«Սուրբ Ծննդյան տոներից հետո, երբ հայտնի եղավ, որ եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունենալու Ավստրիայում, բնականաբար, ամեն միջոց ձեռնարկվեց այն խափանելու համար… Եվ կարծես թե առիթ եղավ, որի համար Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների և քիչ ավելի ուշ Վեհափառ Հայրապետի ելքը երկրից արգելվեց։ Սակայն շատերին ի հեճուկս՝ եպիսկոպոսաց ժողովը որպես հավաք տեղի ունեցավ, լիովին իր խոսքն ասելով, իր կամքն արտահայտելով։ Եվ լավ հիշում ենք այդ հավաքից հետո մեր եպիսկոպոսների հայտարարությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Սրբազանը ներկայացրեց ողջ ընթացքը, թե ինչպես, իր խոսքով, բլից, կայծակնային դատական վճիռները եղան, որով և Հարկադիր կատարման ծառայության կողմից էլ եկավ հարկադրանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի չխոչընդոտեն Արման Սարոյանի առաջնորդական գործունեությունը և մուտքը բանկային հաշիվներ։
Ինչ վերաբերում է Արման Սարոյանի կարգալուծությանը, սրբազանի խոսքով. «Եպիսկոպոսի կարգալուծությունը ոչ թե ինչ-որ ձևով քննարկվում է և հետո առաջարկը կամ քննության եզրակացությունները ներկայացվում են Վեհափառ Հայրապետին, ինչպես որ քահանայից և այլ կարգապահական հանձնախմբի կողմից, այլ եպիսկոպոսի պարագայում անպայմանորեն լինում է եպիսկոպոսների ընդհանուր համաձայնությունը, նաև քննարկվում է Գերագույն հոգևոր խորհրդի նիստին։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին այդ հարցը քննարկվեց, և կարծում եմ, որ յուրաքանչյուր անդամ իր քվեի տերն է, և յուրաքանչյուրի քվեն իր ազատ կամքի արտահայտությունն է»։
Սրբազանը նշեց, որ անշուշտ մեծ ցավ և ուրիշների համար ամոթի խորը զգացում ունի, որ Վեհափառ Հայրապետին էլ հրավիրեցին դատարան. «Սա աննախադեպ է նույնիսկ բոլշևիկյան իշխանությունների ամբողջ խորհրդային շրջանում, որ հալածանքներ եղել են եկեղեցու նկատմամբ, բայց որևէ եկեղեցու պետ, և հատկապես Հայ Եկեղեցու պետ, երբևէ դատարանի առջև չի կանգնել…»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































