Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24-ի երթը Վիեննայում

Ապրիլ 24,2012 15:36

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սգո երթ է կազմակերպել Ավստրիայի հայ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը (ASV):

Երթը, որի ընթացքում հայ երիտասարդները Վիեննայի փողոցներում հնչեցրել են հայրենասիրական երգեր, սկսվել է քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց՝ ավարտվելով Վիեննայի ամենաբազմամարդ հատվածում՝ կենտրոնական հրապարակում գտնվող Շտեֆանսդոմ (Stephansdom) եկեղեցու մոտ:

Այստեղ հայ համայնքի երիտասարդները տարբեր լեզուներով տեղեկատու թերթիկներ են բաժանել անցորդներին՝ նրանց ներկայացնելով 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից սանձազերծված Հայոց ցեղասպանության իրողությունը:

 

Ավստրիայի հայ ուսանողական և երիտասարդական կազմակերպություն (ASV)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30