Այսօր վաղ առավոտյան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից թակել են ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանենց տան դռները՝ նրան ձերբակալելով։
Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Հարգելի լրատվամիջոցներ,
տեղեկացնեմ, որ քիչ առաջ ձերբակալման որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին», -գրել է նա։
Կարդացեք նաև
Թե ինչ գործի շրջանակում են Մարտուն Գրիգորյանին ձերբակալել, Լիզա Գասպարյանն ասաց, որ իրեն անհայտ է։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ԱԺ ընտրություններին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ի ցուցակով և նախընտրական քարոզարշավի ժամանակ խուզարկություններ էին անցկացրել նրա տանը, այնուհետ գրասենյակում, ավտոմեքենայում։ Նախկին պատգամավորը հայտնել էր, որ յոթ ժամ տևած խուզարկությունից հետո քննիչները փաստաթղթղեր, կրիչներ ու համակարգիչներ էին առգրավել։ Ըստ խուզարկողների, իրենք փնտրում էին համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ:
Իրավապահները Մարտուն Գրիգորյանի վրա սևեռվել էին Գյումրու դրամատիկական թատրոնում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ունեցած սուր ելույթից հետո, երբ նա հայտարարել էր, թե հանրապետությունով մեկ լինելու է «Գյումրի 2», այսինքն ընդդիմությունն է հաղթելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































