«Մուծվելու բան չկա, իրենց հետ պայմանավորվելու որևէ բան չկա այս առումով, ու իրենք դրա մասին շատ լավ գիտեն։ Ու հենց դրա համար էլ դիմում են նման ապօրինությունների, որովհետև գիտեն, գիտեն, որ այդ տեսակը չենք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Լրագրողը նկատել էր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքում ընկած են այն քրեական գործերը, որոնք ութ տարի է՝ դատարաններում են, այսինքն՝ փաստացի Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է, օրինակ, «Տոյոտայի» հետ կապված պատմության շուրջ, որի ծագումը դատարանում վիճարկվում է։ Այսինքն՝ դատախազությունն ասում է՝ ապօրինի է, դատարանը դեռ որոշում չունի, չի հրապարակվել, և այն փուլում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի, հաջորդ օրը նրան կալանավորում են՝ ասելով, որ ընկերության ձեռքբերումն ապօրինի է։ Լրագրողը հիշեցրեց նաեւ, որ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մենք բազմիցս առաջարկել ենք, որ, այսպես ասած, բերեք մուծվեք և ազատվեք քրեական պատասխանատվությունից, բայց որոշ մարդիկ կան, ովքեր որ չեն մուծվում» եւ հետաքրքրվեց՝ Քոչարյանների ընտանիքին այդպիսի առաջարկ եղել է և եթե, այնուամենայնիվ, լիներ, ինչպիսի՞ պատասխան կլիներ։
«Նախ մուծվում է նա, ով երևի թե համաձայնվում է, որ ինչ-որ բանի ինքը սխալ կամ անօրինական գործընթացի ընթացքում է տիրացել։ Նաև մուծվում է երևի թե նա, ով պարզապես այսպես փրկագին է վճարում, հա՞, ասում է՝ «հավես չունեմ, թող չգան հետևիցս, չկալանավորեն, ինչ ուզում են՝ տամ, մենակ թե պրծնեմ»։ Հիմա մեր դեպքում ոչ մեկն է, ոչ մյուսն է։ Մենք չունենք որևէ բան ապօրինի, որի համար էլ պետք է ինչ-որ բան մուծվենք։ Երկրորդն էլ՝ մենք իրանից չենք վախենում, իր կալանքներից, իր մնացածից, որ այսպես փրկագին վճարենք, այնքան որ չնստենք կամ չհետապնդվենք»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հավելեց․ «Ես ձեզ մի հարց եմ ուզում տալ և մեր հայրենակիցներին․ ձեզանից քանի՞սը կգնար գիտակցված կալանքի, քանի՞սը կգնար այն ճանապարհով, երբ որ գիտեր, որ զրկանքներ է կրելու, բայց միևնույն է առաջ կտաներ իր գաղափարները, այն արժեքները, որոնց դավանում է։ 2018 թվականին նախագահ Քոչարյանին շատ հստակ մեսիջ են ուղարկել, որ կարող է չգալ, գալու դեպքում իրեն սպասվում է բանտարկություն։ Բայց եկել է, պայքարել է, չի նահանջել, ու տարիներ շարունակ, այս տարիների ընթացքում պարբերաբար մեր հասարակությանը զգուշացրել է սպասվող աղետների, վտանգների մասին։ Խոսում էր Արցախի մասին․ ցավոք, ականջալուր չեղավ ամբողջ հասարակությունը։ Հիմա խոսվում է այն խնդիրների մասին, որ սպասվում է տնտեսական դաշտում՝ տնտեսական անլուծելի ճգնաժամի տեսքով։
Կարդացեք նաև
Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, բայց այս տարիների ընթացքում նախագահ Քոչարյանը ցույց է տվել, որ ինքը չի համագործակցել և երբեք չի համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ, ու ինքն էլ դա լավ գիտի։ Ես վստահ եմ, որ ինքը գիտի, եւ վստահ եմ, որ ինքը չի կալանավորել՝ հաշվարկով, որ նախագահ Քոչարյանը գնալու է ու Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելու է։ Քաղաքական դաշտում առկա միակ մարդն է նախագահ Քոչարյանը, ով ոչ տեսել է Նիկոլ Փաշինյանին, ոչ ձեռով բարևել է, ոչ էլ երբևէ իր հետ համագործակցել է։
Ես հիշում եմ նաև 21 թվականի ընտրություններից հետո մեր քաղաքական մահն էին անոնսում․ անոնսում որոշները․ մեկը հիմա էլ էն բարձր աթոռը չի զբաղեցնում, Ազգային ժողովի ամբողջ ելույթները նվիրում էր նրան, որ դուք այստեղ չեք լինելու, դուք այստեղ չեք լինելու․․․ (նկատի ունի Ալեն Սիմոնյանին-Ն․ Գ․) Վերջում տեսանք՝ ով որտեղ հայտնվեց։ Դրան միացել էին այսպես որոշ ընդդիմադիրներ։ Այո՛, ցավոք սրտի, էլի չի ստացվել, չի հաջողվել ձևավորել իշխանություն, բայց մեղադրել, որ նախագահը չի պայքարել, ետ է կանգնել, իր քաղաքական խրամատը լքել է, դրանում որևէ մեկը, թույլ տվեք այդ բառը ասել, իրավունք չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Եթէ հայրիկդ նշոյլ մը խելք ունենար, ապա՝ 2018ի գարունէն ետք մէյ մըն ալ ոտք չէր դներ Երեւան:
Իսկ եթէ նա այդ ըրաւ, ապաւինելով՝ իր ստեղծած Տոտին, դեհ ուրեմն, հիմա այդ մասին կարող են երկուսը հանգի՜ստ զրուցել, բանտում:
Իսկ եթէ այդ ըրաւ, Փութինին հրահանգով, գնացէք անոր գանգատեցէք:
Ամէն դէպքում
. Il faut savoir quitter la table…
https://haytougchamlian.blog/2025/12/15/il-faut-savoir-quitter-la-table/
Մ. Հայդուկ Շամլեան