Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 01,2026 12:18 Share

🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
սեպտեմբերի 1-6-ը

🟨 Երևանում սեպտեմբերի 1-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

🟨 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին՝ կեսօրից հետո, 2-ին և 6-ին՝ գիշերը և կեսօրից հետ, 4-5-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել