Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց երկու ամսով

Հուլիս 09,2026 19:15 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը։

Տնային կալանքի պայմանների փոփոխություն չի լինի։

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով երկարացնելու մասին։ Ըստ դատախազության՝ վկաների հարցաքննությունը դեռ չի սկսվել, ուստի մտավախություն կա, որ նա կարող է ազդել վկաների վրա։

Պաշտպանական կողմը տնային կալանքը վերացնելու և վարչական հսկողությունն ապահովելու համար առաջարկել էր գրավի չափը հասցնել 400 միլիոն դրամի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել