Օրվա լրահոսը

ՀԱԿ․«Ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր»

Ըստ ՀԱԿ-ի՝ «իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու»:

«Կերեք իրար». Անվավեր քվեաթերթիկ (Տեսանյութ)

1/17-ում անվավեր քվեաթերթիկները 2-րդ տեղում են

Լեւոն Բարսեղյան. ժելեյած չոլկաներով տղաների անհասկանալի մուտք ու ելք է եղել

«Օրվա ընթացքում 500-ից ավելի զանգեր ենք գրանցել: Անճոռնի խախտում է եղել այն, որ հանձնաժողովի նախագահներն արգելել են զանազան նկարահանումներն ու անհայտ անձիք մեր լրագրողներից գողացել են տեսախցիկ եւ լիցքավորող սարք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ասպարեզ» ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրա պնդմամբ մի շարք ընտրական տեղամասերում ընտրություններից հետո հանձնաժողովի անդամներն ընթրել կամ սրճել

Ոստիկանությունում 72 ահազանգ է եղել

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը ԿԸՀ-ում հրավիրված ասուլիսում ներկայացրեց քվեարկության օրն արձանագրած խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Մինչ ժամը 21:00-ը ստացված խախտումների վերաբերյալ ահազանգերն, ըստ նրա եղել են ընտրողի կամքին հակառակ քվեարկելու դեպքերի, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկության վերաբերյալ եւ այլն: «72 ահազանգ է եղել, որից 54-ը` թեժ գծի միջոցով, դրանցից 28-ը` ընտրակաշառք տալու-վերցնելու դեպք

Քվեաթերթիկ. «Ընտրում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պապային, անունը չգիտեմ» (ֆոտոշարք)

Մեծ ոգեւորությամբ ընդունվեց «Առաքելություն» կուսակցության առաջին եւ առայժմ միակ քվեաթերթիկը:

«Տատին լավ չէր տեսնում, բայց ՀՀԿ-ին լավ էլ տեսավ». ՀԱԿ ներկայացուցիչ (Տեսանյութ)

Արաբկիր վարչական շրջանում 5/27 ընտրատեղամասից Aravot.am-ին ահազանգել էին, որ այստեղ քվեախցիկում դատարկ ծրարներ են գտել, ըստ ահազանգողի, հավանաբար դրսից քվեաթերթիկով, ու արդեն քվեարկած մեկի համար էր դրած: Մեզ ահազանգած ընտրողն ասաց, որ այդ ծրարները հանձնել է հանձնաժողովին: Հանձնաժողովի անդամները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ ծրարներ քվեախցիկում եղել են, բայց դա դիտավորյալ չի եղել դրված, ուղղակի

Տնավարի զրույց`ավագանու թեկնածուի եւ հանձնաժողովի նախագահի միջեւ (Տեսանյութ)

-Նարին, 471 հատ հանիր, Ֆրանսիայից նվեր ունես: -ՀՀԿ: -Ջան, կռասավիցա մայա: Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 8/09 տեղամասում այսպիսի երկխոսությամբ է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը: Երկխոսողը հանձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանը եւ ՀՀԿ ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանն են, որը նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականն է: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀԿ-ական պատգամավորը՝ իրենց հասցեին ներկայացված մեղադրանքների մասին. «Դրանք փուչիկ են»

Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի հասցեին այլ ուժերի կողմից բազում մեղադրանքներ են ներկայացվում ընտրակաշառք բաժանելու և ընտրակեղծիքների դիմելու վերաբերյալ: Նա պատասխանեց. «Բոլոր ընտրություններում էլ մեզ փորձել են մեղադրել անօրինական գործողությունների համար: Այնքանով, որքանով հետևել եմ ընտրություններին, մասնավորապես եղել եմ Աջափնյակ վարչական շրջանում,

8/8 ընտրատեղամասում հանձնաժողովականները երկար վիճեցին (Տեսանյութ)

