Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ-1

Երեկ ասուլիսում պատասխանելով հարցին՝ «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, Հայաստանում կայի՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ»՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է. «Եթե նկատի ունեք Դաշնակցությանը, դրանք եղել են հանցագործներ»: Նաեւ հավելել է. «Վահան Հովհաննիսյանին կալանավորել էր Սերժ Սարգսյանը։ Թող իրար հետ պարզեն։ Իմ կալանավորածները մինչեւ հիմա բանտում են, Սերժ Սարգսյանի կալանավորածները՝ խորհրդարանում»: ՀՅԴ խմբակցությունը

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

Իմ անքնության հերթական լուսաբացներին, գարնան հեռացող գիշերների հետքով, ամեն անգամ ակամա ներկա եւ ունկնդիր եմ դառնում Զաքիյան փողոցի թռչունների բազմաձայն երգին, որը շարունակվում է մինչեւ արեւի առաջին ճառագայթի հայտնվելը: Եվ զարմանալի բան. բոլոր թռչունները միանգամից լռում են ու ներանձնանում՝ ավարտելով արեւագալի փառաբանության իրենց հերթական ծեսը՝ փողոցը թողնելով մեքենաների ահագնացող աղմուկին: Բացվում է նոր օրը, եւ

ՀԱԿ-ը երբեք անպարկեշտ գործարքի չի գնա

Ասում է արդեն նախկին քաղբանտարկյալ  Նիկոլ Փաշինյանը Ընդամենը վերջերս համաներմամբ ազատ արձակված ու այլեւս նախկին քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ եւ անդրադարձել ներքաղաքական վերջին զարգացումներին: Հայաստանյան էլեկտրոնային կայքերը երեկ լայնորեն են անդրադարձել այդ ասուլիսին: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ

Իսկ արտահերթ ընտրություններ կլինեն միայն մի դեպքում. եթե դա էլ ձեռնտու լինի իշխանություններին Հայ ազգային կոնգրեսն իր մայիսի 31-ի հանրահավաքում հայտարարեց, թե այլեւս պատրաստ է երկխոսել իշխանությունների հետ: Իշխանությունն իրեն նետված «մարտահրավերն» ընդունեց ու համաձայնեց երկխոսել արմատական ընդդիմության հետ, որն իրեն մի տեւական ժամանակաշրջան «թաթար-մոնղոլ» եւ «ավազակապետության» ներկայացուցիչներ էր համարել: Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԿԻՐԸ ՏԱՆԵԼ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը վստահ է, որ միայն պետք է ողջունել ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը: – ԵԱՀԿ ԽՎ-ում Դուք ներկայացրել եք բանաձեւի նախագիծ՝ գյուղատնտեսական նշանակության անմշակ հողատարածքների օգտագործման վերաբերյալ, որը, ի թիվս այլ խնդիրների, կնպաստի աղքատության, սովյալների եւ անկառավարելի միգրացիոն հոսքերի կրճատմանը, կարծեմ՝ այդպես է։ Խնդրում եմ, ասացեք՝

ԼԻՑԿԱՅԻ ՆՄԱՆ ԽԵՆԹԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված «Հանրապետություն» քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը նշել է, թե Ընտրական օրենսգրքերը փոխելով չի ապահովվում ընտրությունների նորմալ անցկացումը. «Այ, եթե օրենք ընդունեին Լիցկայի, Կոնդի Աիդայի, Հասմիկի մասին, սրանք էլ համատիրությունների ղեկավարներ են, օրենք ընդունեին սափրագլուխների մասին՝ միգուցե մենք կմտածեինք, որ գնում ենք նորմալ ընտրությունների: Թե չէ՝ բոլոր ընտրական օրենսգրքերն էլ նորմալ են եղել՝

Ջուրը նվազեցնում է

Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները կարծում են, որ լիթիումը կարող է դառնալ հերթական միացությունը ֆտորից հետո, որով պետք է հարստացնել խմելու ջուրը: Նրանք հայտնաբերել են, որ այն շրջաններում, որտեղ խմելու ջրի մեջ լիթիումի պարունակությունը բարձր էր, ինքնասպանների թիվն անհամեմատ քիչ էր: Գիտնականները համեմատել են ինքնասպանությունների վիճակագրությունը Ավստրիայի տարբեր շրջաններում: Վերլուծության ենթարկվեցին լիթիումի 6460 նմուշ եւ ինքնասպանությունների

