Օրվա լրահոսը
ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՆՏԵՍՎԱԾ Է 90-ԱԿԱՆՆԵՐԻՑ
Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում երանությամբ են հիշում կոմունիզմի տարիները Օրերս առիթ ունեցանք շրջայց կատարել Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Այն հիմնադրվել է 1955 թ. եւ զբաղվում է սինթեզված բնական միացությունների կենսաբանական ակտիվության բացահայտմամբ եւ նոր դեղամիջոցների ստեղծման համար դրանց կիրառմամբ: Ինստիտուտն ունի 10-12 մասնաշենք. ստույգ թիվն այդպես
Բլիզնյուկը ներողություն կխնդրի՞
Պրովայդերները վստահեցնում են, որ «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենը զղջալու է ասուլիսում արած իր հայտարարության համար: «Հայաստանում IP հեռախոսակապի ծառայություններ մատուցող պրովայդերները գործում են առանց լիցենզիայի: Նրանք իրավունք չունեն զբաղվելու այդ բիզնեսով: Նրանք պարզապես գողանում են մեր փողերը: Եթե ձեզանից մեկի գրպանից փող գողանային, դուք գողի ձեռքից կբռնեիք, չէ՞, չէիք ասի՝ թող մի քիչ էլ գողանան:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Իշխանամետ կուսակցությունները «Հազարամյակի մարտահրավերների» հաշվին խոստումներ են տալիս Արդեն քանի ամիս է՝ Գյումրիում իշխանամետ կուսակցությունները բուռն գործունեություն են ծավալում: Նրանք իրենց բուն գործը թողած՝ բարեգործություններ են անում: Եթե ամռանը կուսակցությունները մրցակցում էին, թե ով ավելի շատ շոր ու կոշիկ կբաժանի մանկատներին կամ ավելի ճոխ «վերջին զանգ» կկազմակերպի դպրոցների շրջանավարտների համար, ապա ձմռանը մրցակցության թեման ավելի
«ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԲՈՅԿՈՏԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Առավոտի» հարցին, թե «Արժանապատվությունը» որոշե՞լ է ԱԺ ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը՝ կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը պատասխանեց. «Արժանապատվությունը» հայտարարել է, որ այս ընտրությունները մեծ շանսեր չեն տալիս փոքր կուսակցություններին, իսկ դաշինքներին ներկայացվող օրենսդրական ավելի բարձր պահանջները դաշնակցելու ցանկությունից հետ են պահում ուժեղ կուսակցություններին: Այս առումով՝ պետք է իրատես լինել. փոքր կուսակցությունները, ինչպիսին է «Արժանապատվությունը»՝ որեւէ շանս
Չարենցավանը կազատագրվի՞
ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը կարծում է, որ «Ազգային-ազատագրական պայքարի փուլն ավարտվել է 1992-ին»: Այս փաստարկով է նա հակադարձել Չարենցավանի քաղաքապետի ընտրություններում ՄԱԿ-ի թեկնածուին՝ կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Արթուր Գալստյանին, երբ նա ընտրողների հետ հունվարի 14-ի հանդիպման ժամանակ խոստացել է, թե հունվարի 28-ին կայանալիք այդ ընտրություններով կազատագրվի Չարենցավանը: Ինքը՝ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, Չարենցավանի
«ՀԱՅՀՈՅԱՆՔ, ՖԻՆԱՆՍՆԵՐ, ԼԾԱԿՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ»
Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, առաջիկայում ընտրությունը կատարվելու է այս չորս երեւույթների շուրջ: – Տարեվերջին դուք շեշտեցիք, որ սա Դաշնակցության կառավարությունը չէ, քանի որ դուք չունեք նրանում ամբողջական պատասխանատվություն, սրանից նախընտրական հոտ է գալիս. արդյո՞ք այս հայտարարությամբ դուք չեք ուզում ասել, որ այս կառավարության վատ աշխատանքի մեղքը չգցեն Դաշնակցության վրա: – Հարցը պատասխանատվությունից խուսափելը
