Օրվա լրահոսը
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԼԱՎ ՉԻ՞ ԱՇԽԱՏՈՒՄ
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն այս օրերին Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ Լիբերալ-դեմոկրատների խմբակցության հրավերով, որին անդամակցել է Վեհաժողովի պատվիրակ եղած ժամանակ: Մեկնաբանելով այն լուրը, թե այս հրավերի նպատակն է՝ ԱԺ ընտրություններից առաջ ԵԽԽՎ-ն ցանկանում է Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալ նաեւ Շավարշ Քոչարյանից, վերջինս ասաց. «Այդպես էլ կա: Եվ ես այստեղ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ու
ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ
Ասում է ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը – Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններն ու բողոքի հուժկու ալիքը, ոմանց գնահատմամբ, կարող են շրջադարձային լինել հայ-թուրքական հարաբերությունների իմաստով: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը: – Հրանտ Դինքի սպանությունը շատ առումներով Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացների, քան հայ-թուրքական հարաբերությունների հետեւանք էր: Այդ սպանությունը թուրքական ազգայնամոլության արդյունք էր, որն
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ «ԱՊԱՍԱՌԵՑՎԵՑ»
ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը (աջից) երեկ, Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի բացման արարողության ժամանակ (լուսանկարում), լրագրողների հետ զրույցում ասաց, որ զորացրվելու է եւ վերականգնելու է ՀՅԴ անդամությունը: Նրա անդամությունը սառեցվել էր 1996թ.-ին, երբ ստանձնել էր բանակի 5-րդ բրիգադի հրամանատարի պաշտոնը: Ըստ ամենայնի, Ա. Աղաբեկյանը ՀՅԴ համամասնական ցուցակով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական
ԽՈՅ 21.03-20.04: Ձեր պատվասիրական բոլոր մտահղացումները կիրականանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Կենցաղային գործերը հաջող են առաջ գնում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հետեւեք ձեր արտաքին տեսքին։ Դա աշխատանքի վայրում շատ կարեւոր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեր չափից ավելի ուղղամտությունը կարող է ոմանց համար վիճելու առիթ դառնալ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մարդկանց հետ հարաբերություններում խառնաշփոթ իրավիճակ կարող է առաջանալ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ընկերները ձեր
ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ՀԱՐՑԸ ՄՆԱՑ ԱՌԿԱԽ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում հանրապետության չեմպիոնուհու որոշումը մեկ օրով հետաձգվեց: Երեկ եզրափակիչ՝ 8-րդ տուրում երկու առաջատարները՝ էջմիածինցի միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը եւ վանաձորցի Լիանա Աղաբեկյանը, ովքեր մինչ այդ ունեին հավասար՝ 6,0-ական միավոր, համապատասխանաբար պարտության մատնեցին Նունե Դարբինյանին ու գրոսմայստեր Նելլի Աղինյանին: Ըստ մրցակարգի, այսօր նրանց միջեւ
Հայաստանում արվեստագետներին արտոնություններ են պետք
Արտերկրում բալերոնները վաղուց ազատված են զինծառայությունից Ազգային օպերային թատրոնի բալետային խումբն այս տարի առաջին անգամ կներկայանա հանդիսատեսին փետրվարի 3-ին եւ 9-ին՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումով (բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի), իսկ փետրվարի 14-ին եւ 17-ին նույն բեմադրությունը կներկայացվի Կահիրեում ու Ալեքսանդրիայում: Հանդիպեցինք թատրոնի գլխավոր բալետմայստեր Արմեն Գրիգորյանին: – Անցյալ ամռանը դարձյալ «Գայանեով» ներկայացաք
ԹՈՒՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐԸ»
Հայաստանցի բեմադրիչ Հրանտ Հակոբյանի այս աշխատանքը Հրանտ Դինքի նախաձեռնությամբ պիտի շրջեր ողջ Թուրքիայում: Այս օրերին Տրապիզոնի արվեստի թատրոնում թուրք դերասանները դեռ խաղում են «Պաղտասար աղբարը», թեեւ բեմադրիչն արդեն վերադարձել է Հայաստան: Հ. Հակոբյանը պատմեց, որ Տրապիզոնի թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Նեջաթի Զենգինը մտերիմ է եղել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ: Ըստ հայ բեմադրիչի,
