Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նեգատիվ էներգիան, որ ներարկվում է հասարակության մեջ, զսպանակի էֆեկտով հետ է գալու ու այս իշխանություններին սրբի-տանի. ավագանու անդամ

Հուլիս 06,2026 12:49 Share

«Նոր չէ, որ անոնսվել է, որ ճնշումները սաստկանալու են։ Այդ ճնշումների լրացուցիչ մոտիվացիա իշխանություններին տվեց այն հսկայական քվեն, որ ստացավ ընդդիմությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող ընկերություններում վաղ առավոտից իրականացվող խուզարկություններին՝ Սուքիասյանն ասաց, որ դա ոչ թե ֆաշիզմի, այլ «փաշիզմի» դրսևորում է։

«Սա փաշիզմ է՝ քաղաքական ընդդիմախոսներին ամեն կերպ լռեցնելու և սեփական ձախողումների օրակարգը դեպի քաղաքական հակառակորդներն ուղղելու իշխանական մարմաջը։ Ոչ մի արտառոց բան չկա։ Մարդը պատրաստվում է Ալիևի պահանջով մեր երկրի Սահմանադրությունը փոխել, ուրանալ Անկախության հռչակագիրը, խարխլել ՀՀ Երրորդ հանրապետության հիմքերը։ Ահա այդ ճանապարհին է, որ բոլոր դիմադրության օջախները պետք է վերացնի։ Ընտրությունները միջակայք էին, շան գլուխը թաղված է Սահմանադրության փոփոխություններ կոչված «աֆյորայի» տակ։ Հարցերի հարցն այն է, որ իրենք առ այսօր թաքուն են պահում այդ նախագիծը։ Եթե վախենալու ու թաքցնելու բան չունեն, ինչո՞ւ են թաքցնում այդ նախագիծը։ Շատ լավ գիտեին, որ եթե ընտրություններից առաջ հրապարակեին այդ նախագիծը, ժողովրդի համար ակնհայտ կլիներ, որ այն մեկին մեկ պարունակում է Ալիևի պահանջներով կազմված Սահմանադրություն»,- ասաց նա։

Սուքիասյանի խոսքով՝ իշխանություններին պետք է մարդկանց կեղծիքներով ու տեսարաններով կերակրել, ժամանակ ձգել և ընդդիմության կենսունակ օջախները քայքայել, ինչն էլ անում են։

«Այս նեգատիվ էներգիան, որ ներարկվում է հասարակության մեջ, զսպանակի էֆեկտով հետ է վերադառնալու։ Մի օր այս ամենը հեղեղելու է փողոցներն ու այս իշխանություններին սրբի-տանի»,- ասաց Սուքիասյանը և նրա հենց այս պնդման վրա էլ ոստիկանական մեքենայի ազդանշանը միացավ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում: 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031