Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս պաշտոնյաները, երբ այսօր բողոքում են ՀՀ կառավարիչների քայլերից ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում, ի՞նչ էին ակնկալում այսօրվա կառավարիչներից». Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 26,2026 23:40 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զավեշտալի է, երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին։

Մի պատմություն պատմեմ։

2014-ին եւ 2016-ին ՀԱՊԿ ԽՎ-ում 2 անգամ օրակարգային էր դարձել Պակիստանին կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ շնորհելու հարցը։

Բացի Հայաստանից, ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ չէին Պակիստանին դիտորդի կարգավիճակ շնորհելուն։

Ես, որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահության անդամ ու ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, կտրուկ դեմ էի Պակիստանին ՀԱՊԿ ԽՎ-ում որեւէ կարգավիճակ տրամադրելուն, քանի որ Պակիստանը պաշտոնապես չէր ճանաչում ՀՀ-ն, իսկ 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ էլ Արցախի դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիայի օժանդակողներից մեկն էր։

Որպես ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, պաշտոնական նամակով դիմեցի ՀԱՊԿ ԽՎ բարձրագույն մարմնին ու նշեցի, որ ՀՀ պատվիրակության համար անթույլատրելի է Պակիստանին ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակ տրամադրելը։

Նամակում նշել էի, որ առնվազն մինչեւ Պակիստանի կողմից ՀՀ-ի չճանաչումը մենք թույլ չենք տալու նման հարցի նույնիսկ քննարկումը ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստում։

Նույն հստակ ու հայանպաստ դիրքորոշումն ուներ նաեւ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Մեծ աշխատանք կատարեցին նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանն ու ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը։

Մեր համատեղ ջանքերի շնորհիվ Պակիստանի հարցն այդպես էլ չմտավ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգ։

Երբ ամեն ինչ ավարտվել էր, տեղի ունեցավ ոչ պաշտոնական զրույց ՀԱՊԿ գործընկերների հետ։

Զրույցը բաց էր ու անկեղծ։

ՀԱՊԿ ԽՎ մեր գործընկերները նշում էին, որ Պակիստանին դիտորդի կարգավիճակ շնորհելը կուժեղացներ ՀԱՊԿ դիրքերն ու կբարձրացներ կազմակերպության միջազգային հեղինակությունը։

Ես առանց տատանվելու նշեցի, որ ՀԱՊԿ ԽՎ հեղինակությունն ինձ համար կարեւոր է, բայց առաջնայինն ինձ համար ՀՀ հեղինակությունն ու պետական շահն են։

Մենք որեւէ պարագայում թույլ չենք տալու ՀՀ-ն չճանաչող ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան արդարացնող պետությանն ստանալու դիտորդի կարգավիճակ։

Վերջում էլ հավելեցի, որ Հայաստանի ու Արցախի շահին դեմ գնացողին որեւէ մեկը չի հարգի, իսկ սեփական պետության շահի դեմ գնացողը վաղը շատ հանգիստ կարող է քայլ կատարել նաեւ իր դաշնակցի նկատմամբ։

Ինչու՞ այս պատմությունը պատմեցի։

Ռուս պաշտոնյաները, երբ այսօր բողոքում են ՀՀ կառավարիչների քայլերից ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում, ի՞նչ էին ակնկալում այսօրվա կառավարիչներից։

Ակնկալու՞մ էին, որ Շուշին ու Հադրութը, իսկ այնուհետեւ ողջ Արցախն Ադրբեջանին հանձնած ուժը պետք է սրբորեն պաշտպանի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շահերը։

Պաշտպանող լինեին, Արցախն ու Արցախահայերին կպաշտպանեին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31