Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչաջուր» ըմպելիքները չեն արտադրվի մինչև խախտումները վերացնելը

Օգոստոս 07,2026 16:06 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գարիկ Մելիքբեկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր, ապրանքանիշը՝ «Աչաջուր») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պա հանջները, մասնավորապես՝

– արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, արտաքին մակերեսները տեղ-տեղ եղել են վնասված, առկա են եղել բորբոսներ,
– սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,
– արտադրական շինություններում եղել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
– սահմանված չի եղել միջատների և կրծ ողների դեմ պայքարի միջոցառումների պարբերականություն,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել