Օրվա լրահոսը
ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ
Սյունիքի մարզում հետազոտված 206 գյուղացիներից 31-ի մոտ հայտնաբերվել է բրուցելոզի վարակը, որը փոխանցվել է հիվանդ անասունի միսն օգտագործելու եւ կենդանու հետ շփման հետեւանքով: Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանի խոսքերով` բրուցելոզը պատուհաս է գյուղի համար: Մեր լուսանկարելուց հետո, գյուղացիները պատրաստվում էին սպանդի ենթարկել բրուցելոզով վարակված այս անասուններին: Սյունիքի մարզի անասունների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդությունն արդեն փոխանցվել է
Շարունակում են լափել անտառը
Ու չկա մեկը, որ փակի լափողի բերանն ու բռնի անտառը ոչնչացնողի ձեռքը Գողոնը տեղափոխվում է առանց համարանիշի բեռնատարներով: «Չորրորդ իշխանություն» թերթի մեր գործընկերները արդեն մի քանի ամիս է, ինչ նախանձելի հետեւողականությամբ հետաքննում են Դսեղի եւ Լալվարի անտառներում իրականացվող վայրենի ու ապօրինի ծառահատումները, որոնք իրականացվում են պատկան մարմինների՝ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների լռելյայն համաձայնությամբ եւ «Հայանտառ»
ՕԴ ԵՆ ԿՐԱԿԵԼ ԵՎ ՍՊԱՆԵԼ ԳԵՏՆԻՆ ԿԱՆԳՆԱԾՆԵՐԻՆ
Զեկուցագրերում գրված է, որ բոլորն էլ օդ են կրակել Ըստ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի անդամ Սուրեն Աբրահամյանի՝ «Ամենամեծ պատասխանատուն հրաման տվողն է, որովհետեւ զինվորն իրավունք չուներ ինքնուրույն զենք օգտագործել: Եվ հետո՝ «Չերյոմուխայով» կարելի է մարդ սպանել, եթե դիմահար կրակեն, եւ այդ առումով՝ ո՞վ է հրաման տվել, ո՞ր գնդից էր, ո՞ր գումարտակից էր, որտե՞ղ
ՈՐՆ Է, Ի ՎԵՐՋՈ, ՅՈՒՐԱՑՈՒՄԸ
Երեկ տեղի ունեցավ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը: Խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջարկած տարբերակով՝ իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ՝
Դիմեցին ՀՀ ոստիկանապետին
Մարտի 1-ին Երեւանում հանրահավաք կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես եկած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, նույն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ այդ օրը նշանակված հանրահավաքը, հակառակ քաղաքապետարանի կողմից հարուցվող արգելքների, այնուամենայնիվ, տեղի է ունենալու: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ուղղված նամակում Ա. Զեյնալյանը տեղեկացրել է, որ սույն թվականի
Հերթական «ռազբորկան»
Կամ՝ ունեցվածքի վերաբաշխման սկիզբ «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժինը փնտրում է Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատեր, ՀՀԿ անդամ Վաղարշ Աբրահամյանի երկու որդիներից մեկին: Վերջինս կասկածվում է շաբաթ օրը՝ փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ադոնցի փողոցի վրա տեղի ունեցած ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունենալու մեջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղի ունեցած միջադեպի արդյունքում հրազենային
ԿԱ ԽՍՏԱՑՈՒՄ, ՈՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆ Է
Վստահեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխությունները պատրաստ են, մնում է, որ անցնեն փորձագետների ձեռքով, ապա՝ խորհրդարանն ընդունի: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Քր.-օրի 225 եւ 300 հոդվածների փոփոխություն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց փոփոխությունները, որոնք
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑՆՈՒՄ Է
