Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոն հեղինակների 4 նոր գիրք գումարած՝ «Գոնկուր- Հայաստանը». Մեկնարկում է Francofest-ը

Նոյեմբեր 11,2025 14:07 Share

Երեւանը դառնում է ֆրանսալեզու գրականության մայրաքաղաք. նոյեմբերի 15-ին սպասվում է Francofest 2025 միջազգային փառատոնը եւ «Գոնկուր- Հայաստանը» գրական ընտրությունը։

«Francofest-ը Ֆրանկոֆոն գրականությանը նվիրված միակ փառատոնն է Հայաստանում: Մեզ համար շատ կարեւոր էր ինչ-որ առումով համագործակցել Francofest-ի հետ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը:

Դավիդ Տյուրս

Ինչ վերաբերվում է անցյալ տարի կայացած Գոնկուր մրցանակի հայաստանյան ընտրությանը, եւ ընդհանրապես այդ մրցանակին, Տյուրսը հետեւյալը նշեց. « Գոնկուրը» Ֆրանսիայի ամենահայտնի գրական մրցանակն է, այն այնքան է տարածվել, որ բազմաթիվ երկրներ ունեն ազգային Գոնկուրներ, Հայաստանն էլ անցյալ տարվանից մեր սերտ եւ հանձնառու համագործակցության արդյունքում ունի իր ազգային ընտրությունը:

Նրա խոսքով. «Բոլոր այն երկրներում, որտեղ անցկացվում է « Գոնկուրի» ընտրություն, սկզբունքը նույնն է. ֆրանկոֆոն ուսանողներից բաղկացած ժյուրին կարդում է «Գոնկուր» ակադեմիայի կողմից ընտրված 8 գրքերը եւ դրանցից ընտրում իր հաղթողին՝ դափնեկրին: Հայաստանում ընտրությանը մասնակցում են 3 համալսարանների 30 ուսանողներ: Դրանք են՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Երեւանի պետական եւ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանները;

Այս տարի մարտ ամսին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հայաստանյան ժյուրին արեց իր ընտրությունը՝ քվեարկությամբ ընտրվեց հաղթողը Ժայել Ֆայն էր իր «Ջակարանդա» վեպով: Newmag հրատարակչությունը թարգմանել եւ հրատարակել է հաղթող վեպը: Այս տարվա Francofest-ին այն մաս կկազմի այն 4 գրքերի, որոնք կներկայացվեն հայ հանրությանը»: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդի ձեւակերպմամբ, արկածը դեռ առջեւում է, եւ այս շաբաթ օրը ժյուրին կկարդա անցյալ ամիս հայտարարված 8 գրքերը:

Արտակ Ալեքսանյան

Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց, որ իրենց հրատարակչությունը տարվա ընթացքում կազմակերպում է 3 փառատոն՝ Ձմեռային փառատոն, Ամառային փառատոն եւ Francofest: Նա հավելեց, որ Francofest-ին միանգամից 4 նոր գիրք է ներկայացվելու, որոնցից 2-ը «Գոնկուր» շահած գրքեր են: Դրանցից մեկը՝ Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» գիրքն է, երկրորդը՝ Ժայել Ֆայի «Ջակարանդան»: Այս տարի Հայաստան է ժամանում «Գոնկուր» ակադեմիայի անդամ Պասկալ Բրուքները, որի «Փոքրիկ ամուսինը» գիրքը եւս թարգմանել է Newmag-ը: Ի դեպ, Բրուքների վեպի հիման վրա է Ռոման Պոլանսկին նկարել իր «Դառը լուսին» հայտնի ֆիլմը: Արտակ Ալեքսանյանը նաեւ հավելեց, որ 4 -րդ գիրքը ֆրանկոֆոն հեղինակ շվեյցարացի Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքն» է, որը մեգաբեսթսելեր է ամբողջ աշխարհում:

Մանրամասն՝ տեսանյութում 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930