Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրել են հաշմանդամների ընտրելու իրավունքի խախտումներ (Ձայնագրություն)

Ապրիլ 24,2012 16:02

«Ունիսոն» հասարակական կազմակերպության 22 դիտորդներն իրենց առաքելությունը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կիրականցնեն Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում եւ մի քանի գյուղերում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը. «Քանի որ Երեւանում շատ ենք արել ու մեծ փոփոխություններ չենք տեսնում տեղամասերի մատչելիության առումով, քարոզարշավի մատչելիությունը խուլ ընտրողների համար ինչպես մատչելի չէր, այնպես էլ հիմա, ինչը շատ հեշտ լուծվող հարց էր… որոշեցինք մարզում իրականացնել մեր առաքելությունը եւ մարզից ունեցած մեր ինֆորմացիան համեմատենք մայրաքաղաքի հետ»:

Նախընտրական շրջանում պարոն Ալավերդյանին մտահոգում է այն, որ հաշմանդամ մարդկանց ընտրելու իրավունքները ոտնահարվում են .«Տեղամասերի գերակշռող մեծամասնությունը, ներառյալ այն ընտրատեղամասը, որտեղ ես եմ քվեարկելու, ունեն բազմաթիվ աստիճաններ ու չունեն թեքահարթակ, որ ընտրողը կարողանա հանգիստ գալ ու իր պարտքը կատարել: Մեր ունեցած տեղեկություններով, շատ հաշմանդամ ընտրողներ, իմանալով ՝ իրենց տեղամասն ունի ֆիզիկական մատչելիության խնդիրներ, գերադասում են չմասնակցել»:

«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրենը նախորդ տարիների փորձով հաստատեց, որ արտասահմանցի դիտորդներից ընտրատեղամասերում զգաստանում են, բայց, միեւնույն ժամանակ, նրանց կարճատեւ այցելությունները տեղամասեր՝ գրեթե ոչինչ չի փոխում.«Նրանք այդքան թվով դիտորդ չեն ուղարկում, որ շուրջօրյա բոլոր տեղամասերում կամ գոնե քվեարկության, կամ ձայների հաշվման ժամանակ ներկա գտնվեն, ավելի լիարժեք կլիներ, եթե նրանք այնքան դիտորդ ունենային, որ կծածկեին ամբողջ հանրապետությունը եւ բոլոր ժամերին տեղամասեր կայցելեին»:

VOICE016

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30