Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրիկիցս հանձնարարական եմ ստացել, պիտի ասեմ՝ Դավիթ Տոնոյանն իմ ազգականն է, դա իմ արժանիքն է»․ Վիլեն Գաբրիելյան

Օգոստոս 21,2026 15:26 Share

«Տնից մայրիկիցս հանձնարարական եմ ստացել․ պիտի սա պարտադիր ասեմ։ Արդյոք իմ արժանի՞քն է այն, որ Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է։ Իմ արժանի՞քն է այն, որ ինքը փաստացի իմ ազգականն է։ Ինչպես նաև արժանի՞քս է այն, որ իր քեռին՝ իմ հայրը, քառասուն տարվա կադրային սպա է։ Արդյոք խոսո՞ւմ է դա այն մասին, որ գիտելիք ու հնարավորություն ունեմ պաշտպանության ոլորտի վերահսկողության մասով, չեմ կարծում, որ դա պետք է ազդի այդ գործընթացի վրա, միանշանակ ես ունեմ այդ ունակությունը այդ հանձնաժողովը ղեկավարելու։ Իմ նվազագույն արժանիքն է այն, որ ես գոնե պաշտպանությունն ու անվտանգությունն իրարից կարողանում եմ տարբերակել»,-ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ իր հասցեին հնչած քննադատություններին։

Նաև խոսեց իր բնորոշմամբ՝ «պսևդոինտելեկտուալիզմի» մասին․ «Ասում են չէ՝ հիգերորդ դասարանի գիտելիք է, յոթերորդ դասարանի գիտելիք։ Որոշակի պսևդոինտելեկտուալիզմ է, որի դեմ երկար պետք է պայքարել։ Կրակը չենք ընկել, որ մեր դիպլոմը կարմիր չի, դա չի նշանակում, որ ինտելեկտ և գիտելիք չունենք»։

ՀՀ ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել