Օրվա լրահոսը

Ապրիլի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Գնումներ կատարելիս զուսպ եղեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ մոտ նոր հետաքրքրություններ կառաջանան: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք փնտրեք: ԿՇԵՌՔ

ՍԻՐՈ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Սերը գիտություն է եւ քիմիական ռեակցիա, որը մարդու օրգանիզմում ավելացնում է ադրենալինի եւ երջանկության հորմոններ… Սա հորինվածք չէ. գիտականորեն ապացուցված է՝ սիրահարվելն օգտակար է։ Եթե դուք դեռ չեք սիրահարվել, ապա, ծանոթանալով այդ հաճելի զգացողության օգտակարությանը՝ ներքոշարադրյալ 7 կետերին, կփորձեք դա անել… Երբ սիրահարվում եք, ապա. 1. Ձեր սիրտը սկսում է արագ բաբախել, արյունն ավելի արագ

Աչքերը հոգու հայելին են

Ըստ հոգեբանի՝ գունավոր ակնոց կրելը իրականությանը դեմ առ դեմ հանդիպելուց խուսափելու միջոց է «Հայուհիները դեռ ակնոց կրելու կուլտուրա չունեն»,- ասում է «Բռոշ» ակնոցների սրահի աշխատակցուհի Օֆելյան: Զարգացած երկրներում արեւային ակնոցը վաղուց արդեն դադարել է աքսեսուար լինելուց, սակայն Հայաստանում այն դեռ շարունակում է լինել որպես զարդեղենի մի մաս: Ինչպես ակնոցների վաճառակետերի աշխատակիցներն են բնութագրում՝ աղջիկների մեծ

ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԵ՞Ն ԷՐՈՏԻԿ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

Եթե անգամ պետք են՝ հայերը սովորաբար ամաչում են «սեքս-շոփ» այցելել ու ճիպոտ, ռետինե տիկնիկ կամ, ասենք, «վիբրատոր» ձեռք բերել: Հայաստանում «սեքս-շոփ» բացելը դատապարտված է ձախողման: Դրա պատճառը ոչ թե հարկային դաշտի խստությունն է կամ հայերի էրոտիկ երեւակայության բացակայությունը, այլ պարզապես հայկական մտածելակերպը: Սա հավաստիացնում են այն մարդիկ, ովքեր ժամանակին փորձել են Հայաստանում զբաղվել բիզնեսի այս

ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԸՆԹՐԻՔԻՑ

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը նախատեսված Վրաստանի նախագահ Սահակաշվիլու պաշտոնական ընթրիքը իսպանացի կոնգրեսականների հետ ընդհատվել է ընդդիմության գործողությունների պատճառով: Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, ընդդիմադիրները պիկետ էին կազմակերպել սրճարանի մոտ, որտեղ գտնվում էր Սահակաշվիլին: Նախագահի հակառակորդները պլանավորում էին սրճարանի մուտքի մոտ շպրտել գազար եւ կաղամբ, սակայն այդ ակցիան կանխվեց ոստիկանության կողմից: Ընդդիմադիրների եւ իրավապահների միջեւ սկսվեց քաշքշուկ,

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՊԱԽՈՄՈՎԻՆ ՄԱՏ ԱՐԵՑ

«Նեզավիսիմայա գազետան» հակիրճ անդրադառնում է արեւմտյան թերթերի հրապարակումներին, որոնք անդրադարձել են ռուսաստանյան իրողություններին: Ըստ «Նյու Յորք Թայմսի»՝ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Սոչիի քաղաքապետի նախընտրական արշավի վերջին միջոցառումներից մեկի ժամանակ: Իշխանության թեկնածու, հետագայում նաեւ քաղաքապետ հռչակված Անատոլի Պախոմովը այցելել էր մի միջոցառման, որը նվիրված էր հայերի ցեղասպանության օրվան: Պախոմովի ելույթից հետո բարձրախոսին է մոտեցել ընդդիմադիր

ՌԱՀՄՈՆԸ ՀՐԱՄԱՅԵՑ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԼԱՄՊԵՐԸ

Երեկ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ այս տարվա մայիսի 1-ից երկրի բոլոր սովորական լամպերը պետք է փոխարինվեն էներգախնայող լամպերով: Տաջիկստանն այժմ էլեկտրաէնեգիայի խիստ դեֆիցիտ է զգում, այն կազմում է տարեկան 4-5 միլիարդ կիլովատ/ժամ: Ձմռանը հանրապետության բնակիչներն ընդհանրապես զրկվում են էլեկտրաէներգիայից, բացառությամբ երկրի մայրաքաղաք Դուշանբեից: Տաջիկստանի շուկաներում սովորական 100 վատանոց լամպն արժե

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Ըստ BBC-ի, Մեքսիկայում խոզի գրիպի զոհ է դարձել 103 հոգի: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել էր, որ Մեքսիկայում հայտնաբերված նոր վիրուսը կարող է համաշխարհային համաճարակի պատճառ դառնալ: Բժիշկների կարծիքով, ԱՄՆ հարավում եւ Մեքսիկայում վարակման դեպքերը իրար հետ փոխկապակցված են: Կիրակի երեկոյան Կանադան նույնպես հայտարարեց, որ իր երկրի տարածքում առկա են խոզի գրիպի դեպքեր,

«Քաղաքացի» նախագիծ

Ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ առաջին հայաստանյան «Քաղաքացի» նախագծի շնորհանդեսը: Մի քանի ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքում 27 դպրոցական եւ 3 պատանեկան թիմեր ներկայացրին համայնքներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ իրենց կողմից մշակված հանրային քաղաքականության ծրագրերը: Նախագծի հայաստանյան պատասխանատու Տիգրան Թովմասյանի խոսքերով, «Քաղաքացի» նախագիծը Քաղաքացիական կրթության կենտրոն (ԱՄՆ, Կալիֆոռնիա) կազմակերպության կողմից մշակված ծրագիր է: Կենտրոնի «Սիվիտաս»

ՃԱՄՊՐՈՒԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՅԴ-ն հայտարարեց քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին: Իսկ դա ենթադրում է, որ դաշնակցական բոլոր նախարարները վայր են դնելու իրենց նախարարական պորտֆելները, այդ թվում՝ նաեւ ԿԳ նախարարը: Իսկ երեկ ԿԳ նախարարությունում եւ նրա տարբեր օղակներում արդեն ճամպրուկային տրամադրություններ էին տիրում, նույնիսկ խոսակցություններ կային, որ հնարավոր է նախարարի փոփոխությամբ պայմանավորված՝ հետաձգվեն որոշ ծրագրեր եւ գործեր:

«ՀԱՏՈՒԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրն իրականացվեց: Երեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցը դեռեւս 2006 թվականից հանդիսանում է գերմաներենի դիպլոմ տրամադրող դպրոց եւ որպես այդպիսին՝ իրավասու է գերմաներենի մեծ ժամաքանակ ունեցող աշակերտներին գերմաներենի դիպլոմ (DSD) ստանալու հնարավորություն ընձեռել։ Բացի այդ, թիվ 6 դպրոցը գործընկերություն է հաստատել Գերմանիայի Դրոյսիգ քաղաքի

ՏԱՔ ԴՊՐՈՑ

Համաշխարհային բանկը $15 մլն է տրամադրել Հայաստանի քաղաքային դպրոցներում՝ լոկալ ջեռուցման համակարգերի վերականգնման համար: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: «Դա անտոկոս վարկ է, սահմանված է միայն սպասարկման վճար: Եվս $1,7 կազմում է պետբյուջեից համաֆինանսավորումը»,- ասել է նա: Բացի այդ, Բաբայանի խոսքով, հիշյալ ծրագրի երկրորդ բաղադրիչի

Գրքերից վախեցել են

Երեկ «Հայ ասպետ» հեռուստատեսային նախագծի հեղինակ եւ վարող Կարին Տոնոյանը «Առավոտին» մի մտահոգիչ պատմություն պատմեց: Սպասվում էր, որ «Հայ ասպետի» հաջորդ հաղորդումներից մեկին պետք է մասնակցեին նաեւ Ջավախքի դպրոցները: Այդ կապակցությամբ՝ հաղորդման պատասխանատուները որոշել են գրքեր ուղարկել Ջավախք, որպեսզի երեխաները նախապատրաստվեն խաղ-մրցույթին: «Հայ ասպետ» հեռուստախաղի կանոնների համաձայն՝ հեռուստատեսային փուլին մասնակցելուց առաջ երեխաներին տրվում է մեծ

ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

«Ժամանակը երիտասարդներինն է»,- խոստովանում է Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) արդեն նախկին նախագահ, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Երեկ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ ԱԹՍՄ-ի առաջին համագումարը, որի ընթացքում ընտրվեց միավորման նոր նախագահ՝ Թատրոն-X փառատոնի գեղարվեստական ղեկավար Արա Խզմալյանը: «Ես հրաժարվում եմ նախագահությունից, որովհետեւ միշտ գալիս է ժամանակը, երբ մարդ պետք է հասկանա,

«Միակ կենսունակ կողմնորոշումն այն է, որը տանում է դեպի Թուրքիա, ՆԱՏՕ եւ ԵՄ»

Հարցազրույց քաղաքագետ, «Հանրապետական այլընտրանք» հասարակական միության համանախագահ Իլգար Մամեդովի հետ – Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախագծին: Ի՞նչ կարող է դա տալ Ադրբեջանին: – Հազիվ թե «Արեւելյան գործընկերությունն» Ադրբեջանում հնարավոր դարձնի երկար սպասված ճեղքումը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում։ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնողների գլխավոր դրդապատճառը մեր վեց երկրների պաշտպանությունն էր ռուսական նկրտումներից։