Արամ Կարապետյանը չի մեկնաբանում ընդդիմադիրների հայտարարությունները «Այս շոուներով եւ բեմադրությամբ մարդկանց ուղեղներն են լվանում: Եթե այդ հանձնաժողովում (խոսքը մարտյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի մասին է- Ն. Գ.) կան ՀՀ քաղաքացիներ, պետք է օր առաջ հրաժարվեն: Դա խարան է նրանց ճակատներին: Լինելով հանձնաժողովի անդամ՝ նրանք մասնակցում են իշխանությունների բեմադրությանը, որտեղ իրենք ընդամենը անկարող դերասաններ են: Չեն
«ԿԱՆԳՆԵԼ-ՉՆՍՏԵԼԸ» ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԷ
«Կարծում եմ՝ ինքնին կանգնելը եւ չնստելը չեն կարող դիտվել կարգի էական խախտում, իհարկե, հայհոյելը եւ այն ամենը, ինչը տեղի ունեցավ, շատ ցավալի եւ կոպիտ խախտում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությամբ զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մեր հարցին՝
Նկարներով զարմացնող վարպետը
Մասնագիտությամբ՝ քարտեզագիր, հոգով՝ նկարիչ Քարտեզագիր Ռուբեն Աթոյանի հեղինակած քարտեզների մասին լեգենդներ են պատմում: Քարտեզագիրը համատեղել է հոբին՝ նկարչությունը եւ մասնագիտությունը՝ քարտեզագրությունը ու դարձել եզակի մասնագետ՝ քաղաքները թռչնի թռիչքի բարձրությունից նկարող վարպետ՝ համայնապատկերային նկարիչ: Նման վարպետները Եվրոպայում եզակի են: Երկար տարիներ Երեւանում ապրած եւ աշխատած Ռուբեն Աթոյանը այժմ ապրում է Մինսկում, համագործակցում մի շարք հրատարակչությունների հետ:
«Դուք դատապարտվում եք…»
«…Դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Ներկա էին ոչ միայն մեղադրյալի հարազատները, ընկերները, այլեւ տուժածները եւ նրանց ազգականները: Անսպասելի ոչինչ էլ չէր լինելու. Հարություն Սերյոժայի (Սարգսի) Ռոստոմյանի դատավճիռը կանխորոշված էր: Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չկար: Ուստի պետական մեղադրողը կարող էր 10 տարի պատժաժամկետ պահանջել: – Հարգարժան դատարան, հարգելի ընկերներ,- հանդարտ, ինքնավստահ սկսեց մեղադրողը:- Երբեմն առիթներ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսաներկուերորդ ՋՈՒՐ ԾԱԽՈՂՆԵՐԸ Եվ ես ժպտալով Կարոյին ասացի՝ «սրանից հետո պարզ կգրեմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ ի՞նչ կա. ազատ մարդ ես՝ կուզես պարզ կգրես, չես ուզի՝ չես գրի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ պես ափալթափալ չամուսնացար ու լծի տակ չմտար», եւ ես հարցրի՝
Փետրվարի 14
ԽՈՅ (21.03-20.04)- Հանգստյան օրերին քաղաքից դուրս գնացեք, դուք հանգստի կարիք ունեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր մոռացեք բոլոր հոգսերի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խնջույք կազմակերպեք, զվարճացեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ձեր արտաքինով: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Գնացեք զբոսանքի, շրջեք խանութներով, գնումներ կատարեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի կողմ դրեք տխրությունն ու հաճելի ժամանակ անցկացրեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հակառակ սեռի ներկայացուցչի կողմից
ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կյանքի ընկերուհի չունեցող տղամարդուն կոչում են «նախանձելի ամուրի», իսկ զուգընկեր չունեցող կինը համարվում է միայնակ եւ դժբախտ: Իրավիճակը, իրոք, զավեշտալի է: Կարծում ենք՝ այո, բայց նայած թե ո՞ր տեսանկյունից է դիտարկվում երեւույթը: Կան մարդիկ, որոնք լավատես են եւ դրան նայում են վարդագույն ակնոց կրողի լայն բացված աչքերով: Կինը միայնակ չէ, նա ազատ է, քանի դեռ.
