Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆԻՆ

«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ երեկոյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում Հրազդանի պետավտոտեսչության նախկին հենակետի մոտ Գավառի բնակիչ, 36-ամյա Մուկուչ Չանդոյանը վարելով «Նիսսան-Ջիփ» մակնիշի 555 ՏՍ 05 համարանիշի ավտոմեքենան՝ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, Սոլակի միջնակարգ դպրոցի աշակերտ, 13-ամյա Նվեր Մարգարյանին: Երեխան կոտրվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց: Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ

ՎԹԱՐՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

Երեկ Երեւանում կեսգիշերին տեղի է ունեցել ավտովթար: Ժամը 01.00-ի սահմաններում Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 22-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած «ՎԱԶ-2110» մակնիշի 07ՕՏ 492 համարանիշի եւ 45-ամյա Վարդան Հերոյանի վարած «Հունդայ» մակնիշի 96 TN 999 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2110»-ի վարորդը եւ նրա ուղեւոր, 23-ամյա Հովհաննես Աբրահամյանը, ինչպես նաեւ «Հունդայ» ավտոմեքենայի ուղեւորներ 48-ամյա Նաիրա Հերոյանը,

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ «ՓՈՒՉՈՆԵՐԻ»

2010 թվականին լույս տեսած «Տոնը եւ տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գիրքը բախվել էր գրաքննության եւ այդ պատճառով զրկվել պետական ֆինանսավորումից: Դրամաշնորհը ծախսվել էր այլ նպատակներով «Դեռ 2008 թվականին մշակույթի նախարարությունը հասարակական նախաձեռնությունների համար դրամաշնորհային ծրագիր հայտարարեց, եւ ես դիմեցի այդ ծրագրով տոների մշակույթի վերաբերյալ հրատարակություն տպագրելու,- «Առավոտին» պատմեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:- Մայիսին հայտարարվեց, որ մեր «Հազարաշեն»

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է

Հայաստանում եւ Վրաստանում ԶԼՄ-ների եւ  խոսքի ազատության ոլորտում իրավիճալը միանման է, ինչը կարող է հիմք հանդիսանալ ազատամտության եւ ԶԼՄ-ների ազատության ապահովման վերաբերյալ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար: Ըստ «Արմինֆո»-ի, Երեւանում նման կարծիք է արտահայտել ԵԽ հետ համագործակցության բաժնի խորհրդական Լեյլա Դարվիշագիչը: «ԵԽ հետ համատեղ` Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի սկզբունքների պահպանման համատեղ նախագիծը հնարավորություն կստեղծի որակյալ ԶԼՄ-ների

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Այսօր լրանում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության թղթակից, վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանի 50-ամյակը: Այդ կապակցությամբ շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում քաջառողջություն, բազում հաջողություններ, լրագրողական գործունեության բեղմնավոր շարունակություն, ստեղծագործական մտքի նոր վերելքներ:

ԴԻՆ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ԳԵՏԻՑ

Հունիսի 16-ի կեսգիշերին մոտ Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցիչ, 35-ամյա Էդգար Սարգսյանը ոստիկանության Երեւանի քաղաքի վարչությանն ահազանգել էր, որ իր ծանոթ Ծովինար Ղազարյանին Ազատ գետը քշել, տարել է: Դեպքի վայր մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 35-ամյա Էդգար Սարգսյանը, 20-ամյա Ծովինար Ղազարյանը, 33-ամյա, «Օրրան» բարեգործական դպրոցի

ԱՂՋԻԿԸ ԶԶՎԵԼ ԷՐ ԿՅԱՆՔԻՑ

Երեկ Երեւանում Կիեւյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպան է եղել երիտասարդ մի աղջիկ: Այս ինքնասպանությունը սահմռկեցնող տպավորություն է թողել ոչ միայն կատարված քայլով, այլեւ աղջկա թողած գրությամբ: Ոստիկանությունը դեռ պետք է պարզի, թե ում է ուղղված գրության մեջ առկա հետեւյալ տողերը. «Արդեն հոգնել եմ քեզանից, զզվել եմ ամեն ինչից: Ստրուկ եմ դարձել քո ձեռքը, մահն է

Շահարկման դասական օրինակ

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե անհնար կլինի անցնել ԼՂ խնդրի կարգավորման երկրորդ փուլին, այն է՝ Խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, փորձ է ԼՂ հակամարտության Հիմնարար սկզբունքների ընդունման պատասխանատվությունը դնել Ղարաբաղի վրա»,- ասաց… ասաց ո՞վ… Դե, իհարկե, «միամտաբար» նման թյուր եզրահանգումներ կաներ մեկը,

