«Փաստինֆո». Իշխանական քարոզչամեքենայի մաս կազմող բլոգեր Գեորգիքսը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ, այսօր ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնել է «News.5tv.am»-ը։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նաև հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե:



















