«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում է, չնայած որ, ընդհանուր առմամբ, ոչ երկու երկրներում, ոչ էլ եվրոկառույցներում հիացած չեն մեկը մյուսով: Համագործակցության հիմքում ակնհայտորեն անհրաժեշտության գիտակցումն է: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանն ու Ադրբեջանն այդ համագործակցությունից եւ դրանցից հատկապես որո՞նք են առաջ մղում երկու երկրներին եվրոպական ուղղությամբ: Ստորեւ «Եվրաինտեգրվող» Հայաստան եւ Ադրբեջան

Սողանքներ եւ սողուններ

Երկու սպառնալիք, որ դարձել են Աչաջուր գյուղի բնակիչների անբաժան ուղեկիցը Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները կրկին տագնապի մեջ են. հերթական գարունը հերթական անհանգստությունն է պատճառել գյուղացիներին: Գարունն ահուդողով են դիմավորում համայնքի հատկապես այն ընտանիքները, որոնց տները սողանքային գոտում են: Փլուզման շեմին հայտնված թվով 50 ընտանիք ոչ այն է դրսում է ապրում, ոչ այն է՝ ներսում:

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՔՈՉԻՆՅԱՆԸ

Ըստ դատախազության, Լոռու նախկին մարզպետի եղբայրը յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ Ապրիլի 27-ին, ժամը 12-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, տեղի էր ունենալու Լոռու մարզային դատախազության նախապատրաստած նյութերով՝ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայր, «Ջիլիզայի անտառտնտեսություն» ընկերության նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի դատավարությունը: Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ

Չախալյանի փաստաբանների հայտարարությունը

«Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբաններ Ստեփան Ոսկանյանը, Պատրիկ Արապյանն ու Զուրաբ Ռոստիաշվիլին շաբաթ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ըստ այդ հայտարարության, ապրիլի 16–ին, ժամը 13-ի սահմաններում, ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Թբիլիսիի թիվ 8 բանտում, դուրս է տարվել բանտախցից եւ բանտի աշխատակիցների կողմից ենթարկվել դաժան ծեծի: «Այս

3 ՄԱՀ՝ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Ինչ արժեցավ սպասարկման կենտրոնի շինարարությունը Անցյալ տարվա հունիսի 18-ը ողբերգական ավարտ ունեցավ գյումրեցի մի ընտանիքի համար: Ռաֆայել Մանուչարյանին պատկանող Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 181/3 հասցեում կառուցվող «Առեւտրի եւ սպասարկման կենտրոնի» շինարարական աշխատանքների ընթացքում կռունկավար Արտաշես Առաքելյանը «ՌԴԿ-250» թրթուրավոր կռունկով հարվածեց կառույցի 2-րդ հարկի պատի մոտ տեղադրված լաստակին, ինչի հետեւանքով լաստակը տեղաշարժվեց, պատը սեղմվեց եւ այն

«Հաճախորդիս գրպանը պետք է միշտ լիքը լինի»

Գայանեն պատճառաբանում է, որ մարմինը վաճառում է, որպեսզի երեխաներին պահի «3 տարի ա՝ երեխեքիս երեսը կարգին չեմ էլ տեսնում, ստիպված մորս մոտ եմ թողել: Ուրիշ տարբերակ չկար, կամ սովից մեռնելու էինք, կամ էլ պիտի իրար ուշ-ուշ տեսնեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 25-ամյա Գայանեն: Նա Վանաձորից եկել է Երեւան՝ աշխատանք փնտրելու նպատակով: «Հիմա աշխատանք գտնելը շատ

ԽԱՂԱՏՈՒՆ՝ ԳՅՈՒՂԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Շիրակի մարզի Գետափ գյուղը վերածել են խաղասրահի Օրերս մեր խմբագրությանն էին դիմել Գետափ գյուղի մի խումբ բնակիչներ, դժգոհելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին՝ գազամատակարարման ու գազիֆիկացման Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Ռուստամ Գրիգորյանը, իրենց գյուղի կենտրոնում գտնվող խանութը վարձակալելով՝ «կազինո» է բացել: Անցած շաբաթ եղել է խաղասրահի «պաշտոնական» բացումը: Դժգոհողների ներկայացմամբ՝ խանութը պատկանում է

«Վերջ տվեք փահլեւանությանը»