ՀՀ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵՑ

Բայց ոչ մի նոր բան, որ մինչ այդ չէին ասել իր կուսակիցները, այդպես էլ չասաց Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես բավարարեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի չորրորդ պահանջն ու անձամբ արձագանքեց իշխանության հետ պատվիրակությունների մակարդակով երկխոսություն սկսելու Կոնգրեսի առաջարկին: Իհարկե, նա ոչ մի նոր բան, քան ավելի վաղ ասել էին իր կուսակիցներ Գալուստ Սահակյանն ու

ՀԱԿ-Ը «ԽԱՂ ԿԱՆԻ՞»

Ըստ Լեւոն Բարսեղյանի, Սերժ Սարգսյանը շախմատիստ չէ, սերֆինգիստ է Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց ՀԱԿ-ին եւ բավականին յուրօրինակ պատասխանեց: Երկար սպասված այդ պատասխանի տակ կարելի է հասկանալ՝ ինչ որ սիրտդ կուզի եւ ինչպես որ սիրտդ կուզի: Երեկ Սերժ Սարգսյանի պատասխանի առիթով Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին ասում

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 22-ին ակնկալվող իր ելույթից առաջ՝ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանությունների հետ երկխոսելու առաջարկին ու մասնավորապես հայտարարել. «Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի եւ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԳՐԱՎԻՉ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԻՔՈՒՄ

Մոնիկա Բելուչին սեպտեմբերին կդառնա 47 տարեկան, սակայն տարիքը չի խանգարում դերասանուհուն միշտ գեղեցիկ եւ խնամված լինել: Ըստ tert.am-ի, դա բոլորին եւս մեկ անգամ ապացուցելու համար, դերասանուհին մերկ եւ առանց շպարի լուսանկարվել է Elle ամսագրի համար: Դերասանուհու եւ Elle-ի հոդվածագրի կարծիքով՝ այս ֆոտոշարքը կօգնի միջին տարիքի կանանց հասկանալ, որ ցանկացած տարիքում կարելի է լինել գրավիչ:

ԵԹԵ ԱՐԳԵԼԱԿՎԵԼ Է ԳԼԽՈՒՂԵՂԸ

Գլխուղեղի գործունեությունը կարելի է խթանել սննդի օգնությամբ եւ կարեւոր է իմանալ, թե ինչ ուտել ու որքան: Գլխուղեղում աշխատում է մոտ 100 մլրդ նյարդաբջիջ, որոնցից յուրաքանչյուրն էլ կապված է իր նման 10 հազար այլ նյարդաբջջի հետ: Դրանք յուրաքանչյուր վայրկյան տալիս են բազմաթիվ ազդանշաններ եւ փոխանակում տեղեկություններ: Իսկ այս բոլորի համար գլխուղեղին անհրաժեշտ է մեծաքանակ էներգիա: Գլխուղեղը

Չափազանց բարի Ջոլին

Անջելինա Ջոլին, բացի գեղեցիկ կին եւ դերասանուհի լինելը, նաեւ բարի կամքի դեսպան է: Եվ քանի որ հունիսի 21-ին Փախստականների համաշխարհային օրն է, այդ առիթով հոլիվուդյան դերասանուհի Ջոլին տեսանյութ է պատրաստել: Ըստ theplace.ru-ի՝ տեսանյութում նա ասում է՝ «մեկը չափազանց շատ է… Թեկուզ մեկ ընտանիք, որն ուզում է փախչել՝ շատ է: Շատ է, եթե անգամ մի երեխա

Չեն ամուսնանա

Playboy ամսագրի 25-ամյա մոդել Քրիստալ Հարիսը փոշմանել է ամուսնանալ «Playboy» ամսագրի գլխավոր խմբագիր՝ 85-ամյա Հյու Հեֆների հետ: Նրանց հարսանիքը պետք է կայանար հունիսի 18-ին: Սակայն դրանից ընդամենը 4 օր առաջ Հեֆները «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հարսանիք տեղի չի ունենա: «Քրիստալը մտափոխվել է»,- գրել է «Playboy»-ի գլխավոր խմբագիրը՝ չնշելով, սակայն, մտափոխվելու պատճառը: Արտասահմանյան լրատվամիջոցները

