Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ Ռումինիայում
Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ: Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, որին ներկա էին հույն կաթոլիկ, ղպտի ուղղափառ և կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին հանդիպեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Իգնատի Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում`
Օբիդոսից՝ Երեւան. երիտասարդ պորտուգալուհին ասում է, որ հարմարվել է «հայկական միջավայրին»
Առավոտյան նախաճաշ, ժամը 10:00-ին կենդանաբանական այգու մուտքի դիմաց, այնուհետև եռացող սուրճի թարմ բույր, ջերմ ժպիտներ, հայերեն բարի օրվա մաղթանքներ աշխատակիցներին, և արդեն կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու ժամն է: 24-ամյա պորտուգալուհի Տանյա Լարանժեիրոն այսպես է սկսում շաբաթվա 5 օրը՝ որպես կամավոր աշխատելով Երևանի կենդանաբանական այգում: Նա Հայաստան է եկել «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրով և արդեն 8
Օբաման կրկին չասաց (թարմացված)
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով, սակայն նորից կիրառեց «Մեծ Եղեռն» բառակապակցությունը՝ առանց ուղերձում «ցեղասպանություն» բառի օգտագործման: «Մենք բոլորս այսօր հիշում ենք 20-րդ դարի ամենամեծ ոճռագործություններից մեկը՝ Մեծ Եղեռնը: Հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության անկման տարիներին գազանաբար սպանդի ենթարկված և աքսորի ճանապարհի զոհված 1,5 միլիոն
Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում տալիս են նույն հարցերը, ստանալով նույն պատասխանները
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը երեկ Վեհաժողովում, երբ քննարկվում էր Բյուրոյի զեկույցը՝ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Եվրոպայի խորհրդի կայքէջի համաձայն, պրն Սեիդովը ելույթում շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահին իր նախաձեռնության համար՝ կազմակերպել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հանդիպումներ ԵԽ շրջանակներում, նշելով, թե Ադրբեջանի պատվիրակությունը մշտապես կողմ է եղել նման հանդիպումներում Ղարաբաղի հարցը քննարկելուն. «Ցավոք, ավելի
Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Չեխիայում
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ի առավոտյան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և մի խումբ չեխահայեր ծաղիկներ դրեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրիին, որը զետեղված է այն տան մոտ, ուր ծնվել է մեծանուն հումանիստը: Այնուհետև, հարգանքի տուրք մատուցվեց ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և
Կուսակցություններն օգտագործում են 20 տարվա հնության տեխնոլոգիաներ
Նախընտրական քարոզարշավի սահմանված ժամկետի կեսից ավելին արդեն անցել է, կուսակցություններն արդեն իրենց հիմնադրամում եղած միլիոնների մեծ մասը ծախսել են, սակայն, այդ կուսակցությունները հանրության «любимчик»-ը դառնալու համար գրեթե ոչ մի նոր բան չեն արել: Որպես քաղաքական PR` ժողովրդի սիրտը գրավելու համար, կուսակցությունները հնացած մեթոդներ են կիրառում. ասֆալտապատում, բակերում խաղահրապարակներ ու նստարաններ տեղադրելուց ավելին չեն անում, օգտագործում
Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Լիբանանում
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց
ՕԵԿ-ը կշոյի ակադեմիկոսների ինքնասիրությունը
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը այլ կուսակցությունների ծրագրերի նման լի է դեկլարատիվ հայտարարություններով, ականջ շոյող նախընտրական խոստումներով: «Կուսակցությունը համազգային և համամարդկային արժեքների գնահատմամբ դրանք պահպանելու և զարգացնելու մտահոգությամբ, ձգտելու է մեր ժամանակակիցների մոտ արմատավորել և զարգացնել արժանապատիվ ապրելու իրավունքի և նոր աշխարհակարգում սեփական դերի գիտակցումը»,- հայտարարում է ՕԵԿ-ը: Հայաստանի ապագան մեծապես պայմանավորելով մարդկային ներուժի կրթական
Շարմազանով. «Տրակտորի գործով պարոն Օսկանյանին հարցրեք»
«Եթե դուք նկատի ունեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատիրոջը եւ նրա որդուն, որը նաեւ ԱԺ պատգամավոր է, ապա պետք է ասեմ, որ տարիներ շարունակ նրանք արել են այդ գործունեությունը եւ դա կապ չունի ոչ ընտրարշավի, ոչ էլ ՀՀԿ-ի հետ: ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ին պատկանող անհատներին պետք է տարբերել»,- այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն
Գավառցի. «Գնացեք ձեր Լեւոն Իշտոյան ա, Տեր-Պետրոսյան ա, ասեք՝ թող գնա մի կին կա` օգնի»
Գավառցի տաքսու վարորդ Տիգրանենց տունը կռիվ է ընկել. «Հարսս ու տղաս պետական աշխատողներ են, պասպորտներն ուզել են, ասել են` թե չէ գործից կազատենք: Սաղ տնեցիք տվել են` ես չեմ տվել: Անցյալ ընտրություններին, երբ եկան պասպորտները հավաքեցին տարան` 60 հազար փող տվեցին, էս տարի ուզում են ձրի պրծնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում բողոքեց Տիգրանը: Հասկանալի պատճառներով նա