Հայաստանի կոմունիստներին՝ ի դեմս ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի, նույնպես դուր չի գալիս հայ-թուրքական բանակցությունների գաղտնիությունը, ինչի առաջին պտուղը եղավ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը ԱԳՆ առաջին դեմքերի մակարդակով եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ վերջին շրջանի հակահայկական հայտարարությունների ներքո: «Դա մի որոգայթ էր հայերի համար, որով միաժամանակ փրկեցին Օբամային, որովհետեւ նրա այցելությունը Թուրքիա եւ այնտեղ արած նրա

Հայաստան է ներմուծվում անորակ բենզին

Հայաստան ներմուծվող եւ հայկական շուկայում առավել տարածում գտած ռուսական արտադրության բենզինը իր որակական հատկանիշներով աշխարհի 100 երկրների մեջ զբաղեցնում է 84-րդ տեղը: Ըստ tert.am-ի, այս տվյալները հրապարակել է Վառելիքի որակի ստուգման միջազգային կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ, կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցել Գերմանիան, երկրորդը՝ Ճապոնիան: ԱՄՆ-ը հայտնվել է 34-րդ հորիզոնականում:

Գործազուրկներն ավելացել են

Համաձայն «Զբաղվածության պետական ծառայության», Հայաստանի աշխատունակ բնակչության ավելի քան 58%-ը գործազուրկ է: Գործազրկության ցուցանիշը բարձր է հատկապես հանրապետության մարզերում: Մասնավորապես, Սյունիքի մարզում այն կազմում է 12,8%, Շիրակում՝ 12,7%, Լոռիում՝ 10,8%, Տավուշում՝ 8,5% եւ Կոտայքի մարզում՝ 7,4%: Ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանի խոսքերով, աշխատանք փնտրողների 20,7%-ը երիտասարդներ են, որոնց թիվն այսօր կազմում է շուրջ 20 500

Հները փակել են, որ նորերը բացեն

Այս ամսվա ընթացքում Գյումրիում փակվել է «Հայմամուլի» մի քանի կրպակ: Կրպակների աշխատակիցների հավաստմամբ՝ իրենց չաշխատելու պատճառն այն է, որ թերթեր քիչ են վաճառվում, ինչի հետեւանքով էլ նվազել է սեփականատիրոջ եկամուտն, ու վերջինս որոշել է այլեւս չաշխատեցնել կրպակները: Կրպակավարների պնդմամբ, իրենց հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է (23.04.09): Մայրաքաղաքում եւ

ՏՈՒՐԻԶՄՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻՆ «ՀԱՐԿԱԽԵՂԴ» ԵՆ ԱՆՈՒՄ

Շիրակի մարզում բիզնեսի այս տեսակը եկամուտ չի ապահովում Ի տարբերություն բիզնեսի մյուս ոլորտների, օրինակ՝ մանր ու միջին արտադրական ձեռնարկությունների, որոնց ճգնաժամից դուրս հանելու համար կառավարությունը քիչ թե շատ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, տուրիզմն ընդհանրապես անտեսված է: Ավելին, ոլորտի մասնագետների կարծիքով, պետությունն իր սխալ քաղաքականությամբ, այդ թվում՝ նաեւ հարկային օրենքների հաճախակի փոփոխմամբ, հյուրանոցներին գրեթե անգործ է

ԻՆՉՈՒ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ըստ փորձագետ Հայկ Ալումյանի, նրանք ուզում են վավերացնել այն, ինչն իրավական տեսակետից անվավեր է Անցած շաբաթ թուրքական կառավարամետ «Սաբահ» թերթը հրապարակել էր Հայաստանի եւ Թուրքիայի հետագա հարաբերությունները որոշող «Ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթուղթը, որի առաջին կետով իբր սահմանվում է՝ «Հայաստանն ընդունում է 1921 թվականին Թուրքիայի եւ ՍՍՀՄ-ի միջեւ ստորագրված Կարսի պայմանագիրը»: Անկախ այն հանգամանքից, թե թուրքական

ԵԽԽՎ-ն Հայաստանի հարցը կքննարկի հունիսին

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում Հայաստանի հարցի քննարկումը տեւել էր 10-15 րոպե։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» Ստրասբուրգից հեռախոսով հայտնեց. «Քննարկում, որպես այդպիսին, չի ծավալվել: Եվ հիմնականում հանդես են եկել համազեկուցողները, ես եւ ընդդիմության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը»: Դավիթ Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի իրականացման մասին: Իսկ ԵԽԽՎ մեր պատվիրակությունում «Ժառանգության»

ՄԻԱՁԱՅՆ ԵՎ ՀՈՏՆԿԱՅՍ

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այսպես է ընդունվել իրենց հայտարարությունը կոալիցիային ՀՅԴ մասնակցությունը դադարեցնելու մասին: Քառակողմ կոալիցիա այլեւս չկա Կոալիցիայի համաձայնագրի 6-րդ կետի համաձայն՝ «Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ»: Ըստ այդմ՝ կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ երեկվա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031