Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը

Սեպտեմբեր 01,2026 15:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2025 թվականի ստեղծագործությունների մրցույթ հետևյալ անվանակարգերում.

1) Գրականություն

2) Հայագիտություն

3) Կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա)

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Մրցույթին մասնակցել ցանկացողները հետևյալ հղմամբ armtmm.com/tekeyan-award պետք է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտ՝ ներկայացնելով 2025 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն կամ դիմեն ՀԹՄՄ գրասենյակ։ Սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 12:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010-55 26 32, 010-57 02 83)։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930