«Քոչարյանն ասում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը մտցված էր Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ապահովելու համար։ Այսինքն՝ նա խոստովանում է, որ ադրբեջանցիները և իր սիրելի ռուսները 9-րդ կետում միջանցք էին նկատի ունեցել, և այսօր հայտարարում է, որ պետք էր կառչել այդ կետից՝ մեղադրելով ՀՀ վարչապետին, թե նա չի ապահովել դրա իրականացումը։
Փաստացի՝ ըստ իր և ադրբեջանա-ռուսական մեկնաբանության, եթե 9-րդ կետով նախատեսված էր միջանցք, և ՀՀ վարչապետը չի ապահովել այդ կետի կատարումը, ապա ստացվում է, որ Քոչարյանը ՀՀ վարչապետին մեղադրում է Ադրբեջանին միջանցք չտալու մեջ։
Հ.Գ. Չնայած Ադրբեջանի և Քոչարյանի այն պնդմանը, թե նոյեմբերի 9-ի 9-րդ կետով նախատեսված ճանապարհը համարժեք է Լաչինի միջանցքին, այնուամենայնիվ, հատկապես Քոչարյանը պետք է հիշի, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել և շեշտել է, որ «միջանցք» եզրույթը փաստաթղթում օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Սակայն, չնայած այս ամենին, Քոչարյանը շարունակում է ստորաբար առաջ մղել ադրբեջանական թեզերը և փաստացի հանդես գալ Հայաստանի դեմ ցուցմունքներով»։
Ալխաս Ղազարյան
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր
Քաղաքացիական պայմանագիր


















































