Օրվա լրահոսը
ՆՈՐ ՖԻԼՄ՝ ԱՐՑԱԽՅԱՆՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ
Երեկ «Հայֆիլմի» նկարահանած «Չկրակված փամփուշտներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը եւ ֆիլմի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գրիգորը մամուլի ասուլիս էին հրավիրել: Գեղարվեստական ֆիլմի հիմքում ընկած է Արցախյան հերոսամարտը, պատերազմի տարեգրությունը: Ֆիլմում կերտվել է Արցախամարտում զոհված 23-ամյա Աղվան Մինասյանի կերպարը, որը գրական մրցանակների արժանացած պոետ էր: Գեղարվեստական մասի պատասխանատու Ս. Գրիգորի ներկայացմամբ՝ նկարի ողջ ընթացքը նման
ՆՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության մի շարք մտավորականների հանձնեց պատվավոր կոչումներ եւ մեդալներ: Մրցանակակիրներից հետաքրքրվեցինք, թե, իրենց կարծիքով, ովքե՞ր են դուրս մնացել կոչումներ ստացողների ցանկից: Արվեստագետները թեեւ նշում էին, որ դեռ շատ արժանավորներ պետք է պարգեւատրվեն, սակայն խուսափում էին անուններ տալ: Ժողովրդական արտիստի կոչման արժանացած ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը նշեց, որ կոչումների արժանի են բոլոր
«ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ» ՀԱՄԱՐ ՉԿԱ՞
«Առավոտը» դեռ 2000-ին անդրադարձել էր կոմպոզիտոր Էդվարդ Սադոյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» օպերային: Նույն թվականին այդ մեծամասշտաբ ստեղծագործության միայն առաջին գործողությունը ներկայացվեց երաժշտասեր հասարակությանը: Պատճառը մեկն էր. կոմպոզիտորը շարունակում էր աշխատել դեռեւս 20 տարի առաջ սկսած օպերայի վրա: Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ հիշյալ օպերայի համերգային կատարումը: Այն գրվել է ըստ Ստեփան Զաքարյանի համանուն պիեսի եւ
«ՎԻՎԱՍԵԼԼԻ» ՐՈՊԵՆ 1000 ԴՐԱ՞Մ Է
Երեկ կեսօրին «ՎիվաՍելլի» ցանցի հետ կապված ինչ-որ խնդիրներ էր առաջացել եւ դա դրսեւորվում էր այսպես. «ՎիվաՍելլը» մեկ րոպե խոսելու դիմաց 80 դրամի փոխարեն բաժանորդների հաշվից հազարներով փող է տանում: Այս հանգամանքը բաժանորդների շրջանում մեծ խուճապ էր առաջացրել. ընկերությունից արդեն «քաշվածները» զանգում էին «ՎիվաՍելլի» բաժանորդ հանդիսացող իրենց ծանոթ-բարեկամներին եւ զգուշացնում որեւէ զանգ չկատարել, քանի որ այդ
ԿԱՇԱՌՔԸ՝ ՀՈՆՈՐԱՐԻ ՏԵՍՔՈ՞Վ
«Տեղական պոլիկլինիկաներ հաճախող գյուղացիների թիվը 5%-ով ավելացել է»,- այսպիսի եզրակացության է եկել միջազգային «ՕՔՍՖԱՄ» կազմակերպությունը՝ «2004-2006-ին Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ազդեցությունը առողջապահության ոլորտի վրա» թեմայով մոնիթորինգ անցկացնելու արդյունքում: Ըստ ծրագրի կոորդինատոր Սամվել Մանուկյանի, «գյուղացիների այդ 5%-ը տեղեկացված չի եղել, որ պոլիկլինիկաներում թերապեւտիկ ծառայությունները եւ անալիզներն անվճար են»: Հարցումների ժամանակ՝ թե ինչու չեն դիմում բժիշկներին, գյուղաբնակները
ՕՐԵՆՔԸ ԿԲԱՐԵՓՈԽԵՆ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխություններ ու լրացումներ են լինելու: Այդ առնչությամբ արդեն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում քննարկվում են տարբեր փորձագետների առաջարկներ: Երեկ հանձնաժողովում տեղի ունեցած սեմինարի ընթացքում իր առաջարկներն է ներկայացրել Եվրամիության միջազգային փորձագետ Խուան Ռամոն Իտուրիագագոիտիան: Նրա համոզմամբ՝ չի կարող մրցակցության մասին օրենսդրությունը լիարժեք ու անթերի լինել՝ քանի դեռ կարգավորված չէ
