«Հատիկ-հատիկ պիտի վերադարձնեք, ես հանձնարարել եմ, որ հաշտության կարգավորումը վերացնեն, չկա այլեւս 25 տոկոս։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա 100 տոկոսը պետք է վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն եւ հաշտության հնարավորությունը կվերացվի, այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած՝ վերցնելու ենք»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրների մասին ահազանգերին՝ Փաշինյանն ասաց․ «Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են արդեն մահամերձ։ Այս ի՞նչ տրամաբանություն է, մահամերձ էին, ընտրություններից առաջ ասեին՝ մահամերձ են։ Խաչատրյան Գագիկը, եթե սիմուլյանտության համար պետք չլինի, ինքը ոչ միայն կքայլի, այլ նաեւ կվազի, վազելով կգնա կնայի՝ իր թոշակը նստել է, թե չի նստել։ Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին»։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































