«Ազատություն». Հաքերները գողացել են Visa և Mastercard քարտերի հազարավոր օգտատերերի, ինչպես նաև JPMorgan Chase բանկի հաճախորդների տվյալները, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը նշում է, որ կիբեռհանցագործները տեղեկությանը հասանելիություն են ստացել՝ կոտրելով երրորդ կողմի կազմակերպությունների ենթակառուցվածքները:
Visa-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հաքերները թիրախավորել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ծառայություն մատուցողին, և որ հարձակվողները հասանելիություն չեն ստացել օգտատերերի վճարային տվյալներին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