Խնամքի հրաշագործ միջոցնե՞ր
Վարսահարդարը խորհուրդ է տալիս դիմել բնական միջոցների Այս տարվա նորաձեւության մեջ ակնհայտ է բոհեմիկ շքեղության առկայությունը։ Աչքի են զարնում ձյունաճերմակ վերնաշապիկները, կաշվե ծոպերով ճտքակոշիկները, բազմազան գոտիները, զգեստի ասեղնագործ տարրերը, շքեղ մորթեղենը, երկար շարֆերը: Այս ամենի հետ առաջարկվում է ոչ վառ դիմահարդարում: Տղամարդկանց նորաձեւության մեջ էլ գերակշռում է թե սպորտային, թե սոլիդ ուղղվածությունը: Որպես ամենօրյա հանդերձանք,
ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ՞ ՀԱՐՑՆՈՒՄ
Տղաների՝ տարիքով իրենցից մեծ զուգընկերոջ ընտրությունը պայմանավորված է մի շարք պատճառներով «Ես խենթի պես սիրում եմ ինձնից երկու տարով մեծ աղջկա, նա էլ՝ ինձ, բայց մենք միասին չենք. նա չի կարողանում համակերպվել իմ փոքր լինելու փաստի հետ, մեր ծնողները՝ նույնպես…»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 20-ամյա Արամը: 23-ամյա Դավիթը նշեց. «Ընկերուհիս 35 տարեկան է, իրականում նա
Կազմը որոշված է Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին նախապատրաստվում է փետրվարի 20-21-ին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը, որտեղ, ի տարբերություն այլ մարզաձեւերի, ասենք, բռնցքամարտի, պայքարն ընթանում է թիմային հաշվարկում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն արդեն կողմնորոշվել է, թե ովքեր են մեկնելու մրցավայր: Երեկ նա մեզ ներկայացրեց հավաքականի կազմը: Նրանք են. Շավիղ Գեւորգյան՝
ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանը ստանում է $10000 իր պարգեւատրումը: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը երեկ պարգեւատրեց մրցաշրջան 2008-ի մեր մարզական հերոսներին Անցած տարվա դեկտեմբերի վերջին «Օջախ» ռեստորանային համալիրում կազմակերպված մարզաշխարհի ավանդական տարեմուտի երեկոյի ժամանակ Մոսկվայից ժամանած հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անունից (նա ավելի ուշ ընտրվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ) հայտարարվեց, որ իր եւ իր հիմնադրած «Տաշիր» բարեգործական
Առաջին անգամ՝ «ART EXPO»
Մշակութային «արտադրանքը»՝ մեկ հարկի ներքո «ԷՔՍՊՈ ՄԵԴԻԱ» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը 2009թ. փետրվարի 13-14-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «ART EXPO» ցուցահանդես, որը բացվեց երեկ՝ Նկարիչների միությունում: Ներկայացված էին կինոարվեստ, թատերարվեստ, տեղեկատվական (տպագիր եւ էլեկտրոնային գրքեր, ամսագրեր), մշակութային ծրագրեր, երաժշտարվեստ, թանգարաններ, մշակութային դաշտում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ: «Լինելով պետական կառույց՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, ունենք
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ «ԲԵՏՈՆԱՑՄԱՆԸ»
«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր Մերուժան Մինասյանի դիտարկումները 2007թ. երիտասարդ ճարտարապետ Մերուժան Մինասյանն իր մի քանի համախոհներով հիմնադրեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը, որի կարգախոսն է՝ «Պարզությունն ու որակը հարմարավետության գրավականն են»: Մ. Մինասյանը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ուսանող ընկերներով մասնակցել են ճարտարապետական ոլորտի մրցույթի եւ երկրորդ մրցանակային տեղ շահել՝ ԱՊՀ մասշտաբով: Դրան
ԱՄՀ-Ի ՀԵՏ ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) թեեւ ցանկանում է ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն առայժմ չի կարող դա անել, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Օրերս հրաժարական է տվել այդ երկրի ֆինանսների նախարար Վիկտոր Պինզենիկը, իսկ նախագահն ու վարչապետը երեկ շարունակում էին փոխադարձ մեղադրանքներ տեղալ իրար վրա: $16,4 միլիարդանոց վարկի առաջին տրանշը՝ $4,5 միլիարդը,
Ճանաչումը մոտ է Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը երեկ շրջանառության մեջ են դրել մի նամակ՝ գործընկերներին կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման նոր նախաձեռնությանը: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ չորս կոնգրեսականները իրենց նամակում,