Ինֆորմացիայի ազատությունը մեզ մոտ եւ Բուլղարիայում
Ծաղկաձորում 3 օր առաջ ավարտվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած երկօրյա սեմինարը՝ «Տեղեկատվության ազատությունը» թեմայով: ՀՀ ԱԺ եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը սեմինարի մասնակից լրագրողներին ներկայացրեց տեղեկատվության ազատության (ՏԱ) իրավական կարգավորումը Հայաստանում, իսկ Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն ծրագրի» նախագահ Գերգանա Ժուլեւան խոսեց բուլղարական փորձի մասին: Գերգանա Ժուլեւայի կարծիքով, վերոնշյալ ՀՀ օրենքը շատ ավելի լավն է,
Ո՞ՒՐ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում տարիներ շարունակ փոշիացվել են բյուջեի գումարները ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում էլ, ի թիվս մյուսների, մոտ երկու ամիս առաջ ընտրվեց նոր տնօրեն: Հիշեցնենք՝ իբրեւ տնօրենի թեկնածու առաջադրված էին ինստիտուտի նախկին փոխտնօրեն Աննա Բոյաջյանը (վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանը) եւ ինստիտուտի լաբորատորիաներից մեկի վարիչ Աստղիկ Փեփոյանը: Վերջինս նախկին տնօրենի թեկնածուն էր, եւ
Առանց ուսումնասիրելու՝ հերքում են
Գյուղնախարարությունն իր գործը թողած՝ գովազդով է զբաղված Արարատյան հարթավայրի գյուղացիները օրերս «Առավոտին» դժգոհել էին, որ ցրտահարության պատճառով այս տարի էլ դեղձ ու ծիրան չեն ունենալու: Երեկ հրավիրած ասուլիսում այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան, գյուղնախարարության բուսաբուծության բաժնի պետ Գագիկ Մանուչարյանն ասաց, որ նման հայտարարությունները հիմք չունեն, քանի որ դեռ բողբոջը չբացված՝ գյուղացին չի կարող որոշել՝
ԱՍՔ «ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ»
Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց Գյումրիի բյուջեն Երեկ Գյումրիի ավագանին միաձայն, առանց ավելորդ հարցերի ու առաջարկների, հաստատեց Գյումրիի 2007 թվականի բյուջեն, որը կազմում է 2 միլիարդ 941 միլիոն դրամ: Բյուջեի քննարկումը իսկական շոուի վերածվեց: Պարզվում է՝ անցյալ տարվա բյուջեն կատարվել էր 102 տոկոսով, իսկ թե ինչ ծախսեր էին արել՝ անապահով խավին օգնություններ, անվճար գազահաշվիչների տեղադրումներ, անտեր մեռելների
«Ով ուժ գործադրի՝ կհեռացվի»
«Երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցեցին Եվրախորհրդին, նրանք կատարեցին իրենց ընտրությունը՝ հաստատելով նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ըստ «Արմինֆոյի», այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը՝ լրագրողների հետ նախաճաշի ընթացքում: Նա նշել է, թե այդ պարտավորության չկատարելը կհանգեցնի չափազանց լուրջ հետեւանքների, մասնավորաբար՝ ուժ գործադրած երկրի հեռացմանը Եվրախորհրդի կազմից, քանի որ դա կնշանակի կազմակերպությանը
«ԼԱՎ ԽՈՍԵԼՈՎ՝ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԱՆՑԿԱՑՆԻ»
Ասում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը – ՕԵԿ-ը դեռ 2006-ի օգոստոսին էր նախաձեռնել խորհրդատվություններ կուսակցությունների հետ: Այն, որ ՕԵԿ գործիչները մինչ այժմ վերապահումով են խոսում այլ ուժերի հետ դաշինքների մասին՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ այդ խորհրդատվություններն ավարտվել են անարդյունք: – Այսօր Հայաստանում կան մի շարք կուսակցություններ, որոնք ցանկանում են «Օրինաց երկրի» հետ կազմել
«ԲԻԼԱԿԱՎՈՐՆԵՐՈՎ՝ ԴԵՊԻ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Արշակ Սադոյանը վստահ է, որ միակ ելքը դա է՝ կռիվ տալ բոլոր տեղամասերում եւ իրականացնել թավշյա հեղափոխություն: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգում հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններից հետեւող բոլոր բարեփոխումները «Ընտրական օրենսգրքում» արդեն կատարված են եւ ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ: Սակայն
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ ԵՎ ԿՊԱՏԺՎԻ ՕՐԵՆՔՈՎ
Ընդդիմադիր քաղաքական գործիչները հաճախ են հայտարարում, որ ԿԸՀ անդամները, այդ թվում եւ հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, օրենք են խախտում եւ ընտրությունների կեղծման համար պետք է պատասխանատվություն կրեն: Երեկ «Ուրբաթ» ակումբում ԿԸՀ նախագահը ասել է, թե հումորով է վերաբերվում այդ մտքերին. «Խնդրեմ, կա դատարան, եթե պարզվի, որ ես կեղծարար եմ, ներողություն կխնդրեմ եւ օրենքով սահմանված կարգով
ԽՈՅ 21.03-20.04: Բարձր տրամադրությունը կօգնի լուծելու մի քանի կարեւոր խնդիրներ: ՑՈՒԼ 21.04-21.05: Նոր ծանոթների հետ միասին նաեւ նոր հետաքրքրություններ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ձեր սեքսուալ ակտիվության պահանջը բավականին բարձր կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գործնական հարցերում ձեզ նրբանկատությունը մեծապես օգնած կլինի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր կյանքում արմատական փոփոխություններ են սպասվում: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հարմար օր է արտասահմանցիների հետ գործնական
ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի Վանտաա մերձավանում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի «A» խմբում գրավեց երրորդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Մեր հավաքականը մեկնարկային հանդիպումը 3:5 հաշվով տանուլ տվեց դաշտի տերերին, այնուհետեւ նույն հաշվով առավելության հասավ ալբանացիների նկատմամբ եւ եզրափակիչ խաղում 2:5 հաշվով զիջեց Թուրքիայի հավաքականին: «A» խմբի մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի
ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ՝ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
Իսկ աղջիկների մեջ առայժմ եռիշխանություն է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնություններում երեկ հանգստյան օր էր հայտարարված: Յոթերորդ տուրում տղամարդկանց մրցաշարում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Դավիթ Կարաթորոսյան-Աշոտ Անաստասյան՝ 1/2, Տիգրան Նալբանդյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2, Արթուր Չիբուխչյան-Կարեն Ասրյան՝ 1/2, Տիգրան Քոթանջյան-Արտաշես Մինասյան՝ 1:0, Տիգրան Լ. Պետրոսյան-Արա Մինասյան՝ 1:0, Արման
Սգո արարողություն՝ Հրանտ Դինքի հիշատակին
Մասնակիցները հանդես չեկան հակաթուրքական կոչերով, բայց փաստեցին, որ թուրքի ձեռքով կատարվել է ոճրագործություն: Երեկ ժամը 13-ին Ազատության հրապարակում շուրջ 10000 մարդ էր հավաքվել՝ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ողբերգական մահվան առիթով: Նույն ժամին Ստամբուլում սկսվել էր նաեւ նրա հուղարկավորության արարողությունը՝ «Ակոսի» խմբագրության մոտից: Ակցիայի մասնակիցները կրում էին չարագործությունը դատապարտող ցուցապաստառներ ու
«ՀՐԱՆՏԻ ՄԱՀԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ»
Հարցազրույց Ստամբուլի քաղաքապետարանի նախկին պատգամավոր, տեղի հայաշատ Բաքրքյուղ թաղամասի թաղապետարանի ներկայացուցիչ Հակոբ Հացպանյանի հետ, ով «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ սովորել է նույն դպրոցում եւ մեծացել նույն թաղամասում: – Ձեր՝ Թուրքիայի քաղաքացու կարծիքով, Հրանտ Դինքի սպանությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ եվրաինտեգրման հավակնություններ ունեցող Թուրքիայի համար: – Այսպես թե այնպես, վերջին շրջանում Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները
Եկամտի լավ աղբյուր
Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳՄԿ) Գիտությունների ազգային ակադեմիայի կառույցներից է, որտեղ մագիստրական եւ ասպիրանտական ուսուցում են ստանում պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները: Չնայած այս կառույցը պետական է, սակայն մագիստրանտների համար այս տարի պետպատվերով տեղեր չեն հատկացվել: ԿԳՆ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությունից ակադեմիայի մագիստրատուրայում պետպատվերով տեղեր չունենալու առնչությամբ ասացին, որ նախարարությունը ԳԱԱ-ին չի վերահսկում, դա
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 40 ՄԻԼԻՈ՞Ն Է ՊԵՏՔ
Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ իր վրա հույս չդնեն Այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ոստիկանությունում սպասողական վիճակ է: Անորոշության մեջ են հատկապես նախկին պետավտոտեսուչները. «վերեւների» հրահանգով ոստիկանությունում կատարված փոփոխությունների արդյունքում նրանցից ոչ ոք այսօր չգիտի, թե ինչ է սպասվում իրեն՝ կմնա՞ այդ համակարգում, թե՞ կկրճատվի: Անգամ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները խառնաշփոթի մեջ են, քանի որ ոչ