ՀՀՇ-Ն ԴԵՌ «ՏՆՏՂՈՒՄ» Է
Երեկ այս կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանն ասաց, թե ՀՀՇ-ն առաջիկա ընտրությունների ժամանակ այլ աջ-ազատական ուժերի հետ դաշինքներ կազմելու նախադրյալներ տեսնում է: Այն, որ Հայոց համազգային շարժումը, որը հայաստանյան քաղաքական ներկապնակում իր որդեգրած գաղափարներով որակապես տարբերվում է այլ կուսակցություններից, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ակտիվ մասնակցություն ու դերակատարում է ունենալու՝ ՀՀՇ առաջնորդները հայտարարել էին դեռ անցյալ տարի:
«ԱՐԾԻՎՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ԳՈԴՖՐԻԻ
«Սյունյաց աշխարհ» հ/կ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիին, որը նախորդ շաբաթ ասել էր, թե ամերիկյան դեսպանությունում գործում է մեծ թիմ, որը զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ: «ԱՄՆ-ն՝ ինքնահռչակ գերտերության անհասկանալի իրավունքներով, փորձում է միջամտել մի երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Հայաստանի անկախ հանրապետության ներքին գործերին»,- ըստ «Մեդիամաքսի», ասված
Աշխարհը նորից երկբեւեռ է դառնում
«Մեծ խաղի» տեղական դրսեւորումները Համաշխարհային հակամարտություններն առաջանում են այն ժամանակ, երբ առկա է համաշխարհային մասշտաբի մրցակցություն: ԶԼՄ-ների մեկնաբանությունները կեղծ գաղափար են ներշնչում, թե տարածաշրջանային հակամարտությունները մասնավոր անոմալիաներ են, որոնք կախված չեն գլոբալ համատեքստից եւ բխում են տեղական բնակչության գավառական անքաղաքավարությունից: Իրականում աշխարհաքաղաքականությունը պետք է նմանեցնել տեկտոնիկ պլատֆորմների շարժմանը: Խոշորագույն զանգվածները սահում եւ բախվում են իրար:
Աշխարհը նորից երկբեւեռ է դառնում «Մեծ խաղի» տեղական դրսեւորումները Համաշխարհային հակամարտություններն առաջանում են այն ժամանակ, երբ առկա է համաշխարհային մասշտաբի մրցակցություն: ԶԼՄ-ների մեկնաբանությունները կեղծ գաղափար են ներշնչում, թե տարածաշրջանային հակամարտությունները մասնավոր անոմալիաներ են, որոնք կախված չեն գլոբալ համատեքստից եւ բխում են տեղական բնակչության գավառական անքաղաքավարությունից: Իրականում աշխարհաքաղաքականությունը պետք է նմանեցնել տեկտոնիկ պլատֆորմների շարժմանը: Խոշորագույն զանգվածները
ԽՆԴԻՐԸ ՎԱՂՈՒՑ ՀԱՍՈՒՆԱՑԱԾ Է Վ. Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածի մասին («Առավոտ», 10.11.2006) «Առավոտի» նոյեմբերյան համարում հրատարակված իր հոդվածում Վ. Դալլաքյանն արել է հարցադրումներ, որոնք արժանի են հետագա քննարկման: Հեղինակի մտահոգության առարկան Հայաստանում առկա դեմոգրաֆիական իրավիճակն է, որն իր անմիջական արտահայտությունն է գտնում Երեւանի եւ հանրապետության հեռավոր շրջանների զարգացման մակարդակների կտրուկ անհավասարության մեջ: Իր տեսակետները
«Էհ, Սուրբ Սարգիս, մեզի բարով կարգիս»
Փետրվարի 3-ը երիտասարդների եւ սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնն է Այժմ այն նույնացվում է ոչ հայկական Սուրբ Վալենտինի տոնի հետ: Ոմանք նույնիսկ չգիտեն էլ, թե ով է այդ Սուրբ Սարգիսը, ինչու է սերը հովանավորում: Երեկ Արարատյան հայրապետական թեմը հրավիրել էր ասուլիս, որտեղ ներկայացրին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպվելիք մրցույթի մանրամասները, անդրադարձ եղավ տոնի խորհրդին, նրա
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Այս տարի էլ ամանորյա միջոցառումները չստացվեցին Շաբաթ օրը Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում էր նախատեսված՝ նշվում էր հին Նոր տարին: Ներկա լինելով հրապարակի տոնակատարությանը, այս էլ որերորդ անգամ համոզվեցինք, որ հայերը, չնայած ծախսած գումարներին, տոն ստեղծելու կուլտուրա չունեն: Հունվարի 13-ին հրապարակը լիքն էր տարբեր տարիքի Ձմեռ պապերով ու Ձյունանուշներով: Ըստ հեքիաթների եւ երեխաների ունեցած պատկերացումների, Ձյունանուշը
Ընկել են կերակրողին կորցնողի ընտանիքի ետեւից
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան է հրավիրվել Ագրարային համալսարանի դոցենտ, Գ. Լուսավորչի թիվ 3 շենքի 18 բնակարանի բնակիչ Հասմիկ Ոսկանյանը: Նա քաղաքապետարանի հետ միասին ճանաչվել է պատասխանող: Հայցվորները հարեւաններն են՝ Արտյուշա Մուրադյանը, Ջեմմա Գյուլզադյանը, Նոնա Զոտովան, Վահրամ Մարտիրոսյանը, Մեդեա Եփրեմյանը, Աստղիկ Կարապետյանը, որոնք դատարանից պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետարանի անցյալ տարվա սեպտեմբերի 28-ի 1547-Ա
«ԱՐԱՅՆ» ՈՒ «LG»-Ն ԿՆՈՐԱՑՆԵՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ
20-ամյա «Արայն» արդեն 10 տարի է՝ համագործակցում է կորեական «LG» ընկերության հետ Այս տարի «Արայ ընկերությունների խումբը», որը հայտնի է ԱՊՀ Մերձավոր-արեւելյան երկրներում աուդիո-վիդեո եւ կենցաղային տեխնիկայի համաշխարհային արտադրողներին ներկայացնող խոշոր առեւտրային ցանցով կազմակերպություն, կտոնի ծննդյան 20-ամյակը: Տարեդարձի առիթով «Արային» արդեն շնորհավորել են կորեական «LG» ընկերության ներկայացուցիչները, որոնք օրերս Հայաստան են այցելել «Արայի» հետ համագործակցության
Թաղման բյուրոյի ավերակները
Բրազիլիայի դեսպանատունը ոչ մի կերպ չի կառուցվում Այս փլատակները (տե՛ս լուսանկարը) գտնվում են մայրաքաղաքի Կենտրոն համայնքում՝ Գրիգոր Լուսավորչի 5 հասցեում: Դրանք նախկին թաղման բյուրոյի շենքի մնացորդներն են: Այս մեծ քանակությամբ շինարարական աղբն արդեն 5-6 տարի քաղաքի կենտրոնից չի մաքրվում: Բացի այն, որ ավերակ շենքի առկայությունը ակնահաճո տեսարան չէ եւ խաթարում է քաղաքի տեսքը, այդ տարածքը
ՄԱՔՍԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԻՑՕԴԸ ՉԻ ՄԱՔՐՎԻ
Մթնոլորտի մաքրման մասին մտածող մեր կառավարությանը պարզապես փող է պետք 2007-ի հունվարի 1-ից Հայաստանն օդի աղտոտվածությունից փրկելու անվան տակ «հայրենի բնության սիրահարներն» օրենսդրական դաշտում այնպիսի փոփոխություն կատարեցին, որը կոռուպցիոն նոր ռիսկեր ստեղծելուց բացի, վնասելու է մեր երկրի տնտեսությանը, հարվածելու է բնակչության աղքատ եւ միջին խավին եւ, որ ամենակարեւորն է՝ դրանից Հայաստանի օդը, մաքրության առումով, որեւէ
ՀՀԿ-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ
