Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁԵԼ

Վստահ են Հայ ազգային կոնգրեսում Երեկ իշխանությանը մաս կազմող կուսակցություններից մեկը՝ ՀՅԴ-ն, հայտարարեց կոալիցիայից դուրս գալու եւ տարբեր պաշտոններից իր ներկայացուցիչներին ետ կանչելու որոշման մասին: Խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՅԴ որոշումը համարեց «ուշացած եւ սկզբունքային», նաեւ չբացառեց «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության հնարավորությունը: Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության միջեւ համագործակցությունը

ՉԵԿԻՍՏՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ

Այս «օբյեկտը» Կիեւյան փողոցում կառուցում է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ այն գրանցելով, բնականաբար, իր բարեկամներից մեկի անունով: Թեեւ շենքի սեյսմակայունությունը նման շինարարությամբ ակնհայտորեն խախտվում է, համապատասխան պաշտոնյաները միայն ուսերն են թոթվում՝ ցուցամատը տնկելով դեպի առաստաղ:

ՍԴՀԿ ԿՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայկական ցեղասպանութեան տարելիցի նախօրէին Հայաստանի իշխանութիւնները մատուցեցին հերթական անակնկալը: Ապրիլ 22-ին Հայաստանի եւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարները համատեղ յայտարարութեամբ մը եկան տեղեկացնելու, թէ երկու երկիրները համաձայնութեան հանգած են իրենց միջեւ յարաբերութիւններու կարգաւորման համապարփակ շրջանակի շուրջ եւ ընդունած են «ճանապարհային քարտէզ»,- ասված է ՍԴՀԿ ԿՎ երեկ տարածած հայտարարության մեջ: ՍԴՀԿ ԿՎ-ն՝ «Խիստ մտահոգիչ ու դատապարտելի կը

ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԳՑԵԼ ԵՆ ԴՌՆԵԴՈՒՌ

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շամխալ Զոհրաբյանը 73 տարեկան է՝ թոշակառու: Մեծահասակ այս մարդը տասը տարուց ավելի ընկած է ՀՀ իշխանությունների դռները, սակայն որեւէ մի գերատեսչություն անգամ մատը մատին չի տալիս Շ. Զոհրաբյանի խնդիրը լուծելու համար: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Շ. Զոհրաբյանն իր հետ փաստաթղթերի մի ամբողջ տրցակ էր բերել: Դատելով նրա մոտ եղած 200-ից

ՅՈԹ ՊԱՏՃԱՌ` ՀՕԳՈՒՏ ԲԱՆՏԻ

1. Բանտում (օրենքի համաձայն) յուրաքանչյուր բանտարկյալի տրամադրվում է 6 քմ տարածք։ – Աշխատանքի վայրում ձեր աթոռը՝ սեղանով եւ ազատ տարածքով հանդերձ, զբաղեցնում է ընդամենը 1 քմ (կամ՝ ավելի քիչ)։ 2. Բանտում ձեզ անվճար կերակրում են՝ օրական 3 անգամ։ – Աշխատանքում դուք ունեք միայն մեկ անգամ ճաշելու իրավունք, այն էլ՝ վճարովի։ 3. Բանտում օրինակելի վարքի համար

ՎԱՆԱՁՈՐԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակում տեղի է ունեցել «Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի շրջանակներում գործնական հանդիպում: «People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էդուարդ Սարգսյանը եւ Լոռու մարզի Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանը ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացվելիք գործողությունները: Ըստ Վանաձորի իրավապաշտպան կազմակերպության, նախատեսվում

ԶԱՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հայաստանյայց առաքելական եկեղեցում զանգակ կիրառվել է 7-րդ դարից: Այսօր էլ այն անբաժան է հայոց եկեղեցու ծիսակատարություններից: Զանգի գյուտն արվել է Իտալիայի Նոլա քաղաքում: Հայաստանում առաջին անգամ զանգի մասին հիշատակել է Սուրբ Հովնան Մարդակունի իմաստասեր հայրապետը: Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն ունի մարդու վրա: Տխրության պահին այն թախծալից է, իսկ ուրախության ժամանակ՝ ուրախալի: Եկեղեցական ծիսակարգում զանգ օգտագործելը՝

