Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց 29․800 քառակուսի կիլոմետրը դարձավ 29․743։ Պատասխանատուն դուք եք՝ որպես իշխանություն»․ Արամ Վարդևանյանը՝ ի պատասխան Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՀ հայտարարվող տարածքի մասին հարցին

Օգոստոս 06,2026 15:30 Share

«Պատկերացրեք՝ Դուք տեսականորեն ընտրվել եք ԱԺ նախագահի տեղակալ, Ձեր թիկունքում ԱԺ եռագույնն է, գլխավերևում ՀՀ զինանշանն է, թիկունքում նաև ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններով ՀՀ քարտեզն է, դրա մակետը։ Որքա՞ն է ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ քառակուսի կիլոմետրով։ Այս հարցի պատասխանը բազային մինիմումն է, որ ես Ձեզ ընտրեմ կամ չընտրեմ»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու հարցի քննարկման ժամանակ Արամ Վարդևանյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր չափորոշիչները՝ ինչպես և որի հիման վրա իրացնել իրենց՝ քվեարկելու որոշումը։ Արդյոք ես իմ պատասխանով որպես ելակետ ընդունելու եմ Ձեր բազային պահանջները կամ չափորոշիչը, բնավ՝ ոչ։ ՀՀ տարածքի վերաբերյալ մի քանի հայտարարություններ կոնկրետ չափի, կիլոմետրի, քառակուսու մասին ներկայացվել են ձեր իշխանության կողմից։ Չեմ հիշում՝ մինչև 2023-ը երբևէ նման դիսկուրս լիներ։ Բայց ՀՀ-ն եղել է լիարժեք անդամ ՄԱԿ, ԵԽ-ի, ունեցել է խորը և համապարփակ հարաբերություններ բազմաթիվ երկրների հետ, բայց երբեք նշված հարցը չի եղել։ Ինչպե՞ս ստացվեց, որ հենց ձեր իշխանության ժամանակ նշվածը դարձավ հարց, որը դուք ձեզ համար եք կարևոր համարում։ Ինչի՞ նշված հարցը նախկինում չկար։

Մեկ այլ հանգամանք էլ եմ նկատել։ Հիշում եմ, որ ներկայացվում էր 29․800 թիվը, մոտ կես տարի այդ թիվը հստակ նշվում էր, հետո դարձավ 29․743։ Ո՞նց ստացվեց։ Հասկանում եմ, որ նշված հարցերի վերաբերյալ դուք՝ որպես իշխանություն կրում եք պատասխանատվություն»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31