Թիվ 8/8 ընտրատեղամասում հանձնաժողավականները քիչ առաջ վեճի բռնվեցին ու չեկան ընդհանուր հայտարարի: Տարաձայնությունները սկսվեցին, երբ ՀՀԿ ավագանու թեկնածու Արթուր Պետրոսյանը ցանկացավ մասնակցել քվեաթերթիկների հաշվարկին, բայց չուներ անձը հաստատող փաստաթուղթ, ու հանձնաժողովականները չկողմնորոշվեցին՝ նրան թույլատրե՞լ, թե՞ ոչ: Հանձնաժողովի նախագահ Արտյոմ Խաչատրյանը քվեարկության դրեց հարցը, բայց հանձնաժողովականները միաձայն կողմ չքվեարկեցին, սակայն ավագանու թեկնածուն բերեց վարորդական վկայականը ու

Վահագն Խաչատրյան. «Գրանցվեց հերթական խայտառակ ընտրությունը»

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրությունները, այսպիսի կարծիք հայտնեց. «Ընտրակեղծիքներ, ընտրակաշառք, բռնություններ, մեկը մյուսի փոխարեն քվեարկություն, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկություն: Սրանք սովորական երևույթներ են մեր կյանքում: Այս ամենի ընդհանուր գնահատականն է. հերթական խայտառակ ընտրությունը: Ուստի կարծում եմ, երբ կամփոփվեն ընտրությունների արդյունքները, մի բազմաբովանդակ բուկլետ կլինի մեր և մյուս ուժերի

Փչացրած քվեաթերթիկներից. «Մի դատարկեք Երեւանը»

Ընտրողներից մեկն իր քվեաթերթիկն անվավեր էր դարձրել՝ անելով հետեւյալ գրությունը:

«Հանրապետականները կհաղթեն ավագանու ընտրություններին». Քաղաքագետ

«Հետեւել եմ ընտրություններին, բայց դիտորդ չեմ եղել: Որեւէ անբնական եւ լուրջ խախտում չի գրանցվել՝ ակտիվությունը կար: Նախագահական ընտրությունների համեմատ հետեւողների թիվը այս անգամ շատ էր»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա պնդմամբ, ընտրական լուրջ պայքար կար 2008թ.-ի եւ այս տարվա ընտրություններում, քանզի լուրջ տեղի համար արժեր պայքարել,

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 437 021 հոգի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց մինչեւ ժամը 20:00-ի  քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ նախնական տվյալները: Այսպիսով` պատկերը հետեւյալն է. Աջափնյակ վարչական շրջան- 49 954 Ավան վարչական շրջան- 22 459 Արաբկիր վարչական շրջան- 49 526 Դավթաշեն վարչական շրջան- 16 923 Էրեբունի վարչական շրջան- 46 337 Կենտրոն վարչական շրջան- 44 471 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան-

Երկու բողոքն էլ անհիմն է համարվել

ԿԸՀ-ում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը անդրադարձավ դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնմանը, ընտրական վեճերի վերաբերյալ վիճակագրությանը: Նշվեց, որ անճշտությունների վերաբերյալ վեճերը քննելը վերապահվել է ընդհանուր իրավասության դատարանին: Ստացված հայցադիմումները քննվել են այնպիսի ժամանակահատվածներում, որ ընտրողը կարողանա մասնակցել ընտրությանը: «Առաջին ատյանի եւ վարչական դատարաններում կատարվել է հերթապահություն, ստացված հայցադիմումների

Մանվել Գրիգորյանի օգնականը շարունակում է իր ոդիսականը (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 179 դպրոցում տեղակայված 8/09 ընտրատեղամասում, սահմանված կարգի համաձայն, սկսվել է ձայների հաշվարկը: Այստեղ տանտիրոջ իրավունքով գտնվում է նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը` Մովսես Մանուկյանը, որը շրջում է նաեւ մի քիչ այն կողմ գտնվող 8/08 տեղամասում: Հիշեցնենք, որ նա ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու է: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները փորձում

Չեն ապրում, բայց ընտրացուցակներում կան (Տեսանյութ)

Արաբկիրի 4/14 ընտրատեղամասի ընտրացուցակներում հայտնաբերվել են Արաբկիրի 39, բն. 28 հասցեում իրականում չբնակվող անձինք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը: Վերջինիս այս պնդումներին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ դա հանձնաժողովի խնդիրը չէ, իրենք ընտրացուցակներով չեն զբաղվում: «Մոտ 11 մեռած հոգի եմ հայտնաբերել, բա որ հանձնաժողովը չի զբաղվում, ո՞վ ա զբաղվում»,-

