Լրահոս
Օրվա լրահոսը

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում

Նոյեմբեր 20,2026 19:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Շարունակելով համագործակցությունը Dell Technologies-ի հետ՝ Firebird-ը ընդլայնում է իր հաշվարկային հզորությունները՝ նպաստելով Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը։

Firebird-ի և Dell Technologies-ի համագործակցության շնորհիվ Հայաստանում և տարածաշրջանում արդեն հասանելի են ԱԲ հաշվարկային հզորություններ։

Firebird-ն ավարտել է Հրազդանի ԱԲ կլաստերի կառուցման առաջին փուլը։ Կլաստերի հիմքում Dell PowerRack համակարգն է՝ Dell PowerEdge սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։

Այս ենթակառուցվածքի շնորհիվ Հայաստանի և տարածաշրջանի հետազոտողները, ծրագրավորողներն ու ընկերություններն արդեն կարող են աշխատել լիարժեք գործող ԱԲ միջավայրում։ Կլաստերը հնարավորություն է տալիս կատարելու կենսագիտության, ինքնավար համակարգերի, տիեզերական տեխնոլոգիաների և նյութագիտության ոլորտներում անհրաժեշտ հաշվարկները։

Հաջորդ փուլում Firebird-ը նախատեսում է ավելացնել ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման համար անհրաժեշտ հաշվարկային հզորությունները։ Ընդլայնումը թույլ կտա Հայաստանից ավելի մեծ ծավալով ծառայություններ մատուցել կորպորատիվ հաճախորդներին ամբողջ աշխարհում և ամրապնդել Հայաստանի դիրքը՝ որպես ԱԲ ոլորտի նորարարության կենտրոն։

«Այս համաձայնագրով մենք շարունակում ենք մեր համագործակցությունը Dell Technologies-ի հետ և ընդլայնում մեծածավալ ԱԲ հաշվարկների համար առաջադեմ հզորություններ տրամադրելու մեր հնարավորությունները։ Տեսնում ենք, որ նոր ձևավորվող շուկաները կարող են ավելի մեծ դեր ունենալ ԱԲ-ի համաշխարհային պահանջարկը բավարարելու գործում։ Այս հզորությունները զարգացնելիս մենք պարտավորվում ենք ապահովել սպասարկման այն որակն ու համակարգերի աշխատանքի այն հուսալիությունը, որոնք ակնկալում են միջազգային հաճախորդները, և հետևել պատասխանատու գործարար սկզբունքներին։ Հենց այս հիմքի վրա ենք ձևավորում տևական վստահություն և ապահովում երկարաժամկետ աճ», — ասել է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։

«Firebird-ի հետ մեզ միավորում է ԱԲ ոլորտում նորարարության համար անհրաժեշտ հաշվարկային հզորություններն ավելի հասանելի դարձնելու նպատակը։ Dell Technologies-ն աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպություններին տրամադրում է առաջադեմ ԱԲ համակարգեր։ Մեր համատեղ աշխատանքի արդյունքները հիմք են ստեղծել հաջորդ փուլի համար, որը Firebird-ին թույլ կտա սպասարկել հաճախորդների ամբողջ աշխարհում և նպաստել ԱԲ էկոհամակարգում Հայաստանի դերի մեծացմանը», – ասել է Dell Technologies-ի՝ CEEMETA տարածաշրջանի գծով ավագ փոխնախագահ Մոհամեդ Ամինը։

Այս ընդլայնումը Firebird-ի երկարաժամկետ ծրագրի մասն է։ Ընկերության նպատակն է Հայաստանից զարգացնել ԱԲ ենթակառուցվածքների համաշխարհային բիզնես՝ իր հաշվարկային հզորությունները ծառայեցնելով աշխարհի տարբեր երկրներում գործող ԱԲ ընկերությունների և կորպորատիվ հաճախորդների կարիքներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել