Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բյուջեի դեֆիցիտը 1,4 միլիարդ դոլար է, վերահսկողության հարցը պետք է շատ խիստ լինի․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 10,2026 20:55 Share

Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը մեզ համար առանցքային նշանակություն ունի, քանի որ պետական բյուջեի դեֆիցիտը հասել է աղետալի 1,4 մլրդ դոլարի, և մենք պարտավոր ենք այս ծախսերը վերցնել խիստ վերահսկողության տակ։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ տրամաբանությամբ ընտրեցին այն հանձնաժողովները, որոնց ղեկավարները պետք է լինեն «Ուժեղ Հայաստանից»։

Տրամաբանությունը եղել է՝ վերահսկողական ֆունկցիայի իրացումը։ Ըստ այդմ, իրենք ընտրել են ՀՀ տնտեսությանն առնչվող ոլորտային հանձնաժողովները, որպեսզի ապահովի պետական միջոցների ծախսման և մարզերում ընթացող գործընթացների նկատմամբ իրական վերահսկողություն․ «Մեր քաղաքացիները, երբ նրանց ասում են կոռուպցիայի մակարդակի նվազման մասին, պետք է տեղերում տեսնեն կոնկրետ արդյունքներ, այդ թվում՝ քաղաքային իշխանությունների կողմից գնումներ իրականացնելու ժամանակ»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ՀՀ բյուջեի դեֆիցիտը 1,4 միլիարդ դոլար է կազմում, և վերահսկողության հարցը պետք է շատ խիստ լինի։

«Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է ծառայեն առևտրի ընդլայնմանը մինչև ԵԱՏՄ-ի հետ համադրելի ծավալների, ինչպես նաև որակյալ ինստիտուտների տեղայնացմանը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ պարզաբանելով ԵՄ-ի հետ ինտեգրման հանձնաժողովի ընտրության հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31