«ԻՆՁ ՁԵՌՔ ՄԻ ՏՎԵՔ»

Այս «հաղորդագրությունը» տարածում են թիթեռները՝ իրենց նախշերով եւ գույներով Նայելով բազմերանգ հրաշաթեւիկներ ունեցող այս միջատին, որին թիթեռ են անվանում, երբեք չես պատկերացնի, որ այն կարող է առաջանալ թրթուրից: Թիթեռներ (լատիներեն՝ flutulus) կարելի է գտնել դաշտերում, անտառներում եւ բնակելի վայրերում: Նրանց զարգացումը տեղի է ունենում այսպես՝ ձու, թրթուր, հարսնյակ եւ թիթեռ: Թիթեռների հասուն ձեւերն ունենում են

ԽԱՅՏԱՌԱԿ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, բուլղարացի Յանկո Ռուսեւը հայտնվել է նախադեպը չունեցող դոպինգ սկանդալի եզրին: Բանն այն է, որ նրա միանգամից 44 սաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բուլղարացի մարզիկները, օգտագործել են արգելված խթանիչներ, որի համար մարզաձեւի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաները նրանց կարող են որակազրկել: «Ազերիսպորտ» ինֆորմացիոն գործակալությունը տեղեկացնում է, որ հենց այդ պատճառով

ՈՉ-ՈՔԻ՝ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Ավանդույթ է դառնում, որ Հայաստանի եւ Վրաստանի կրտսեր տարիքային խմբերի հավաքականները Հանքավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում, որոնք ավարտվում են ընկերական հանդիպումներով: Անցած տարի մրցեցին մինչեւ 17 տարեկանները, իսկ այս անգամ հերթը U16-ինն էր: Հավաքականների առաջին հանդիպումը, որ կայացավ Հանքավանի մարզաբազայում, ավարտվեց առանց դարպասների գրավման: Այսօր թիմերը երկրորդ հանդիպումն են անցկացնելու:

ԱՆԻ ԱՄԻՐԱՂՅԱՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ

Խարկովում մեկնարկած թենիսի կանանց միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 17-ամյա Անի Ամիրաղյանը: Սկսելով որակավորման փուլից, հայ աղջնակը երկու վստահ հաղթանակ տարավ: Անին իր օգտին գրանցեց նաեւ հիմնական փուլի առաջին հանդիպումը, սակայն երկրորդում տանուլ տվեց: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը:

Արժանացել են IDHEAP-ի հավաստագրի

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երեք ներկայացուցիչներ՝ միջազգային եւ արտոնագրման բաժինների ղեկավարներ Սաթենիկ Ամիրանյանը եւ Առնո Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՖՖ նախկին աշխատակից, 2009 թվականից ՈՒԵՖԱ-ի աշխատակից հանդիսացող Մոնիկա Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ից արժանացել են IDHEAP ֆուտբոլային կառավարման հավաստագրի: Եվրոպայի ֆուտբոլային ղեկավար գերատեսչությունը 2010 թվականին Լոզանի համալսարանին կից հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի հետ

Հաղթեց միայն Լիլիթ Գալոյանը

Վորոնեժում շարունակվում է շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված միջազգային բաց մրցաշարը, որի վարպետների խմբում հանդես են գալիս հայ շախմատիստներ: Հայաստանի չորս ներկայացուցիչներից չ որրորդ տուրում հաղթանակ տոնեց Լիլիթ Գալոյանը: Այժմ նա 2,5 միավորով ընթանում է 28-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս երեք շախմատիստներից գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի արեցին, իսկ Նելլի

ՀԱՇԻՎԸ ՀԱՎԱՍԱՐ Է

Չեխիայի մայրաքաղաքում ընթացող շախմատային փառատոնի շրջանակներում շարունակվում է այդ երկրի եւ Սլովակիայի առաջատար գրոսմայստերներ Դավիթ Նավարայի եւ Սերգեյ Մովսիսյանի միջեւ վեց դասական պարտիայից բաղկացած մրցամարտը: Ճիշտ է, Մովսիսյանն արդեն Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, սակայն նա նաեւ Սլովակիայի քաղաքացիություն ունի եւ շարունակում է մնալ որպես այդ երկրի թիվ մեկ շախմատիստը: Նավարան եւ Մովսիսյանը երրորդ տուրում