Անճշտությունների պարզաբանում՝ հիմքերի հրապարակումով

www.aravot.am, www.slaq.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն՝ Քոչարի 18 շենքի թիվ 93 բնակարանում գրանցված է 9-ը, իսկ Սունդուկյան 21 շենքի 22 բնակարանում` 8 անձ: Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեներում հաշվառված բոլոր անձինք հաշվառվել են օրենսդրության պահանջներին համապատասխան՝ 1999 թ-ից սկսած : Կից ներկայացվում են քաղաքացիների հաշվառման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:

Ա. Համբարձումյան. «Հանձնաժողովի՝ ոչ իշխանական ուժերի անդամներն իրենց բարձրության վրա են գտնվել»

«Հանձնաժողովի՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչ անդամներն իրենց բարձրության վրա են գտնվել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, որը ընտրությունների ընթացքը գնահատեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրական օրը գրանցված պատկերով: Ա. Համբարձումյանը մասնավորապես նշեց. «Գրանցվել է մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ: Արվել են տարբեր տիպի խախտումներ անելու փորձեր, բայց դրանք նաեւ կանխվել

ՏԸՀ մեծ մասն ամեն ինչ անում էր, որպեսզի քվեարկի փետրվարի 14-ից հետո Երեւանում գրանցված քաղաքացին (Տեսանյութ)

iditord.org. You Tube-ի «Ընտրախախտումներ» էջում հայտնվել է մի բավականին ուշագրավ տեսանյութ: Տեսանյութի առաջին հատվածում երեւում է, թե ինչպես է երիտասարդ կինը փորձում տեղամասից դուրս հանել քվեաթերթիկը՝ ծրարով հանդերձ: Լրագրողը հայտնաբերում է այդ փաստը, որից հետո, սակայն, հանձնաժողովի անդամները ոչ այնքան մեծ ջերմեռանդությամբ են արձագանքում քվեաթերթիկի դուրսբերման փաստին: Հաջորդ հատվածում երեւում է, թե ինչպես է հանձնաժողովականների

Քարոզչության համար ծախսած գումարների առումով առաջատարներն են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորմանը, նախընտրական հիմնադրամներին: «Բոլորն ընդունում են, որ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ գործընթացը հնարավորինս պարզ ու թափանցիկ լինի: Գործող «Ընտրական օրենսգիրքը» ապահովում է այդպիսի թափանցիկություն, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ կուսակցությունների կամ դաշինքի ֆինանսներին»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը, որի խոսքով՝ գումարները ծախսվում են դահլիճների եւ

Հարուցվել է երրորդ քրեական գործը

Մայիսի 5-ին, Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին անգամ քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին

Իշխող կուսակցությունը շարունակում է փորձերը երեւանցիների քվեն կեղծելու ուղղությամբ

 Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում եւ մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո: 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը  ներկայացնող անդամները եւ վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են

«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ. «Ես ավելի քան համոզված եմ՝ Տարոնը վրիպել է»

«Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքում վստահեցրեց, որ «Բարեւ Երեւան» դաշինքից որեւէ մեկը բիզնես չի ունենալու, մյուս կողմից էլ ավագանին աշխատավարձ չի ստանում, ինչո՞ւ եք ուզում դառնալ ավագանու անդամ եւ ինչպե՞ս եք ապրելու: «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Նանե Մակուչյանը պատասխանեց. «Ավագանին, ըստ էության, նիստերի եւ աշխատաժամի

Տ. Ուրիխանյան. «Առիթ ունենք խոսելու մարդկանց ազատ կամարտահայտման վրա բռնության մասին»

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը՝ նշեց. «Ակնհայտորեն ջանքեր կային, որ պատասխանատուները պիտի գործադրեին, բայց չեն գործադրել: Ու էլի մենք առիթ ունեինք խոսելու թանաքի մասին, էլի առիթ ունեինք խոսելու տարբեր գույների գրիչների մասին, էլի պայքարում էինք նրանց դեմ, ովքեր խոչընդոտում էին նկարահանումներին, ընդ որում՝ տեղամասում գտնվելու իրավունք ունեցող նկարահանողներին

