Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
ԵԿԵՂԵՑԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆ
Այսօր պահք է՝ օր ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ։
Այս օրով ՄԻԱԾՆԱԷՋ Վաղարշապատում, ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ անունը կրող փողոցում գտնվող դատարանում Հայաստանի Հանրապետության, որի անկախության վերածնունդն օրհնել է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ, որի կայացման գործում ահռելի ավանդ են ունեցել գեթ 130, 131, 132-րդ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԸ, մեղադրյալի աթոռակին են ցանկանում բազմեցնել ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍԻ ԱԹՈՌԻ ԳԱՀԱԿԱԼԻՆ՝ իր կոչմանն ԱՆՇԵՂ հետևելու ու առաքելությանը ՀԱՎԱՏԱՐԻՄ գտնվելու համար։
Կարդացեք նաև
Նողկալի խելահեղություն։
Հայոց Հայրապետը կաթողիկոսական օծման դրոշմը առնելով ճակատին, իր ուսերին է առել նաև խաչը, որը, ԱԿՆՀԱՅՏ Է, աղոթքով և լռությամբ, հայրենիքի, ժողովրդի ու Եկեղեցու նկատմամբ պաշտամունքի աստիճան նվիրումով շարունակելու է կրել։
Խնդիրը Հայրապետը չէ և նրան կատարվող մեղսագրումները․ նա միշտ հայացքը դեպի Աստված է պարզում և ազգային կյանքի հորիզոնները։ Նրա ազգօգուտ և հայրենաշեն արարումներն արդեն իսկ պատմության անօտարելի ժառանգություն են դարձել, որքան էլ, որ փորձեր կատարվեն ջնջել կամ նսեմացնել դրանք։ Խնդիրը երևույթն է և այս առնչությամբ յուրաքանչյուր հայորդու դիրքավորումը իր Աստծո, խղճի և պատմության առջև։
Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը մեր հոգիներից, մեր ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳի ճակատից։
Լուսանկարը՝ Օծման պահին Արցախի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին տաճարի, որն այսօր հիմնահատակ ավերվել է։


















































