Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Ընդդիմության լավ փորձաքննության եզրահանգումներն արժանի են ծաղրի և քամահրանքի»․ Խանդանյանը՝ ադրբեջանական ճանապարհով ՀՀ եկած որպես անասնակեր օգտագործվող ցորենի մասին

Նոյեմբեր 11,2025 12:45 Share

«Առաջին անգամ եմ լսում։ Դա, իհարկե, զվարճալի է․ ոնց որ լաբորատոր փորձաքննության են արդեն ենթարկել ցորենը և եզրահանգման եկել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն փաստմանը, որ ընդդիմադիր խմբակցության գործընկերները նշում են, որ ՀՀ եկել է անորակ ցորեն։

Ըստ նրա՝ «ակնհայտորեն ընդդիմության լավ փորձաքննության եզրահանգումներն արժանի են ծաղրի և քամահրանքի»։

Լրագրողների այն փաստմանը՝ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը չհերքեց, որ չորրորդ կարգի ցորեն է ՀՀ ներկրվել Ղազախստանից ադրբեջանական ճանապարհով, որն օգտագործվում է որպես անասնակեր, պատգամավորն արձագանքեց․ «Պետք է լսեմ փոխնախարարի ասածը։ Ես ցորենի մասնագետ չեմ և հատկապես՝ նոր եկած։ ՀՀ-ն ունի կարիքներ և ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ՝ հատկապես այդպիսի կարևորության ապրանքներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930