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԿԱՆԱՅՔ ԱԿՏԻՎ ԵՆ

«Facebook»-ում տեղադրված նկարների 10%-ը գլխավոր (պրոֆիլի) նկարներ են: Այսպիսի տվյալներ է հրապարակել «Pixable» նորաստեղծ ընկերությունը, որը զբաղվում է նկարների համար նախատեսված տարբեր գործիքների մշակմամբ (հատկապես սոցցանցերում): Վիճակագրության համաձայն՝ կանայք ավելի շատ են նկարներ տեղադրում «Facebook»-ում: Միջինում օգտագործողները նոր նկարներ են վերբեռնում երկու շաբաթը մեկ:

Ճիշտ շրթներկը կբարձրացնի տրամադրությունը

Օսմանյան կայսրության ժամանակ կանայք իրենց շրթունքները ներկում էին տարբեր ներկանյութերով՝ հաշվի չառնելով այդ ներկանյութերի վնասակար, վտանգավոր հետեւանքները, որի պատճառով էլ շատ կանայք թունավորվում էին: Ժամանակի ընթացքում շրթներկը, որպես շպարման անբաժան պարագա, փոփոխությունների ենթարկվեց, սկսած գույներից, վերջացրած դրա կառուցվածքով՝ վերածվելով ավելի փայլուն, յուղալի, հեղուկ, դիմացկուն եւ կոլագենով բարելավված նյութի: Կանայք այդ փոփոխություններից չդժգոհեցին, ընդհակառակը՝ շրթներկերի այդ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՓՈՔՐԻԿ

Վաղվա արվեստագետները, քաղաքական գործիչները, արհեստավորներն ու հանճարները… Պաշտպանության կարիք ունեն բոլոր երեխաները, իսկ նրանց իրավունքներն անընդհատ խախտվում են: Եվ չնայած Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է դեռ 1992 թվին, ապա 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, սակայն մեզանում դեռեւս ձեւավորված չեն այդ օրենքը կիրառելու մեխանիզմները: Ամբողջ աշխարհը՝ Հայաստանը նույնպես, երեկ նշեց Երեխաների

ՏՈՆ՝ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Փոքրիկ Գայանեն գիտի՝ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, տոնի անվանումն էլ արտասանում է ամբողջությամբ: Ցանկություններ ունի, բայց դրանք չեն վերաբերվում ոչ իրեն եւ ոչ էլ մայրիկին. «Ես ուզում եմ, որ տատիկս առողջ լինի, եւ պապիկս էլ քիչ զայրանա»: Նա իր մայրիկի, ուսուցչուհու եւ դասընկերների հետ եկել է իր տոնը նշելու Արարատ քաղաքի Վազգեն

Ի գիտություն լրատվամիջոցների

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն

ՀՈՒԶՄՈՒՆՔ, ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԿԱ, ԽՈՒՃԱՊ՝ ՈՉ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, Ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվում են հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը: Հասկանալի է՝ այս ընթացքում տղաներին հանդիպել հնարավոր չէ: Ու, ճիշտն ասած՝ ցանկալի էլ չէ: Հարկավոր է նրանց հանգիստ թողնել, որպեսզի յուրաքանչյուրը զբաղվի իր գործով ու նախապատրաստությունն էլ ընթանա մարզիչների նախանշած ծրագրի համապատասխան: Այդուհանդերձ,

Համահայկական մրցույթը՝ 4-րդ անգամ

Այս տարի արդեն 4-րդ անգամ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ, իրականացնում է Համահայկական նկարչական մրցույթը: Ամենամյա մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ մրցույթի մեկնարկը ազդարարեց  հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական

«ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է»

Ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, հաճախ Թամանյանն օգտագործվում է խմբային կամ անձնական շահերի համար: Կառավարության շենքի ետնամասում աշտարակի կառուցման գաղափարը, որը ներկայացվում է թամանյանական մտահղացում, բուռն արձագանք է առաջացրել հասարակության եւ մասնագետների շրջանում: Facebook- ում էլ գործում է «Փրկենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնությունը, որի անդամները կարծում են, թե աշտարակի կառուցման մասին որոշումը ժամանակավրեպ է եւ սխալ:

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԱՐՏԻԱՆ»

Վրաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել «Ազատության խարտիա» կոչվող  փաստաթուղթը, որով արգելում է երկրի տարածքում օգտագործել ֆաշիստական եւ կոմունիստական խորհրդանիշները: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, օրինագիծն ընդունվել է միաձայն եւ դրա որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու անմիջապես, իսկ օրենքն ամբողջությամբ՝ 2012թ. հունվարի 1-ից:

ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆ ԸՆԿԵԼ Է «ՇԵՖԻ» ՇԱՐԱՍՅԱՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՏԱԿ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընտրարշավը համշենցիներով բնակեցված Հոպա քաղաքում ուղեկցվել է բախումներով, որոնց հետեւանքով տեղի մի բնակիչ է մահացել, իսկ վարչապետի թիկնապահներից մեկը ծանր վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Էրդողանի դեմ բողոքի գործողությունները Հոպայում սկսվել են դեռ երեքշաբթի առավոտյան՝ Թուրքիայի վարչապետի ժամանումից առաջ: Մի խումբ ցուցարարներ հանրահավաքի անցկացման վայրում տեղադրել էին

Դելիի փողոցներում հայտնվել են շքեղ, բայց «անտեր» մեքենաներ

Այս օրերին բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հնդկաստանի մայրաքաղաքում. Դելիի փողոցներում հայտնվել են աշխարհի լավագույն մակնիշների եւ ամենաթանկարժեք, նաեւ շքեղ, բայց լքված ավտոմեքենաներ: Newsru-ի մատուցմամբ, տեղի ոստիկանությունն ու հարկային ծառայությունը ստիպված են փողոցներից հավաքել լքված մեքենաներն ու դրանք տեղափոխել ավտոկայաններ: Նման ավտոմեքենաների թիվն արդեն հասել է ավելի քան 40-ի: Բանն այն է, որ հիշյալ՝ հարյուրավոր

ՆԱՏՕ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԼԻԲԻԱՅՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

ՆԱՏՕ-ն ու նրա կոալիցիոն գործընկերները որոշել են եւս 90 օրով երկարաձգել Լիբիայում իրականացվող գործողությունների  ժամկետը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ի սկզբանե ծրագրվել էր այդ գործողությունները ծավալել մինչեւ հունիսի 27-ը, բայց հիմա դրա ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի վերջը: «Այդ որոշումը հստակ ուղերձ է Քադդաֆիի ռեժիմին առ այն, որ մենք լի ենք Լիբիայի ժողովրդին պաշտպանելուն կոչված մեր գործողությունները

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Այսօր, ժամը 12-ին «Թեքեյան» կենտրոնում կկայանա Ռաֆայել Բազիկյանի «Տիեզերական» գրքի շնորհանդեսը: Այս գիրքը բացառիկ է առաջին հերթին նրանով, որ հեղինակի՝ բանաստեղծ Ռաֆայել Բազիկյանի մասին շուրջ 45 տարի ոչ մի տեղեկություն չկա: 1966-ին տնից դուրս եկած եւ այլեւս չվերադարձած Ռաֆայելը, ընկերների եւ ժամանակակիցների վկայությամբ, թեպետ չուներ ոչ մի տպագիր տող, սակայն հասցրել էր դառնալ Պոետ: Գիրքը

Հայ երեխաները տաղանդավոր են

7-ամյա Ռաֆայելի «Համբույր» քանդակի կողքով ոչ-ոք անտարբեր չէր անցնում: 13-ամյա Էրիկ Համբարձումյանը իր նկարը դեռ չի վերնագրել, բայց եթե ցանկանար, ապա կվերնագրեր՝ «Ջոնաթան Լիվինգսթոնը թռչում է»: Ի թիվս այլ աշխատանքների, երեկ նրա այս նկարը եւս ցուցադրվեց Գեղագիտության ազգային կենտրոնում (ԳԱԿ): Էրիկի կտավներում հիմնականում գեղարվեստական ստեղծագործություններից դրվագներ են. «Մանկական գրականություն ավելի փոքր տարիքում եմ կարդացել, հիմա

Քիչ դիմորդներ եւ կանխատեսելի արդյունքներ

Այս տարի հավանաբար բողոքողները քիչ կլինեն Երեկ ԵՊՀ-ում, որտեղ մեկնարկեցին ընդունելության քննությունները, դիմորդները քննություն էին հանձնում ռուսաց լեզու եւ քիմիա առարկաներից: Ռուսերեն հանձնելու համար հայտագրված էին 15, իսկ քիմիայի համար՝ 29 դիմորդ: Ռուսաց լեզու հանձնողներից բացակա էր միայն մեկ, իսկ քիմիայից՝ 9 դիմորդ: Այս տարի, չնայած դիմորդների փոքր թվին, պետական եւ մասնավոր բուհերում հատկացված է