Ծեծկռտուք 5/20-ում ոչ ոք չի տեսել, չի լսել, չի էլ ուզում խոսել (Տեսանյութ)

Հովսեփ Էմինի 120 հասցեում գտնվող 5/20 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունենում: Aravot.am-ին նման ահազանգի մասին տեղեկացրեց ՀՅԴ գրասենյակը, որի թեժ գծին էին զանգահարել ընտրողները, սակայն երբ մենք ահազանգից մոտ 20 րոպե անց եղանք նշված վայրում, ամեն ինչ խաղաղ էր, սակայն հանձնաժողովի որոշ  անդամներ բավականին լարված էին եւ լրատվամիջոցի այցին բուռն արձագանքեցին. «Հոգնել ենք արդեն, էսքան

Սաթիկ Բադեյան. «Նախագահական ընտրությունների համեմատ՝ այս անգամ լարվածությունը գերիշխում էր»

«Թիվ 3 եւ 6 ընտրատարածքներում անկախ հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են դիտորդական առաքելություն, բաշխվել են հավասարաչափ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածքային հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի նախագահ Սաթիկ Բադեյանը: Նրա խոսքով՝ կային այնպիսիները, ովքեր լիցենզիաներ չունենալով՝ համարվել են դիտորդներ: Բոլոր տեղամասերից դուրս են հրավիրվել կեղծ դիտորդները. «Առավել մեծ է եղել ընտրողների մասնակցությունն

Գեորգի Մարտիրոսյան. «Եթե բոլորն իրենց պարտականությունները լիարժեք իրականացնեն, միջադեպեր չեն լինի»

Ընտրատեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների թեմայով ԿԸՀ-ում խոսեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ` ներկայիս օրենսգիրքը այդ գործընթացները վերահսկելու լայն հնարավորություններ է ընձեռում: Յուրաքանչյուր կուսակցության հանձնաժողովի անդամ մեկը մյուսին հարյուր տոկոսով վերահսկում է: «Վստահված անձն ունի ավելի լայն հնարավորություններ, իրավունքներ եւ քիչ պարտականություններ: Երբեմն մեր դիտորդական առաքելություն իրականացնողները կամ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն

Ստյոպա Սաֆարյան. «Այն տպավորությունն է, թե ընտրողներին ինվալիդի տեղ են դրել»

«Այն, որ ընտրությունները որեւէ մեկի համար անակնկալ չէին, դա փաստ է, բայց ընտրություններում անակնկալը ժողովրդի քվեն է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Մանրամասնելով՝ պարոն Սաֆարյանը նշեց.  «Այն ընտրությունը, որն անցավ, դրան արժանի չէր մեր ժողովուրդը: Այն տպավորությունն է, թե ՀՀ ընտրողներին նրանք ինվալիդի

ՕԵԿ-ի շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստացել կաշառք բաժանելու վերաբերյալ

«Օրինաց երկիր» կուսակցության շտաբն այսօր՝ օրվա ընթացքում, տարբեր ընտրատեղամասերին կից կաշառք բաժանելու մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը: Ընտրակաշառքի վերջին թարմ ահազանգը ստացել են Նոր Նորք վարչական շրջանից: ՕԵԿ-ի կողմնակիցները հայտնել էին, որ զանգվածաբար ընտրակաշառք են բաժանում: «Ընտրություններին մնացել է մեկ ժամ, այս ընթացքում մենք էլ

Միջադեպ եւ վիճաբանություն 11/7 ընտրատեղամասում

Նոր Արեշում գտնվող 11/7 ընտրատեղամասում լրագրող Գոհար Վեզիրյանի եւ հանձնաժողովականների միջեւ միջադեպ է գրանցվել: Ընտրողներից մեկը քվեախցիկում քվեարկելուց հետո հանձնաժողովականներից պահանջեց երկրորդ քվեաթերթիկը՝ պնդելով, որ սխալ նշան է դրել: «Պտիչկայի փոխարեն իքս եմ դրել»,- պարզաբանեց ընտրողը: Քվեախցից ընտրողը դուրս եկավ քվեաթերթիկը ճմռթած ու լրագրողի բարձրացրած աղմուկից հետո կրկին վերադարձավ քվեախուց՝ այլեւս չհամառելով ու չպահանջելով նոր

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930