«Որքան էլ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է, բայց պետք չէ զարմանալ, քանի որ այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է․ բոլոր կարմիր գծերը հատել են։ Այսօրվա այս խայտառակ դատավարությունը դրա դրսևորումն է»,- Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Հարցին՝ ընդդիմությունն ի վիճակի՞ է դիմադրել այս ամենին, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․
«Առաջին իսկ օրվանից ընդդիմադիր տարբեր գործիչներ, հասարակությունը, քաղաքացիները փորձել են դիմադրել։ Ընդդիմությունը սատար է կանգնել ու կանգնելու է Հայ առաքելական եկեղեցուն։ Եկեղեցին այն միակ կառույցն է, որին ՔՊ-ի ձեռքերը չեն հասել և երբեք չեն հասնելու։ Իրենք իրենց ուզածին չեն հասնելու։ Ունենք իրավիճակ, երբ դատավորներն են որոշում՝ ով է քահանա, ով՝ սրբազան, ով պետք է իրականացնի հոգևոր որևէ ծիսակարգ։ Նույն հաջողությամբ կարող են այդ դատավորները որոշել՝ ինչ-որ մի մարդ դարբի՞ն է, թե՞ օդաչու։ Դարերով եկած է․ հայ առաքելական եկեղեցու կանոնակարգ գոյություն ունի, այդ կանոնակարգով պետք է շարժվեն։ Միայն եկեղեցին իրավունք ունի ներեկեղեցական հարցերը լուծելու»։
Կարդացեք նաև
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