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

40 տարի առաջ այս օրը կանգ առավ Պարույր Սեւակի սիրտը: Այն ֆորմալինի լուծույթով անոթում իր տանը պահում է նախկին դատավոր Աշոտ Թադեւոսյանը: Սեւակապաշտ եւ հանուն նրա անձնազոհության պատրաստ այս մարդը դիահերձարանում հերթապահել էր այնքան, որ հերձելիս վերցնի սիրտն ու մի օր թաղի Պանթեոնում՝ Կոմիտասի կողքին: «Լրանում է հայ ժողովրդի պայծառ զավակի բռնի սպանության 40-ամյակը, լուռ

ՍԿԱՆԴԱԼ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Խաչքարերի արվեստը. Հայկական քար-խաչեր» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ Հայաստանի մշակույթի փոխնախարարի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի ներկայությամբ հյուրերը հայտնաբերել են, որ հեռացվել են հայկական խաչքարերի ծագումնաբանության մասին գրությունները: Ինչպես NEWS.am-ին հայտնեց լրագրող Ժան Էքյանը, «լուսանկարների տակ միայն ամսաթվեր են գրված եղել։ Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հայկական կազմակերպությունները բողոքել են մշակութային ժխտողականության դեմ։ Հայկական խաչքարերի՝

«Ժամանակն է հանգստի գնան»

Ռեժիսոր Վ. Շահվերդյանի ու մյուսների մասին այս կարծիքին է  դերասան, երգիչ Արմեն Չարչյանը Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, շուրջ 15 տարի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում աշխատած՝ մասնագիտությամբ դերասան Արմեն Չարչյանին, ով թեեւ վերջին ժամանակներս զբաղվում է երաժշտական գործունեությամբ եւ հանդես գալիս հատկապես ռուսական շոու-բիզնեսում, մտահոգում է մշակույթի եւ մասնավորապես թատրոնի հանդեպ պատկան

«ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՄԲՐՈՎ ԳՈՐԾԻՔԻՆ»

Ասում է ճանաչված գալարափողահար Գլեբ Կարպուշկինը Այս տարի ապրիլ-մայիսին կայացած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի առիթով անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը «Առավոտի» հետ զրույցում հատկապես առանձնացրեց ռուսաստանցի երաժիշտ Գլեբ Կարպուշկինի ելույթը, նշելով, որ ինքը դժվարանում է հիշել, թե հայաստանյան համերգներում վերջին անգամ երբ է հանդիպել սիմֆոնիկ նվագախմբի ընտանիքի անդամ գալարափողը՝ իբրեւ մենակատար գործիք ու նման

ԳՐԱՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

Հարավային Օսեթիայի պաշտպանության եւ պետական պահպանության մոտ 200 աշխատակիցներ ներխուժել են խորհրդարանի շենք եւ պահանջել փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որոնք թույլ կտան նախագահ Էդուարդ Կոկոյտիին առաջադրվել երրորդ ժամկետով: Զինված անձանց գործողությունները ղեկավարել են պաշտպանության փոխնախարար Իբրահիմ Գասսեւն ու պետական պահպանության ծառայության պետ Գենադի Կոկոեւը: News.am-ի մատուցմամբ, նախօրեին Գերագույն դատարանն արգելել էր հանրաքվեի դնել Կոկոյտիի՝ երրորդ

ՌԱՍՄՈՒՍՍԵՆ-ՌՈԳՈԶԻՆ ՀԵՌԱԿԱ ԲԱՆԱՎԵՃ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի հրթիռային սպառազինությունների նոր համակարգի ստեղծումը: Նրա ասելով, դա «փողի անիմաստ վատնում է», իսկ Մոսկվայի ռազմատենչ հռետորաբանությունը՝ հին մտածելակերպի արդյունք: Հանդես գալով Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների Թագավորական ինստիտուտում, Ռասմուսսենը հայտարարել է, թե Ռուսաստանը միլիարդավոր ռուբլիներ է ծախսում նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգ ստեղծելու համար, ինչը ակնհայտորեն

ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Երբ ՄԱԿ-ում քվեարկության դրվի Պաղեստին պետության հռչակման հարցը, Թուրքիան կքվեարկի հօգուտ Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ճապոնական Nihon Keizai Shimbun (Nikkei) պարբերականին տված Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հարցազրույցը։ «Թուրքիան Պաղեստինի ամենաուժեղ աջակիցներից է։ Ցանկանում ենք, որպեսզի Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով եւ մինչեւ 1967թ. գոյություն ունեցող սահմաններով ձեւավորվի Պաղեստին պետություն։ Անկասկած, մենք «այո» ենք ասելու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930