Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի բառամթերքը բանակում ոչ կանոնադրական հարաբերություններ պարզելու հիմք է դառնում. ԱԺ փոխնախագահ

Օգոստոս 25,2026 17:20 Share

«Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման։ Ժողովրդավարությունից ամեն օր խոսող իշխանությունը 13 տարվա պաշտոնավարման հավակնություն է ներկայացրել»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում երեք դար նախագահի ինստիտուտ կա, որտեղ մեկ բացառություն է եղել՝ 10 տարուց ավելի պաշտոնավարել է Ֆրանկլին Ռուզվելտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարավ ու հաղթահարեց սոցիալ-տնտեսական ամենամեծ ճգնաժամը ԱՄՆ պատմության մեջ.  «Հիմա Նիկոլ Փաշինյանը, որը 8 տարվա ընթացքում երեք պարտություն է բերել, սոցիալ-տնտեսական որևէ խնդիր չի հաղթահարել, արտաքին քաղաքականության սպառնալիքի է բերել, օկուպացիա է բերել ՀՀ-ում ու մինչ օրս դրա հաղթահարման ուղղությամբ ոչինչ չի անում։ Հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞, միգուցե»։

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ասաց՝ վայր դրեք ձեր մանդատներն ու հեղափոխություն արեք, Հանրապետության հրապարակը ձեզ է սպասում, Արամ Վարդևանյանն այսպես արձագանքեց․ «Կարո՞ղ ենք 2018 թվականի Նիկոլ Փաշինյանին հարց ուղղել՝ ինչու մանդատը վայր չէր դնում, որ Գյումրիից էլ քայլելը-բան, բա ինչու մանդատը վայր չէր դրել»։

Անդրադառնալով ընդդիմադիրների հասցեին այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթի կրկնությանը՝ «կկզացնեմ», Վարդևանյանը հավելեց․ «Զինված ուժերում, որ այս դեպքերը տեղի են ունենում, վստահ եղեք, ոչ թե իմ բառամթերքի խնդիրն է առաջանում, այլ այն, ինչ ասաց Փաշինյանը, որ պետք է անի ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ։ Այդ բառամթերքը զորամասերում դառնում է ոչ կանոնադրական հարաբերություններ պարզելու հիմք։ Ես տեսել եմ իմ աչքով դպրոցականների, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկնում էին Նիկոլ Փաշինյանի այդ բառամթերքը։ Մի քանիսը ծիծաղելով էին ասում, մի քանիսն այդպես չէին ասում»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31