Sputnik. Դավիթ Գալստյան. Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական սկանդալային հայտնի AnewZ հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցի տեսանյութը Երևանից։
«Խորհրդարանական ընտրություններից հետո AnewZ-ը հարցում է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում այն մասին, թե ինչպիսին կլինի բարգավաճող Հայաստանը հինգ տարի անց…», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիան հետաքրքրվել է ՀՀ ԱԱԾ-ից՝ արդյոք նկարահանումներն իրականացրել են ադրբեջանցի լրագրողները/Ադրբեջանի քաղաքացիները։
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տեղեկատվության համաձայն՝ AnewZ լրատվական ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում լրագրողական գործունեություն իրականացնելու համար ՀՀ ԱԳՆ հայտ չի ներկայացրել և ԱԳՆ կողմից հավատարմագրում չի ստացել», – հայտնել են ԱԱԾ-ից:
Կարդացեք նաև
Գերատեսչությունից նշել են, որ բաց հարթակներում առկա տեղեկատվության համաձայն՝ AnewZ լրատվական ընկերության ներկայացուցիչների կազմում ընդգրկված են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողներ և լրագրության ոլորտում մասնագիտական փորձ ունեցող տարբեր ազգությունների անձինք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































