Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրեսիվ տոնով պատասխաններ հնչեցնելու համար դատավորը տուժող ճանաչվածին բանավոր զգուշացրեց

Օգոստոս 25,2026 22:25 Share

ՀԿԴ-ում դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ կայացավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին պետ Աղվան Հովսեփյանի գործով հերթական դատական նիստը։

Այսօր շարունակվեց տուժող ճանաչված Վարշամ Ղարիբյանի հարցաքննությունը։

Մեղադրանքի հետ կապված հանգամանքները՝ գույքի եւ բիզնեսի բաժնեմասերի հարցով միմյանց հետ ըստ էության թշնամացած եղբայրներին հաշտեցնելու՝ Աղվան Հովսեփյանի գործադրած ջանքերի, «Շանթ» հեռուստաընկերությունը Վարշամ Ղարիբյանի կողմից ձեռք բերելու հանգամանքները պարզելու նպատակով Աղվան Հովսեփյանի եւ նրա փաստաբանների հարցերին տուժողը երբեմն պատասխանում էր ագրեսիվ տոնով, հաճախ էլ հավասար խոսում էր նախագահող դատավորի հետ, ինչը ոչ միայն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորման տարրեր էր պարունակում, այլեւ որոշակի լարվածություն էր հաղորդում նիստի ընթացքին։

Ուստի դատավորը ստիպված եղավ նրան նախազգուշացնել. «Հաջորդ անգամ, եթե ես սկսում եմ խոսել, դուք մի անգամից լռում եք»,-ասաց Տիգրան Դավթյանը։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը տարիներ շարունակ զբաղեցնելով բարձրաստիճան պետական պաշտոններ, ներգրավված է եղել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման գործընթացներում։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ իսկ մինչ այդ Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմը դատարանից խնդրեց, որպեսի նախորդ նիստի ձայնագրությունը տրամադրվի իրենց, իսկ հանրային մեղադրողը նշեց, որ տուժողն իրենց տրամադրել է որոշակի փաստաթղթեր, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն դատարանին։

Հաջորդ դատական նիստի օրն ու ժամը դատարանը լրացուցիչ կհամաձայնեցնի կողմերի հետ։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31