«Այս տեսակ այլասերումը չեմ ընկալում»
Սեպտեմբերի 18-ից բացվել է Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովը, որը առաջին իսկ օրվանից դժգոհություններ է առաջացրել մասնակիցների շրջանում: Սփյուռքահայ արվեստագետ, այժմ արդեն հայաստանաբնակ Սարգիս Հացպանյանը «Առավոտին» ներկայացրեց իր տպավորություններն ու մտահոգությունները: «Սա անունով Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովն է: Երեքն էլ վատ էին թատերականացված: Եվ Հայաստան, եւ Սփյուռք հասկացություններն այս համաժողովին էլ իմաստազրկվեցին. իրական Հայաստանը ներկայացված չէր, որովհետեւ Հայաստան
Լիազորված թալան
Քաշաթաղի շրջանում քանդում են, որ սարքե՞ն Լուսանկարի այս փաստաթուղթը մենք ձեռք ենք բերել Բերձորում: Ինչպես տեսնում եք, լիազորագրով թույլատրված է «Յուպիտեր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրիկ Պետրոսյանին մի քանի բնակավայրերում կիսաքանդ շենքերից ապամոնտաժել երկաթբետոնե կոնստրուկցիաներ՝ շրջանում շինմոնտաժային աշխատանքներ կատարելու համար: Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք Քաշաթաղի վարչակազմում որեւէ տեղ նշվա՞ծ է, թե այս ընկերությունը որքան երկաթբետոնե կոնստրուկցիաներ է
ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտոր Գոհար Քյալյանի գալուց հետո, արդեն մոտ 7 ամիս, բուհից հեռացվել է 117 ուսանող: Կադրային ջարդից հետո տիկին Քյալյանն անցել է ուսանողների համատարած հեռացումներին: Անցյալ ուսումնական տարվա արդյունքում բուհի 117 ուսանող զրկվել է ուսումը շարունակելու իրավունքից: Այս ուսանողների 60-ից ավելին, ըստ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի,
Պետությունը միայն վտարելու տերն է
Վտարվածների հետագա ճակատագիրը նրան չի հուզում Շուրջ ութ տարի է՝ Կենտրոն համայնքի հինգ ընտանիք պետական կարիքների անվան տակ վտարվել է սեփական բնակարաններից եւ մինչ օրս անտուն է: Այդ ընտանիքներին 1998 թ՛ Նալբանդյան 130 հասցեում գտնվող իրենց տներից զրկել է ՀՀ կառավարությունը՝ պատճառաբանությամբ, որ տարածքն իրացվում է՝ Ներքին գործերի նախարարության վարչական շենքը կառուցելու նպատակով: Փոխարենը ընտանիքներին
ՀՆԴԻԿՆԵՐԻ ՀԵՏ «ԲԱՐԻՇԵ՞Լ» Է
Բնապահպանության նախարարը շարունակում է հետապնդել «Գլոբալ գոլդին» Ընդամենը մի քանի ամիս առաջ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը շատ վատ հարաբերություններ ուներ ոսկու հանքերի ուսումնասիրմամբ եւ արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ ամերիկյան «Գլոբալ գոլդի» եւ հնդկական ներդրումով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) հետ: Բայց վերջին շրջանում, չգիտես ինչու, նախարարը կենտրոնացել է հատկապես «Գլոբալ գոլդի» վրա եւ կարծես թե
Թյուրքական աշխարհը՝ ընդդեմ հայերի
«Թյուրքական աշխարհի դեմ կանգնած է կազմակերպված հայկական սփյուռքը, որն այդ աշխարհի երկրներին վնաս է հասցնում՝ կեղծ քարոզչություն տարածելով»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ ելույթ ունենալով Թրքախոս երկրների եւ համայնքների՝ թուրքական Անթալիա քաղաքում կայացած 10-րդ կոնգրեսում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք պետք է հարձակման անցնենք եւ ջախջախենք նրանց քարոզչությունը»,- ասել է նա: Ալիեւը հայտարարել է
