Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրենին

Սեպտեմբեր 15,2026 16:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանում ՀՀ դեսպանության ՖԲ էջից

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիին:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները:

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քննարկվող մոտեցումները՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հաղորդակցությունների զարգացման, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին: ՀՀ դեսպանը ներկայացրել է այդ ծրագրի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության խթանման համատեքստում դրա նախատեսվող մեխանիզմները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930