WBC-ն Վանես Մարտիրոսյանին լրացուցիչ մենամարտ է պարտադրում
Առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ մենամարտի պարտադիր հավակնորդ, ամերիկաբնակ հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանին WBC-ն մեկ այլ` լրացուցիչ մարտ է պարտադրում: Նա պետք է մինչ այդ հանդիպի Էրիսլենդի Լորայի հետ: Կազմակերպության այս որոշումը Վանեսին եւ նրա պրոումոթերին չի գոհացնում: Նրանք ավելի քան վստահ են, որ չեմպիոնական գոտու համար մենամարտի իրավունքը նվաճել են
Իշխանությունները թափանցիկ չեն հայ-թուրքական հարաբերություններում (Ձայնագրություն)
Հայաստանի իշխանությունները թափանցիկ չեն աշխատում հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Այս կարծիքին է թուրքագետ Արտակ Շաքարյանը. «Որովհետեւ օրինակը հիշում ենք, երկու տարի առաջ արձանագրությունների ժամանակ բուռն քննարկում էր գնում, որ Հայաստանի մաքսային, հարկային ու միգրացիոն օրենսգրքերը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանը բացելուն: Ցավոք սրտի, ես տեղյակ չեմ, թե վերջին երկու տարվա ընթացքում մենք ինչքանով ենք պատրաստ դարձել
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» իրենց հաշվին դեռ միլիոններ ունեն
Ապրիլի 6-ից մեկնարկած քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը 11 օր, սակայն քաղաքական կուսակցություններն իրենց նախընտրական հիմնադրամում դեռ միլիոններ ունեն: Դատելով հիմնադրամների ելքերից, կարելի է ասել, որ ֆինանսական միջոցներից չեն խեղճացել եւ մինչ օրս իրենց ցոփ ու շվայտ քարոզարշավ են թույլ տվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»: Օրենքով նախատեսված առավելագույնը 100 միլիոն դրամից մի փոքր պակաս հիմնադրամ
Վաշինգտոնում պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսը
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտակայքում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցում երկուշաբթի օրը կայացել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի հովանու ներքո կազմակերպված «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանացի ականատեսների կողմից արված լուսանկարները: Այս մասին երկուշաբթի օրը տարածված հաղորդագրությունում հայտնել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարան»-ը՝ նշելով, որ պաշտոնական բացումը կայացել է ԱՄՆ-ում
Վարչապետն ընդունել է ՌԴ «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» ունիտար ձեռնարկության ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» պետական դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Սկորոբոգատովին և նույն հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սերեդինին: Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, քննարկվել են տիեզերքի բնագավառում երկու
Հայոց ցեղասպանության հետ կապված միջադեպ` Վրաստանի խորհրդարանում
Այսօր Վրաստանի խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել` կապված Հայոց ցեղասպանության թեմայի հետ։ «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` հայկական Սփյուռքի պահանջի վերաբերյալ։ Ի պատասխան` Մառնեուլի շրջանը ներկայացնող պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Բագատուրիայի ուղղությամբ ինչ-որ առարկա է շպրտել եւ ցանկացել է նետել նաեւ բաժակը, սակայն նրան խանգարել են
Տիգրան Սարգսյան ընդունել է մի խումբ սփյուռքահայ գրողների
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իսրայելից ժամանած սփյուռքահայ մի խումբ գրողների, ովքեր Երևանում մասնակցել են հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովին: Զրուցակիցները քննարկել են Սփյուռքում հայապահպանությանը, սփյուռքահայության շրջանում մայրենի լեզվի հետագա տարածմանը և գրականությանն առչնվող հարցեր: Սփյուռքահայ գրողները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործել որպես մայրենի լեզվի դեսպաններ՝ ի նպաստ արտերկրում հայ
Սյուզի Կենտիկյանի մրցակիցը ամերիկացի Մելիսա ՄաքՄորոն է
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի «Brandenburg Halle»-ում WBA/WIBF/WBO գոտիները պաշտպանելու է ամերիկացի Մելիսա ՄաքՄորոյի հետ մենամարտում: Այս մասին Սյուզին այսօր տեղեկացրեց Aravot.am-ին: Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 24-ամյա Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ եւ բոլորում էլ հասել է հաղթանակի: Ընդ որում՝ «Մարդասպան Թագուհին» 16 մարտում մրցակիցներին տապալել
Դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործում (ձայնագրություն)
