Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են որոշել Երևանն ու Թեհրանը. փաստաթուղթը պատրաստ է, բայց կա մեկ բայց

Հոկտեմբեր 16,2026 11:38 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի հետ կապված ժամկետներ կա՞ն, թե՞ ոչ, որովհետև պետք է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրվի Թեհրանում։

«Փաստաթուղթը, կարելի է ասել, համաձայնեցված է։ Առաջիկայում հարմար առիթով կստորագրենք։ Կա երկու կողմերի գիտակցումը, որ մեր հարաբերություններն այսպես թե այնպես ռազմավարական են, և երկու կողմերի պատրաստակամությունը՝ դա մոտ ժամանակներում, հնարավոր առիթով նաև ֆորմալացնել և թղթին հանձնել ու ստորագրել»,- ասաց նախարարը։

«Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը մինչև տարվա վերջ, թե ոչ, չեմ կարող ասել։ Ընդհանրապես միշտ Իրանի և Հայաստանի դեպքում այց նախատեսվում է, կարող եք հանգիստ ասել։ Եթե նկատել եք, Իրանում մի քիչ հիմա այլ հարցերով են զբաղված, այդքան հեշտ չէ իրավիճակը Իրանի շուրջ։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր ձևով օգտակար լինել խաղաղ հանգուցալուծմանը, բայց կարծում եմ՝ մի քիչ այդ հարցերն արդեն անցնում են Հայաստանին հասնող միջոցներից, ուզում եմ ասել, որ երևի սպասենք՝ մարդիկ մի քիչ ավելի շատ ժամանակ ունենան այս հարցերում»,- ասաց Միրզոյանը։

Հարցին՝ իրանական կողմի հետ այսօր առանձին հանդիպումներ սպասվո՞ւմ են բարձր մակարդակի, նախարարը հակիրճ պատասխանեց՝ ենթադրում եմ՝ այո։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031