Դժվար կլիներ ենթադրել, թե ՀՀԿ-ում ունկնդիր չեն իրենց ղեկավարի՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքին, որը 2006-ի դեկտեմբերի 22-ի ասուլիսում հայտարարել էր. «Կուսակցություններն իրավունք չունեն օգնություն բաժանել մարդկանց»: Համադրենք այս պնդումը ՀՀԿ-ի պաշտոնական կայքէջում միայն երեկ տեղադրված այս տեղեկությունների հետ. «Հանրապետական կուսակցությունը նոր տարվա կապակցությամբ ամանորյա նվերներ է բաժանել Հայրենական պատերազմի վետերաններին, զոհված, ինչպես նաեւ վիրավոր ազատամարտիկների
Սարկոզին ու հայերը
Անցած կիրակի Ֆրանսիայի իշխող «Ժողովրդական շարժում միավորում» կուսակցության համագումարը երկրի նախագահի միասնական թեկնածու հռչակեց ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիին՝ վերջ դնելով արդեն մի քանի ամիս շարունակվող ներկուսակցական տարաձայնություններին: Այսպիսով, Սարկոզին դարձավ Ֆրանսիայի աջերի միանձնյա առաջատարը, որը պետք է մասնակցի առաջիկա ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրություններին: 52-ամյա բավականաչափ խարիզմատիկ այս քաղաքական գործչի կերպարը ֆրանսիական հանրության շրջանում
Նախկին «տուժողը»՝ «մեղադրյալ»
Վաղը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանում կմեկնարկի «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ 2006թ. օգոստոսի 17-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցով նա մեղադրվում է խարդախության՝ «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ
«ԱՄ»-ԻՑ ՍԱՐՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ
«ԱՄ»-ԻՑ ՍԱՐՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ Արտաշես Գեղամյանը վստահ է, որ իշխանությունները վախենում են իրենից եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից, այդ պատճառով էլ իր դեմ դավեր են նյութում: «Սրանց դավադրությունները քնած տեղս եմ կարդում, որովհետեւ իրենք այնքան պարզունակ եւ պրիմիտիվ են, գեղացի են նրանք անգամ իրենց մտածելակերպով, էս են սրանք, եւ բացարձակապես պատահականություն չի, որ հիմա էլ ամեն ինչ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՈՒՑԵ ԹԵ ԼՈՒԾՎԵՆ
Բայց երբե՛ք չեն հարթվի ՀՀՇ-ՀՅԴ տարաձայնությունները: Սրա մի ապացույցն էլ երեկ «Հայելի» ակումբում կազմակերպված քննարկումն էր: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հանդիպման սկզբում քննադատեց անցած շաբաթավերջին անցկացված «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով միջազգային գիտաժողովը. «Սրա մտահոգիչ մասն այն էր, որ հատկապես հովանավորները կարծես ցանկանում էին հայությանն ասել,
ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունվարի 13-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման ամենահավանական օր նշել է մայիսի 12-ը: Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն մինչեւ ընտրությունները չի անցկացնի համագումար, կուսակցության խորհրդի նիստում կհաստատվի համամասնական ցուցակը, որը կհրապարակվի փետրվարի 26-ին: Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում գործարարների թիվը նվազագույնի է հասցվելու: Իսկ կանանց
Գյուղնախարարությունը գյուղացուն չի հավատում