ՄԵՐՕՐՅԱ «ԶԻՆԱՆՇԱՆԱԳԵՏՆԵՐԸ»

Եթե մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով, իր մասնագիտությամբ, ապա մեր երկիրն ու մեր ազգը զգալի առաջընթաց կապրեն: Սակայն, չգիտես ինչու, որոշ մարդիկ, իրենց բանուգործը թողած, զբաղվում են այնպիսի հարցերով, որտեղ ոչ միայն ասելիք ու անելիք չունեն, այլեւ իրենց դիլետանտությամբ տվյալ հարցում առկա անորոշությունն ավելի են խորացնում ու խճճում: Նման մարդիկ ունեն հիմնականում մեկ

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ հայց է ներկայացրել դատական մարմիններին՝ վիճարկելով Ահմադինեջադի կողմից Նավթի գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրինականությունը: News.am-ը՝ վկայակոչելով իրանական Mher գործակալությունը, փոխանցում է, թե գործը դատարանին հանձնելու օգտին քվեարկել է Իրանի խորհրդարանի 165 պատգամավոր, մեկը «դեմ» է արտահայտվել, եւս 13-ը՝ «ձեռնպահ»: Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը օրերս հայտարարել էր, թե Իրանի

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈՒՀԵՐԸ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ

Դիմորդներ չլինելու պատճառով ստիպված են կրճատումներ անել  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ խոսելով դիմորդներ չլինելու պատճառով բուհերում ստեղծված ծանր վիճակի մասին, ռեկտորներին հորդորեց չգնալ զանգվածային կրճատումների, ֆինանսական միջոցներն էլ խնայողաբար ծախսել: «Շրջանավարտ չկա, դիմորդները քիչ կլինեն, կդիմեն բանակից զորացրվածները, սփյուռքահայ մեր հայրենակիցները, ջավախահայերը, մարդիկ, որոնք կցանկանան 2-րդ կրթություն ստանալ կամ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-ՄԱՐՏՈՒՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2010 թվականի օգոստոսի 3-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի եւ Ղարաբաղի Մարտունու շրջանի առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզում ամառային հանգիստ են անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի դպրոցների 5-11-րդ դասարանցի 18 դպրոցական: Ծախսերը հոգացել են Գեղարքունիքի մարզպետարանն ու Շորժայի գյուղապետարանը: Գեղարքունիք-Մարտունի համագործակցությունը շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարի նախատեսված են Գավառի

ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԸ ԿՐԿԻՆ «ԱՐԹՆԱՑԵԼ» Է

Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը Վազաշեն գյուղում սողանքից փլուզվել էր: Նոր՝ սողանքը շրջանցող 1350 մ  ճանապարհը կառուցվեց 2010 թվականի ամռանը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Աշխատանքները կատարել է «Իջեւանի ճանշին» ՓԲԸ-ն: Նոր ճանապարհից ներքեւ գտնվող հատվածն ամրացվել է հողի լիցքով եւ ջրաքարերի ցանցապատ կույտերով՝ գաբիոններով: Սակայն ճանապարհից վերեւ սողանքը կրկին «արթնացել» է եւ արդյունքում ճանապարհի որոշ հատվածներում

«ԿԵՆՏՐՈՆԸ» ԿՀԱՍՆԻ ՏԱՎՈՒՇ

Առաջիկա մի քանի օրում Տավուշի մարզում «Կենտրոն» հեռուստաընկերությունը եթեր է մտնելու: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակում արդեն տեղադրվել են արբանյակային հաղորդում ստանալու եւ վերահեռարձակելու համար անհրաժեշտ  բոլոր սարքավորումները: Հեռարձակում ապահովելու համար օգտագործվելու է նաեւ ինտերնետային կապը:

ՈՌՈԳՈՒՄ՝ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ՇՇԵՐՈՎ

Աղստեւ գետից սկիզբ առնող Ազատամուտ գյուղի ոռոգման ինքնահոս ջրատար առուն ամբողջությամբ փակված է պլաստամասսայե շշերով: Գետի վերին հոսանքներում գտնվող բնակավայրերում ոչ միայն պլաստիկ շշեր, այլ նաեւ ամեն տեսակի կեղտ են նետում Աղստեւ: Իսկ Ազատամուտից ներքեւ՝ գյուղերը նաեւ այս ջրերով են ոռոգում իրենց դաշտերը: Այս դաշտերում աճեցրած բարիքն էլ ուտում ենք բոլորս:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031