Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Մարտուն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է դեռևս մայիսին՝ ընտրական հանցագործության առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։
Փաստորեն, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը շուրջ երեք ամիս քննելուց հետո է հանգել հետևության, որ այժմ Մարտուն Գրիգորյանին անհրաժեշտ է կալանավորել։
Տարօրինակ «զուգադիպությունների» մասին կխոսենք հետագայում:
Կարդացեք նաև
Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր. «Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:
Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»:


















































