Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնահայեցումը կարևոր է, հետևություններ կարվեն»․ Վահագն Ալեքսանյան

Օգոստոս 20,2026 10:38 Share

«Առհասարակ ինքնահայեցումը քաղաքական գործչի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչներից է։ Նորից դիտել եմ մեր երեկվա նիստերը, լսել ձեր հնչեցրած մտահոգությունները թե′ դահլիճում, թե′ դահլիճից դուրս, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, և դրանից հետևություններ կարվեն»,-անդրադառնալով ԱԺ նիստի ժամանակ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասաց․ «Նաև խնդրում եմ, որ այդ ինքնահայեցումը փոխադարձ լինի, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, դուք էլ ինքնահայեցման հարց կտեսնեք։ Կարծում եմ՝ աշխատանքային մեր բնականոն գործունեությունը կկարողանանք վերականգնել»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն էլ արձագանքեց․ «Որպեսզի ԱԺ նիստը բնականոն, ճիշտ ընթանա, և երեկվա պես միջադեպեր չլինեն, ուղղակի հորդորում եմ՝ ընդամենը նիստը կանոնակարգելու հետ կապված նախագահությունն արձագանքի, որ մեր նյարդերն էլ տեղի չտան, այս խնդիրները չլինեն»։

Վահագն Ալեքսանյանն ասաց՝ Ձեր միտքն առնվազն լսելի է։

ԱԺ-ն քվորում ուներ։ Ժամը 10։10-ից մեկնարկեց 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրությունը։ ԱԺ նիստը կշարունակվի ընտրության ավարտից հետո։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31