Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ հինգ տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն ծրագրերը:
ԵԱՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


















