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 27 դիտորդներն ընտրություններին կհետեւեն Վանաձորում, Իջեւանում, Գյումրիում եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:VOICE013 Գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը մեր զրույցում ասաց, որ նախընտրական ակնհայտ խախտումներ չեն արձանագրել. «Ավելի շատ վարչական ռեսուրսների անհավասարաչափ, միակողմանի օգտագործման եւ հանդիպումների հետ կապված մտահոգություններ ունենք, տարբեր կուսակցություններ տարբեր հնարավորություններ ունեն, դա ոչ միայն կուսակցության հնարավորություններով է պայմանավորված, այլեւ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դահիճների նպատակը հայության ֆիզիկական բնաջնջումը մշակութային եղեռնով և պատմական հիշողության ոչնչացմամբ շարունակելն էր: Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Նրանց չի հաջողվել ոչնչացնել հայությունը, չի
Մարտունեցի Արարատը կընտրի նրան, ով իր տղերքին կամուսնացնի (Տեսանյութ)
Մարտունիում ՀԱԿ-ի հանրահավաքը սկսելուց առաջ բնակիչներից մեկը` Արարատ Մանուկյանը մոտեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա առաջին նախագահից տուն էր ուզում, բողոքում էր, որ ապրելու պայմաններ չունեն, «տղերքներս մացեր են անկարգուկ»: Արարատ պապիկը սպասում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուր որ է` հանելու էր բնակարանի սեփականության վկայականը, տեղում հանձներ նրան, բայց երբ վերջինս պատասխանեց` ես գիտեմ, որ
Արձանագրել են հաշմանդամների ընտրելու իրավունքի խախտումներ (Ձայնագրություն)
«Ունիսոն» հասարակական կազմակերպության 22 դիտորդներն իրենց առաքելությունը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կիրականցնեն Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում եւ մի քանի գյուղերում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը. «Քանի որ Երեւանում շատ ենք արել ու մեծ փոփոխություններ չենք տեսնում տեղամասերի մատչելիության առումով, քարոզարշավի մատչելիությունը խուլ ընտրողների համար ինչպես մատչելի չէր, այնպես էլ
Հայաստանի ԱԺ ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ անդամները հայտարարել են շահերի բախման մասին
Երեկ ԵԽԽՎ-ում Բյուրոյի եւ Մշտական կոմիտեի զեկույցը ներկայացնելու ժամանակ ազդարարվել է, որ Բյուրոն սահմանել է նոր կարգ, ըստ որի՝ դիտարկման առաքելություն իրականացնող ժամանակավոր հանձնաժողովների անդամները պետք է հայտարարեն շահերի բախման մասին՝ մինչեւ կհաստատվեն որպես դիտորդներ: «Այս նոր կարգն արդեն գործածվել է Հայաստանի եւ Սերբիայի դիտորդական առաքելությունների համար,- ասել է զեկուցող Շվեյցարիայից պատվիրակը:- Այս կարգը նպատակ
Արմավիրում ՀՀԿ-ն անձնագրային տվյալնե՞ր է հավաքում
«Ես ՀՀԿ-ական եմ, ժամը 6-ից հետո իրավունք ունեմ քարոզչություն անելու: Բայց ինչ վերաբերում է անձնագրեր հավաքել կամ պատճեններ, կամ՝ համարներ, ես նման բան չեմ արել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը: Նկատենք, որ Aravot.am-ն ահազանգեր է ստացել մարզի տարբեր դպրոցներից, որ արդեն 3-4 անգամ ուսուցիչների անձնագրային տվյալներն են հավաքվել, անձնագրերի
Ապրիլի 24-ի երթը Վիեննայում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սգո երթ է կազմակերպել Ավստրիայի հայ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը (ASV): Երթը, որի ընթացքում հայ երիտասարդները Վիեննայի փողոցներում հնչեցրել են հայրենասիրական երգեր, սկսվել է քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց՝ ավարտվելով Վիեննայի ամենաբազմամարդ հատվածում՝ կենտրոնական հրապարակում գտնվող Շտեֆանսդոմ (Stephansdom) եկեղեցու մոտ: Այստեղ հայ համայնքի երիտասարդները տարբեր լեզուներով տեղեկատու թերթիկներ են բաժանել անցորդներին՝ նրանց
ԲՀԿ-ն խոստանում է բարձրացնել արվեստագետի վարկը, ՀՅԴ-ն բարոյական եւ արդար երկիր կառուցել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ծրագրային ձեւակերպումներում ռոմանտիկությամբ չի զիջում մյուս կուսակցություններին. առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղել է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը: Facebook-յան Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում էջում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ժամանակին վստահեցրել էր, որ իրենց համար առաջնահերթ է գիտության զարգացման
Հայ դատի հանձնախումբը կրկին քննադատում է Օբամային
Հոլոքոսթի թանգարանում իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կրկին քննադատում է Բարաք Օբամային: Այս անգամ պատճառը երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարանում Միացյալ Նահանգների նախագահի հնչեցրած ճառն է, որում Օբաման, հիշատակելով վեց միլիոն հրեաների ողջակիզման մասին, անդրադարձավ նաեւ 20-րդ դարի մյուս ցեղասպանություններին` խոսք անգամ չասելով հայերի հետ Օսմանյան կայսրությունում տեղի


















































