Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզի Կենտիկյանի մրցակիցը ամերիկացի Մելիսա ՄաքՄորոն է

Ապրիլ 24,2012 16:25

Սյուզի Կենտիկյան

Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի «Brandenburg Halle»-ում WBA/WIBF/WBO  գոտիները պաշտպանելու է ամերիկացի Մելիսա ՄաքՄորոյի հետ մենամարտում:

Մելիսա ՄաքՄորո

Այս մասին Սյուզին այսօր տեղեկացրեց Aravot.am-ին:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 24-ամյա Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ եւ բոլորում էլ հասել է հաղթանակի: Ընդ որում՝ «Մարդասպան Թագուհին» 16 մարտում մրցակիցներին տապալել է ժամանակից շուտ:

Կալիֆոռնիայի Սան Կառլոս քաղաքում բնակվող 30-ամյա ամերիկուհին իր հաշվարկում ունի 12 մենամարտ, որից 6-ում հաղթել է (վերջինն այս տարի` հայ մարզասերին քաջ հայտնի Արելի Մուչինոյին, որը Կենտիկյանի հետ մարտում գլխի  հարվածով բացեց Սյուզիի հոնքը, ինչի համար մրցավարները նրան տեխնիկական պարտություն գրանցեցին), 3-ում` պարտվել եւ 3 անգամ էլ մարտն ավարտել է ոչ-ոքի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30