Գյումրեցի բժիշկները սթրեսի մեջ են
Շիրակի մարզում բուժհիմնարկները մեկը մյուսի հետեւից օպտիմալացվում են Կես տարուց ավելի է՝ Շիրակի մարզի բուժաշխատողներին գործազուրկ դառնալու հեռանկարը սթրեսային վիճակում է պահում: Բանն այն է, որ վերջերս Շիրակի մարզ էր այցելել Համաշխարհային բանկի ու առողջապահության նախարարության փորձագետներից կազմված հատուկ հանձնախումբը, որն ուսումնասիրություններ էր կատարում, թե որ բուժհիմնարկը որին են միավորելու: Այս պահին էլ կառավարությունում քննարկվում
ԷԼԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Այս անգամ Երեւանի քաղաքապետի աչքի փուշն է դարձել ընդամենը 21 քմ մակերեսով սեփականաշնորհված ավտոտնակը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ մարդկանց իրենց սեփականությունից զրկելու «ազգանվեր օպերացիան» շարունակվում է: Այս անգամ, սակայն, Թամարա Դոմազյանի սեփականության օտարումը որեւէ կապ չունի ո՛չ Կենտրոնի կառուցապատման ծրագրերի, ո՛չ էլ «պետական կարիքների» հետ: Պարզապես Իսահակյան 22 հասցեում տեղադրված եւ 21 քմ մակերեսով տարածք
Թ. ՍԷՖԻԼՅԱՆԸ ՍՊԱՌՆԱԼՈՒ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ
«Աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվել են «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանող հանձնախմբեր: Այն մեծ ձայն է առաջացրել, որը վնաս է ոչ թե հայրենիքին, այլ ներկա իշխանություններին: 23 տարեկան էր Ժիրայրը, երբ եկավ Հայաստան: Չեմ կարծում, որ նա մեծ դիվանագետ էր, կամ ուներ այնպիսի նպատակներ, որով կարողանար վախեցնել իշխանություններին: Ինձ համար անակնկալ էր այն
«Կառուցողական» էսկալացիա
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, երեկ Մոսկվայում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հանդիպումների շարունակման վերաբերյալ»:
«Ռուսամետներին էլ կբաժանեն՝ վորոնեժամետի եւ սիբիրամետի»
Հնարավո՞ր են Հայաստանում նախընտրական «աշխարհաքաղաքական» դաշինքներ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը օրերս մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերին կոչ արեց ընտրությունների գնալ աշխարհաքաղաքական առանձին բլոկներով, դաշինքներով: Մեր բոլոր փորձերը՝ մի շարք ընդդիմադիր ուժերից ճշտել իրենց կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ, ապարդյուն անցան, նրանք խնդրում են իրենց անունները չնշել եւ առանց ձայնագրիչի ասում են, որ
ՕՐԵՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Երեկ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում լսվել է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը: Ի տարբերություն նախորդ հինգ անգամների, իսկ ԵԽԽՎ-ում ամեն տարի լսվել է Հայաստանի՝ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման եւ ժողովրդավարացման մասին զեկույցը, այս անգամ Հայաստանին վերաբերող փաստաթղթի քննարկումներն անցան բավականին հանգիստ մթնոլորտում: Հարկ է նշել, որ ոչ մի ադրբեջանցի ելույթ չունեցավ, բայց
ԵՌԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՄԱՍՏԸ
Ըստ դատավորների, տարբեր դատական ատյանների որոշումները, եթե նույնիսկ հակասում են իրար, պատժի կամ խրախուսման ենթակա չեն: Ինչպես արդեն բազմիցս գրվել է, հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ «Մատաղիսի գործին», այն է՝ 2006-ի դեկտեմբերի 22-ին վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի կայացրած որոշմանը: Ըստ այդ որոշման, Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի
«ԵՍ ԱՅԼԵՎՍ ԹՈՒՐՔ ՉԵՄ»
Երեկ Հրանտ Դինքի թաղմանը մասնակցել են հազարավոր մարդիկ (լուսանկարում), որոնց մեծ մասը, ենթադրելի է, թուրքեր էին։ Հայ լրագրողի սպանության առնչությամբ մեծ թվով հոդվածներ են տպագրվում թուրքական մամուլում: «Նոյյան տապանը» մասնավորապես ընդգծել է «Ռադիկալ» օրաթերթում Մուսթաֆա Ալփ Դաղիսթանլի ստորագրությամբ հոդվածը՝ «2007 թ. հունվարի 19-ը. Հայոց ցեղասպանություն» խորագրով, որում հեղինակն իր ցասումն է արտահայտում Դինքի սպանության կապակցությամբ