Շարունակվող երկարատեւ ցրտերի պատճառով մարզերում բերքը ցրտահարվել է: Հանրապետությունում տուժել են խաղողի, դեղձի եւ ծիրանի այգիները: Օրերս այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ագրարա-գյուղատնտեսական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: «Առավոտի» հետ զրույցում էլ միության նախագահի տեղակալ եւ Արմավիրի մարզի մասնաճյուղի տնօրեն Սուրիկ Ասմարյանը հավաստիացրեց, որ իրենք ուսումնասիրություն են արել եւ պարզել, որ Արարատյան դաշտի այգիների մեծ մասը,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ երրորդ ՆԱՐԴԻ ԵՎ «ՅԱՐԽՈՒՇՏԱ» Չնայած Լեոնիդն այլ հարցերում չափազանց ընդունակ էր ու շատ հեշտ էր յուրացրել Սասնա բարբառը, բայց նարդու գծով չափազանց անընդունակ ու անհաջողակ էր, եւ չնայած էդ գծով անընդունակ ու անհաջողակ էր, այդուհանդերձ, շատ էր սիրում մեր էդ հինավուրց խաղն ու հեչ չէր սիրում պարտվել, եւ
Դատավարությունը շոուի կվերածվի՞
Շուրջ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ տուժողը «ԱԼՄ» հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Վերջինս դատի էր տվել Մազմանյանին, երբ ռեժիսորը հուլիսի 18-ին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության «Խոսք առանց փողկապի» հաղորդման ժամանակ իր հասցեին ինչ-ինչ արտահայտություններ
ԳԱԼԱՀԱՄԵՐԳ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Այսօր Օպերային թատրոնի բեմում հանդես կգան միայն երիտասարդները Մի քանի օր է, ինչ Օպերային թատրոնի շենքի հարեւանությամբ, տոնական ոչ առատ ազդագրերի շարքում, դասական երաժշտության երկրպագուների ուշադրությունը գրավում է «Գեղամ Գրիգորյանը ներկայացնում է նոր անունների ամանորյա շքերթ» խորագրով ազդագիրը: Գալահամերգի ընթացքում կկատարվեն սիրված համարներ՝ հայ եւ արեւմտաեվրոպական օպերային, բալետային գրականությունից: Մասնակցում են երիտասարդ մեներգիչներ Հրանտ Պապյանը,
Հայկական հարսանիքները գլոբալիզացվում են
Նորամուծություններ մեր հարսանիքներում Ժամանակակից հայկական մի հարսանեկան արարողության ժամանակ պարզեցի, որ այսօր «մոդայիկ» է փեսային արաբական պորտապար նվիրելը, ինչը հիմնականում անում է նրա եղբայրը կամ ընկերը: «Ընդհանրապես, ուրախառիթ ծեսերն ավելի դինամիկ են եւ շատ են փոփոխվում, քան, օրինակ՝ հուղարկավորման ծեսը»,- նշեց ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ստեփանյանը՝ փաստելով, որ հայկական
ՄԵՐ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԷԹԻԿԱՆ
Օրերս Երեւանի մամուլի ակումբը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ լրատվամիջոցների եւ լրագրողների հետ համատեղ մշակել Հայաստանի որակյալ լրատվամիջոցներին միավորող պրոֆեսիոնալ էթիկայի հիմնարար նորմեր: Արեւմուտքի լրագրողական կազմակերպությունները վաղուց ունեն նման կանոնագրքեր: Օրինակ, ըստ ամերիկյան SPJ-ի՝ «Պրոֆեսիոնալ լրագրողների հասարակության» էթիկայի կանոնագրքի, լրագրողները պատասխանատու են ընթերցողների, ունկնդիրների, հեռուստադիտողների եւ միմյանց առաջ: Նույն կանոնագիրքը արգելում է զբաղվել գրագողությամբ, պահանջում է
Մոռացված նվագարանները կվերականգնվե՞ն
Թառահար Հովհաննես Սահակյանը Մատենադարանում ուսումնասիրում է միջնադարյան աղբյուրները, ինչը հնարավորություն կտա մասնագետների օգնությամբ վերականգնել մոռացված ժողովրդական նվագարանները: «Հին ազգային նվագարանների մեծ մասն այսօր գոյություն չունի: Մի մասն էլ տարիների ընթացում թե տեսքով, թե հնչողությամբ վերափոխվել է այլ ժողովուրդների նվագարանների, ինչի հետեւանքով դրանցից որոշները սեփականացվել են օտար ազգերի կողմից»,- նշեց պրն Սահակյանը: Զրույցի սկզբում նա հիշեցրեց,


















































