Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ՝ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Հունվար 24,2007 00:00

\"\"Իսկ աղջիկների մեջ առայժմ եռիշխանություն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնություններում երեկ հանգստյան օր էր հայտարարված:

Յոթերորդ տուրում տղամարդկանց մրցաշարում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Դավիթ Կարաթորոսյան-Աշոտ Անաստասյան՝ 1/2, Տիգրան Նալբանդյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2, Արթուր Չիբուխչյան-Կարեն Ասրյան՝ 1/2, Տիգրան Քոթանջյան-Արտաշես Մինասյան՝ 1:0, Տիգրան Լ. Պետրոսյան-Արա Մինասյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Արսեն Եղիազարյան՝ 0:1: Տղամարդկանց մրցաշարային աղյուսակում մասնակիցները դասավորվել են հետեւյալ հերթականությամբ.

1. Կարեն Ասրյան 5,0 միավոր

2. Տիգրան Քոթանջյան 4,5

3. Տիգրան Լ. Պետրոսյան 4,0

4. Տիգրան Նալբանդյան 4,0

5. Արման Փաշիկյան 4,0

6. Զավեն Անդրիասյան 4,0

7. Արտաշես Մինասյան 3,5

8. Աշոտ Անաստասյան 3,5

9. Արսեն Եղիազարյան 3,5

10. Արա Մինասյան 3,0

11. Դավիթ Կարաթորոսյան 2,0

12. Արթուր Չիբուխչյան 1,0

Աղջիկների մրցապայքարում Լիաննա Աղաբեկյանը հաղթեց Անահիտ Խառատյանին, Նարինե Գասպարյանը՝ Նունե Դարբինյանին, իսկ Լուսինե Ալավերդյան-Մարիաննա Գասպարյան, Նելլի Աղինյան-Լիլիթ Գալոյան, Անի Դարբինյան-Սիրանուշ Անդրիասյան պարտիաները խաղաղ ելք ունեցան: Յոթ տուրից հետո աղջիկների մեջ եռիշխանություն է:

Արոնյանը առաջատարների մեջ է

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային 19-րդ կարգի գերմրցաշարի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպ ումը հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանի եւ ՖԻՖԱ-ի վարկանիշային վերջին ցուցակը գլխավորող բուլղարացի Վեսելին Տոպալովի միջեւ մրցամարտն էր, որում աշխարհի նախկին չեմպիոնը միավորը բաժանեց աշխարհի գավաթակիր հայաստանցու հետ: Ճիշտ է, Տոպալովը շարունակում է 6,5 միավորով գլխավորել ուժեղագույնների մրցաշարային աղյուսակը, սակայն յուրաքանչյուր հերթական տուր կարող է փոփոխություն մտցնել գրոսմայստերների դասավորության մեջ: Մասնավորապես, Արոնյանը 6,0 միավորով բաժանում է 3-6-րդ հորիզոնականները եւ ընդամենը մեկ միավոր է զիջում բուլղարացուն:

«B» խմբում Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ-ոքի է արել Աթալիկի հետ ու 4,0 միավորով բաժանում է 6-10-րդ տեղերը, իսկ մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով գլխավորում է Մաքսիմ Վաշյե Լագրավը՝ Ֆրանսիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել