Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասունքները պատերազմի մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել»․ Տաթեւիկ Սողոյանը՝ չնույնականացված դիակների մասին

Հոկտեմբեր 08,2026 16:21 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ունենք անհետ կորածներն են, որոնց վերաբերյալ առհասարակ որևէ ապացույց, տեղեկություն չունենք։ Չունենք ԴՆԹ նույնականացում, չունենք վկաների ցուցմունք, չունենք այն թելը, թե որտեղից պետք է սկսել որոնումը։ Դրանց գլխավոր ճանապարհները․ առաջինը՝ վերսկսել և թիրախային մասնագետների հետ, այսինքն՝ երրորդ կողմի, պարտադիր երրորդ կողմի, հումանիտար կողմի ներգրավմամբ։ Մեր համոզմամբ՝ դա պետք է լինի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որովհետև փորձը ցույց է տալիս, և այս ամբողջ պրոցեսները, որ մեկուսի բանակցությունները Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ու մեր կողմից գաղտնիությունը, իրենց կողմից գաղտնիությունը պրոցեսը բացարձակ թափանցիկ չեն դարձնում և այնպես էլ չի, որ թափանցիկ չլինելով ինչ-որ արդյունավետություն են ապահովում»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ  ասաց անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհին, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նրա համոզմամբ, երրորդ կողմի ներկայությունը, հումանիտար աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի քարտեզագրեն թե՛ որոնողական աշխատանքների կատարումները, և թե՛ արդեն իսկ առկա մասունքների նույնականացումը․ «Մենք լսեցինք վերջերս նաև շատ էսպես չակերտավոր «պատահականությամբ» նաև սրա մասին խոսեցին և Թուրքիայի նախկին արտգործնախարարը, և Ադրբեջանի պաշտոնյաներ․ խոսեցին՝ ասելով, որ տվեք, փոխանցեք մեզ ձեր ԴՆԹ տվյալները, մենք մեր մոտ կհամեմատենք մեր եղած մասունքների… այսինքն՝ Ադրբեջանը սկսեց խոսել նրա մասին, որ մենք փաստորեն դեռևս ունենք ձեր զինվորների մասունքներից, բայց եկեք դուք մեզ տվեք այդ ԴՆԹ տվյալները, մենք համեմատությունը անենք։ Շատ խոր մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ հասկանալու համար, որ չի կարելի մեր ԴՆԹ տվյալները փոխանցել առնվազն մինչև… և վերջերս մեր ընկալումներով թշնամի պետության ձեռքը։ Դա ևս պետք է իրականացնի այդ ԴՆԹ բազայի և… հավաքագրումը երրորդ՝ անկողմնակալ, հումանիտար և հուսալի կազմակերպություն, որպեսզի հետագա ռիսկեր ևս չունենանք»։

Հարցերի երրորդ խումբը, որն ունեին ծնողները, դա այն դեպքերն են, շուրջ 80 դեպքի մասին է խոսքը, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության, արդեն իսկ նույնականացված են, այսինքն՝ մարմին, մասունքները նույնականացված են, բայց ծնողները հրաժարվում են ընդունել՝ չվստահելով կառավարությանը և իր անցկացրած փորձաքննության արդյունքներին, որի արդյունքում այդ մարմիններն ու մասունքները արդեն վեցերորդ տարին է, որ գտնվում են տարբեր դիահերձարաններում։

«Տեսեք ինչն է խնդիրը եղել․ իրականում առաջին ալիքը այն, որ… այսպես չեմ ուզում այդպես շատ բան ասեմ, բայց երբ որ պարկերով հավաքում էին այդ մասունքները, բերում էին, շատ խախտումներով է իրականացրել Հերացու վրա գտնվող Դատաբժշկական կենտրոնում։ Պատերազմից հետո շատ հարցեր եղան, բայց իմ համոզմունքն է այն, որ դա միայն էդ անձի խնդիրը չի եղել, դա եղել է համակարգի խնդիր․ պատրաստ չի եղել համակարգը էդ ծավալով աշխատանքներ իրականացնելու, որովհետև այդ մասունքները պատերազմի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել։ Եվ ոչ ոք չգիտի, թե էդ մի պարկի մեջ քանի հոգու մասունք կարող է լինել, ու էդ ամեն ինչը խառնաշփոթ է իրականացվել։ Կարող է էդ պարկից մեկ մասունք հանվել է, նույնականացվել է, գտել են, հուղարկավորել են, և այլևս մյուս մասունքները էդ նույն պարկի չեն անցել նույնականացում։ Եվ բայց գուցե այդ պարկում նաև ուրիշ զինվորի մասունքներ կային, և այդ զինվորի հարազատները մինչ օրս պատասխան չունեն»,- մանրամասնեց Տաթեւիկ Սողոյանը։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին արցախյան պատերազմներում զոհված եւ անհայտ կորածների հարազատների հետ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031