Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսանք՝ շուտով կլսենք Ձեր հրաժարականի մասին դիմումը»․ Նիկոլ Փաշինյանը ծափ տվեց իր հրաժարականի մասին խոսքերից հետո

Հոկտեմբեր 07,2026 21:45 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այո, գոհ եմ Սուրեն Պապիկյանի աշխատանքից։ Ձեր իշխանության թողած «նիկոնդիցիոննի» բանակով, ըստ էության՝ սպառված զինատեսակներով բանակը հիմա այնպիսին է, ինչպիսին տեսել ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի հարցին՝ արդյոք Սուրեն Պապիկյանի աշխատանքից գո՞հ է այն դեպքում, երբ նա չի կարողացել փաստորեն կանխել հակաիրավական սահմանահատումը, այդ թվում՝ նրա օրոք լինում են բազմաթիվ մահեր ոչ մարտական պայմաններում, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անուշ Միրզոյանը հարցրեց․ «Եթե Սուրեն Պապիկյանը հրաժարական չի տվել, այդ դեպքում ինչո՞ւ է աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրենի տեղակալին։ Հուսով ենք՝ նաև շուտով կլսենք Ձեր հրաժարականի մասին դիմումը»։ Այս ելույթից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ծափ տալ։

Ծափ տվեց նաև Նիկոլ Փաշինյանը։ «Բրավո»,- գոչեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց․ «Ասեմ՝ ինչու եմ ծափ տալիս։ Նախկինում, երբ հրաժարական եմ տվել, ոչ մի լավ բան չի նշանակել ընդդիմության համար»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031