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋՆ՝ «ՕՐՐԱՆՈՒՄ» Երեկ «Օրրան» բարեգործական հ/կ-ի սաները նշեցին Տյառնընդառաջ տոնը՝ ավանդական կրակով, փոխինդով, գաթայով, երգ ու պարով: «Օրրանի» 12-ամյա սան Մարիաննան «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Տյառնընդառաջն իր ամենասիրելի տոներից է. «Հետաքրքիր խորհուրդ ունի այս տոնն ինձ համար: Գիտեմ, որ նորապսակների համար նույնպես խորհրդանշական է: Ես էլ որ ամուսնանամ, փեսացուիս հետ թռչելու եմ կրակի վրայով,
ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է
«Առավոտը» փետրվարի 10-ի համարում անդրադարձել էր Գյումրիի թիվ 19 դպրոցում ստեղծված խառնակ մթնոլորտին: Հոդվածում շոշափվում էր նաեւ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի անունը: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Երեկ ստացել ենք դպրոցում ստեղծված վիճակի մասին նրա պարզաբանումները, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ գործող կարգով դպրոցի
Ճգնաժամի հետեւանքները
Գործատուների չարաշահումները, ինչպես նաեւ աշխատակիցների խարդախությունները՝ ճգնաժամի հետեւանք են: Ճգնաժամի պայմանները թելադրում են, որպեսզի խարդախները նորանոր մեթոդներ գտնեն՝ ընկերություններից գումար կորզելու նպատակով: Ըստ ռուսական BFM.ru կայքէջի, հայտնաբերվել է գումար կորզելու մի նախագիծ, որի միջոցով աշխատակիցն օրենքի լծակներն օգտագործում է գործատուի դեմ: Նոր աշխատակիցը կարող է ապացուցել իր աշխատանքային գործունեության փաստն անգամ այն դեպքում, եթե նա
ԻՐԱՎԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ Ի՞նչ կտա հուշագիրը: Երեկ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համատեղ ասուլիս տվեցին միջպետական իրավական համագործակցության հուշագիրը ստորագրելուց հետո: Յուրի Չայկան, անդրադառնալով ազգային հողի վրա Ռուսաստանում աճող հանցագործություններին, հիշեցրել է, որ ՌԴ գլխավոր դատախազությունում դեռ երկու տարի առաջ ստեղծվել է հատուկ ստորաբաժանում: «Համանման մի ստորաբաժանում էլ ստեղծվել
Պարենք միասին
Գրոդնոյում անցկացվող ժողովրդական մշակույթների համաբելառուսական փառատոնի եռակի հաղթող, «Սուզորե» փառատոնի մրցանակակիր, «Բարեկամության պսակ» փառատոնի եռակի դափնեկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դիպլոմի, «Բազե-2007»-ի պարային մրցույթի հաղթող: Այս ամենը Բելառուսում գործող «Էրեբունի» պարային կոլեկտիվի եւ նրա հիմնադիր ու ղեկավար Ռուզաննա Ավանեսյանի վաստակն է: «Էրեբունին» հիմնադրվել է 1998 թվականին՝ նպատակ ունենալով Հայաստանից դուրս ներկայացնել հայկական մշակույթը: Բելառուսում արդեն մեծ ճանաչում
ՊԼՈՎԴԻՎՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Բուլղարիայի հին հայերը տարբերվում են նորերից Պլովդիվի հայերը հպարտանում են ոչ թե հունական այս ամֆիթատրոնով, այլ փոքրիկ սրճարանով, ուր այցելել է Զորավար Անդրանիկը: O՜, Պլովդիվ, o՜, հրաշք… հին հունական մարմարներ, օսմանյան մզկիթներ, միջնադարյան Եվրոպայի նեղլիկ, սալապատած փողոցներ, Ալյոշայի մոնումենտը… Տարօրինակ է տեսնել բոլոր այս մարած կայսրությունների ներդաշնակ հարեւանությունը: Չեմ հիշում, թե ումից եմ լսել միամիտ
Գործարանները չեն կարողանում գոյատեւել «Դինո Գոլդ Մայնինգի» աշխատակիցները չեն ուզում գործազուրկ դառնալ: Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը 550 աշխատակցի տեղեկացրել է, որ նրանց հետ գործարանը լուծելու է աշխատանքային պայմանագրերը: Այսպիսով, «Գեոպրոմայնինգին» պատկանող գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Ընկերության հայաստանյան գրասենյակի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կոմբինատը կանգնել
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՎԱՐՁԵՆ
Պետական եկամուտների կոմիտեն նոր գլխացավանք է ստեղծել գործարարների համար. պարտադրում է, որ ամեն ամիս իրենց ներկայացնեն առեւտրի կետի լուսանկարները: Տարեսկզբին տեղի ունեցած կառավարության առաջին նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հարկային եւ մաքսային վարչարարությանը, ասաց, որ Հայաստանի ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում եւ առաջին հերթին մատնանշում են, որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել