Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են՝ մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուսը՝ հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը՝ կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը՝ լրիվ այլ. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 11,2025 13:39 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով դատական նիստերից մի ուշագրավ հանգամանք էլ է պարզ դառնում, ինչի մասին թեև խոսվել է, սակայն դրա փաստական արձանագրումները նիստերից են նկատելի:

Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են` մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը` հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը` կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը` լրիվ այլ: Ու այդպես շարունակ:

Բրիգադը` որպես զորային կարևոր օղակ, իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման և առկայության պայմաններում` ՀՕՊ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն:

Երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է:

44-օրյա ողջ ընթացքում, ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասեր էլ, տարբեր որոշումներով, մասնատվել են և ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով:

Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուն (ները) ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930