Սեպտեմբերի 2-ին ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ, նրանց թվում է 17-ամյա երիտասարդ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Մահացածներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի


















