ՀՀ-ն հետաքրքիր «խաղալիք» չէ
Ըստ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի՝ ՀՀ-ն խաղալիք է գերտերությունների ձեռքին: Արդյոք ԼՂ հարցը փակուղի չի՞ մտել: Այս հարցադրմամբ երեկ սկսվեց «Հայելի» ակումբում տեղի ունեցած բանավեճը, որին հրավիրված էին իշխանության ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը: Պատասխանելով առաջադրված հարցին՝ մասնավորապես Գ. Սահակյանը նախ նկատեց, որ երբ երկրում ներքաղաքական
ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Համենայնդեպս, պատկան մարմիններն այդ առնչությամբ որեւէ հայտարարություն կամ պարզաբանում չեն արել Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում սեպտեմբերի 16-ին որոշում է կայացվել 2 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ այդմ, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների
ՍՐԲԱԳՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
Կառավարության ֆինանսավորմամբ տպագրվել է Հայաստանի անկախության 15 տարիներին նվիրված լուսանկարների ալբոմը եւ հերթական անգամ սրբագրվել է մեր անկախության պատմությունը: Այդ ալբոմի ոչ մի լուսանկարում չկան ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Ղարաբաղ կոմիտեի անդամները եւ ոչ էլ «Հոկտեմբերի 27»-ի զոհերը: Միայն մեկ նկարում Լեւոն Տեր-Պետրոսյանը պատկերված է Վազգեն Առաջին կաթողիկոսի ձեռքը համբուրելիս: 88-ի հանրահավաքներից միայն ոչինչ չասող
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է
Եվ վստահ է, որ ՍԴ-ն չի մերժի «Ընտրական օրենսգրքի» հետ կապված ընդդիմության դիմումը – Պարոն Քոչարյան, փաստորեն, ընդդիմադիր պատգամավորները եւ մի շարք անկախներ միասնական հանդես գալով՝ հավաքեցին 27 ստորագրություն եւ դիմեցին ՍԴ՝ «Ընտրական օրենսգրքի» որոշ հարցերի սահմանադրականությունը պարզելու համար: Հատկապես ո՞ր կետերին եք ուշադրություն հրավիրում եւ ի՞նչ եք ակնկալում ՍԴ-ից: – Մեր հարցադրումը վերաբերում է
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնհինգերորդ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ – Դու է՛լ ես Լեւոն Ներսիսյանի էդ ասածը կրկնել,- ասացի ես։ – Ե՞րբ,- զարմացավ Լիզան: – Էֆենդու կաֆեում: – Իսկ դո՞ւ երբ ես Լեւոն Ներսիսյանից էդ խոսքը լսել: – Երեկ՝ մոտավորապես էս ժամին: Հետաքրքիր ա, չէ՞: – Ի՞նչը: – Պայմանավորվել էի, որ էսօր իրանց հետ պիտի ռեստորան
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
«Ադանան» շարունակում է պայքարը Ֆուտզալի Եվրոպայի գավաթի 2006/07 թթ. խաղարկության ընտրական մրցաշարի նախնական փուլում Հայաստանի չեմպիոն «Ադանան» Շոտլանդիայի Պերթ քաղաքում գերազանց մրցելույթներ ունեցավ: «A» խմբում մեր թիմը մեկնարկային հանդիպումում 5:3 հաշվով պարտության մատնեց տեղի «Ֆեյր Սիթի Սանթոսին», այնուհետեւ ոչ-ոքի՝ 3:3, արեց Ֆինլանդիայի «Ֆուտզալ Մեդ Մաքսի» հետ եւ եզրափակիչ տուրում հաղթելով Ֆրանսիայի «Ռուբեին»՝ 7:4, առաջին տեղով
ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻ ԿՈՉԸ՝ «ԱՅՈ՛»՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ «Ո՛Չ»՝ ՕՐՀՆԵՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ
Կոչ Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին, խորհրդարանի պատգամավորներին, նախարարներին եւ ողջ հայ ժողովրդին Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը, որում պատիվը ունեցա ունենալու իմ անձնական ներդրումը՝ սեպտեմբերի 19-ին 1991թ. կոչելով «ԱՅՈ» անկախության լոզունգը եւ այժմ՝ «ՈՉ» «Մեր հայրենիքի» փոփոխման: Ուրախ եմ, որ հարթվել են հայրենիքիս բոլոր հարցերը եւ այնտեղ մնացել էր միայն ազգային հիմնը փոխելու միտքը:
Առանց ծրագրի ու դասագրքի՞
Մասիս քաղաքի 2-րդ դպրոցի ուսմասվար Արուսյակ Ավագյանն «Առավոտի» հետ զրույցում վերջերս նշեց, որ իրենց դպրոցում ձեւավորվել են 18 աշակերտով մեկ կրտսեր եւ 27 ու 25 աշակերտով երկու ավագ առաջին դասարաններ: «Դեռ հունի մեջ չմտած, արդեն մոլորության մեջ ենք հայտնվել, մեզ ուղարկել են կրտսերների ուսպլանը, բայց ոչ ծրագիր կա, ոչ էլ դասագիրք: Ուսուցիչը չգիտի, թե այդ
5 ԿԳ ՍՈՒՐՃԻ ՀԱՄԱՐ՝ 5 ՏԱՐՎԱ ՊԱՏԻԺ
Հանձնաժողովը չի հանդիպել Սեւանի գաղութի դատապարտյալներին, իսկ «Առավոտի» թղթակիցը հանդիպել է Սեւանի գաղութի 471 դատապարտյալներից 8-ի նկատմամբ համաներումը տարածվեց, իսկ 10-ի պատժաչափերը կրճատվել են: Սակայն «Առավոտը» տարաբնույթ լուրեր էր ստանում, որ այնտեղ դատապարտյալները շարունակում են հացադուլը: Երեկ հացադուլի ահազանգի հետքերով գաղութում էինք եւ փորձում էինք տեսնել, թե ի վերջո ինչ է կատարվում այնտեղ: Գաղութի պետի՝
Սփյուռքահայերին չհամոզեց
Մեր տնտեսական թռիչքների մասին նախագահի ելույթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներից ոմանք ընդունեցին վերապահումներով: «ԱՀԿ անդամակցությունը խթանեց համաշխարհային տնտեսության մեջ մեր ինտեգրման գործընթացը՝ կանխատեսելի դարձնելով հարաբերությունները առեւտրային գործընկերների հետ: Բարեփոխումների արդյունավետությունն ապացուցվում է գրանցված արդյունքներով: Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 12.2%: Արտասահմանյան ներդրումների ծավալը անցյալ տարի հասել է շուրջ 500 մլն դոլարի:
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ ԳՈՐԾԵՐԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆ
Ընկերությունն իր վերացական պատասխաններով բարկացրել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Այս օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «ԱրմենՏելի» սակագների բարձրացման հայտը եւ շուտով պետք է որոշում կայացնի՝ բավարարե՞լ ընկերության պահանջը, թե՞ ոչ: Իրականում այստեղ ուսումնասիրելու բան էլ չկա, որովհետեւ հանձնաժողովը, որպես վերահսկող, պետք է ոչ միայն չերկմտեր «ԱրմենՏելին» իր մերժողական պատասխանը տալիս, այլեւ
ՍՏԵՂԾՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԸ
Սեպտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստան-Սփյուռք լրատվամիջոցների երրորդ համաժողովը, որը որեւէ առնչություն չուներ այս օրերին ընթացող Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի հետ: Վերոնշյալ համաժողովի հիմնական նախաձեռնողն ու հովանավորողը Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն էր: Նա իր ելույթում նշեց, որ նեղացած չէ Հայաստանի իշխանություններից, բայց համենայնդեպս ընդգծեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը մշտապես օրինակ է բերում «Ռուսաստանի հայերի
ՍԻՄ-ը պառակտման շեմին է
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ ՍԻՄ-ի 17-րդ համագումարը դարձավ կուսակցության պառակտման սկիզբ: Դա նույնքան անակնկալ էր, որքան պարզ երկնքում պայթած ամպրոպը: Կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանն ու նրա տեղակալ, «Իրավունք» թերթի խմբագրակազմի նախագահ Հայկ Բաբուխանյանն իրենց թիմակիցներով նախ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին: Հ. Խաչատրյանի կողմնակիցները Հ. Բաբուխանյանին մեղադրեցին «Իրավունք» թերթի հրատարակման ընթացքում թույլ
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԾԱԼԱԾ ՉԻ ՆՍՏԵԼ»
Ասում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ վստահեցնում, որ որոշ գործիչներ թողել են իրենց ամբիցիաները: – Պարոն Հովհաննիսյան, իշխանության ներկայացուցիչները խիստ վիրավորվում են, երբ լրատվամիջոցները արձանագրում են, որ քրեական տարրերը եւ իշխանությունները սերտաճել են ու կրիմինալը քաղաքականության մեջ լուրջ դերակատարություն է ստանում. ձեր կարծիքով, կրիմինալ տարրերը իրո՞ք սերտաճել են իշխանության հետ: – Երբեք Հայաստանում այսպիսի
ՀԱ՛Մ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՍԻՐՈՒՄ, ՀԱ՛Մ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեկ անկեղծացավ «Իմ տունը Հայաստանն է» կուսակցության նախագահը Երկու տարի առաջ «Առաջին գունդ» կոչվող արցախյան ազատամարտի վետերանների հասարակական կազմակերպության հիմքի վրա հիմնադրվել էր «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը: Այսօր այդ կուսակցությունն արտահերթ համագումար է հրավիրել ՀՀ կառավարության նիստերի դահլիճում: Կուսակցության նախագահը «Առաջին գունդ» հ/կ-ի նախագահ, «Կոնդ» ջոկատի հրամանատար Վաչագան Չիբուխչյանն է: Երեկ մեզ հետ զրույցում
ՀԱՅԱՍՏԱՆ-2020
ՀՀ օրհներգի տեքստի մրցույթը 14 տարի հետո Մշակույթի նախարարությունը շարունակում է Հայաստանի պետական օրհներգի համար մրցույթը։ Շարունակվում են ընդունվել հայտեր՝ Արամ Խաչատրյանի երաժշտության համար գրված տեքստերի համար։ Արդեն ներկայացվել է 11839 բանաստեղծություն։ Ստորեւ մեջբերում ենք առավել ուշագրավ ստեղծագործությունների առաջին քառատողերը։ Հայտ 4983 Անմահ Նոյի հպարտ սերունդ քաջարի, Աստծո փրկած դու մարդկության բնօրրան, Քո վեհ կանչով
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ՎԱՍՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ – Տասներկուսը չի,- ասացի Լիզային.- քսա՛ն ա պակաս: – Տասնութ,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Լիզան: – Հիմա ամեն ինչ կվերջանա,- ասացի ես: – Ի՞նչը նկատի ունես: – Ռեստորանը շուտով կփակեն: Վերջապես քո ու քրոջդ հանդիպումը կկայանա: – Պատկերացնում եմ: Դա ո՛չ թե հանդիպում է լինելու, այլ՝ ճակատամարտ:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնհինգերորդ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ – Դու է՛լ ես Լեւոն Ներսիսյանի էդ ասածը կրկնել,- ասացի ես։ – Ե՞րբ,- զարմացավ Լիզան: – Էֆենդու կաֆեում: – Իսկ դո՞ւ երբ ես Լեւոն Ներսիսյանից էդ խոսքը լսել: – Երեկ՝ մոտավորապես էս ժամին: Հետաքրքիր ա, չէ՞: – Ի՞նչը: – Պայմանավորվել էի, որ էսօր իրանց հետ պիտի ռեստորան


















































