Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանաշենը հանձնելու դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում կանխել հնարավոր տնտեսական կոլապսը»․ Փաշինյանը չպատասխանեց հարցին

Հոկտեմբեր 07,2026 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Դուք Տիգրանաշենը անվանում եք ադրբեջանական անունով, դուք ու ձեր քաղաքական թիմը Հայաստանի տարածքի վերաբերյալ ունեք սեփական պատկերացումները, պարբերաբար նշում եք չափ ու ասում՝ Տիգրանաշենը դրա մեջ չի ներառվում։ Ենթադրում եմ, որ դուք պատրաստվում եք այն հանձնել, չգիտեմ՝ Ֆրանսիային, Իրանին, թե Ադրբեջանին։ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհով անցնում է շուրջ 2 մլն տոննա բեռ։ Հանձնելու դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում կանխել հնարավոր տնտեսական կոլապսը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Պատգամավորը նաեւ հարցրեց՝ Տիգրանաշենը հանձնելու դեպքում՝ այնտեղ ադրբեջանցի՞, թե՞ հայ զինծառայողներ են լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում 

Փաշինյանը հստակ չպատասխանեց հարցին։ «Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ սեփական պատկերացում չունենք, Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում։ Եվ ձեր հարցին ի պատասխան ասում եմ՝ եթե հանկարծ ցիկլոնը փչի արեւելքից եւ այդ ժամանակ Վարդեւանյանի ասած ժիգուլին ընթանա 60 կմ ժամ արագությամբ, ի՞նչ բանաձեւ կընդունի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Խնդրում եմ՝ մտածել եւ գրավոր պատասխանել այս հարցին»,- ասաց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031