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ հինգերորդ ԱՆՀԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՈՎ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո նվիրյալ հեղափոխականները, հեղափոխությամբ ներշնչվածներն ու անձամբ Պետրոսյան Երվանդը գնում են իրենց տներն ու համբերությամբ սպասում են իրենց բախտին, եւ առավել գործազուրկներն ու անհամբերները վերստին հեղափոխական միջավայր ու մթնոլորտ են փնտրում, եւ առավել ժրաջաններն էդ միջավայրն ու մթնոլորտն անմիջապես գտնում են,

Ապրիլի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգ կստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր եղեք համբերատար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի:

ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՔ, ԱՐԴՅՈՔ, ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻՆ

Բացահայտում՝ ավտոսիրողների մասին Ավտոսիրողների ուշադրությանն ենք ներկայացնում թեստ, որի հարցերին պատասխանելով՝ կպարզեք, թե դուք ինչպե՞ս եք ձեզ զգում մեքենայի ղեկին եւ ո՞ր տիպի վարորդների խմբին են պատկանում։ Եթե դուք. – ընդհատում եք ձեր զրուցակցին, – անընդհատ շտապում եք՝ ձգտելով տեղավորվել ձեզ համար նախատեսված (կամ՝ հատկացված) ժամկետի մեջ, – փորձում եք միաժամանակ կատարել մի քանի աշխատանք,

Անունն է որոշում մարդու ճակատագիրը

Տարօրինակ անունները դեռ չեն մոռացվել «Անունիս հետ կապված շատ խնդիրներ եմ ունեցել կյանքում ու երբեք չեմ սիրել իմ անունը»,- ասում է 60-ամյա Լենին Մալխասյանը: Նա պատմում է, որ դեռ մանուկ հասակից անընդհատ կռիվների մեջ է եղել անվան պատճառով: «Բակի տղաները հետեւիցս գոռում էին Լենին պապիկին նվիրված հայտնի զվարճալի տողերը: Իսկ ավելի մեծ տարիքում ամաչում էի

ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Միս ուտելիս ճաշակում ենք նաեւ անասնական բնազդնե՞ր «Արդեն 7 տարի է՝ հրաժարվել եմ մսից ու այլ մսամթերքներից: Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ որոշեցի պաս պահել: Սկզբում մի փոքր դժվար էր հարմարվել, բայց օրեցօր ավելի ու ավելի էի զգում, թե օրգանիզմս որքան թեթեւ է ու որքան շուտ եմ հագենում բուսական մթերքներից: Պատճառն այն է, որ

Ի ՆՇԱՆ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Մալթայում գտնվող մեր հանրապետության աղջիկների հավաքականը «Fed Cup»-ի եվրո-աֆրիկյան 3-րդ գոտու խաղարկության շրջանակներում անցկացրել է երեք հանդիպում ու բոլորում էլ հաղթել. Մոլդովային՝ 3:0, Լիխտենշտեյնին՝ 2:1, եւ Նորվեգիային՝ 3:0: Երեկ՝ ապրիլի 24-ին, մեր աղջիկները պետք է ուժերը չափեին Եգիպտոսի հետ: Արեւիկ Ուդումյանի փոխանցմամբ, հայ

ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ԶԼՄ-ներին պատմել է պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ մենամարտում իր գոտու 10-րդ պաշտպանության նախապատրաստության, միջին քաշային կարգում WBC/WBO վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Կելլի Պավլիկի հետ գոտիների միավորման մենամարտի հավանականության, իր՝ երկրորդ միջին քաշային կարգ տեղափոխվելու, ինչպես նաեւ այն մասին, թե ինչո՞ւ է Բեռլինի կենտրոնում վարսավիրանոց բացել:

12-րդ խաղացողը

Մարզասերը ցանկացած սպորտային միջոցառման կամ իրադարձության կարեւոր գործող անձն է, որին հաճախ մարզիկից կամ թիմից պակաս կարեւոր դերակատարություն չի վերապահվում: Լավագույն օրինակը տալիս է ֆուտբոլը, որտեղ տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսատեսը համարվում է թիմի 12-րդ խաղացող եւ որի՝ սիրելի թիմին աջակցել-ոգեւորելու ակտիվության աստիճանից է հաճախ կախված պայքարի վերջնական ելքը: Ֆուտբոլասերը նման է անբուժելի հիվանդի, որը, սակայն,

ՎԻԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԲՈԲ ԱՐՈՒՄԻՆ

Աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը պատրաստվում է հուլիսին չեմպիոնական գոտի նվաճել իր համար արդեն երրորդ՝ թեթեւագույն, քաշային կարգում՝ այն վերցնելով IBF-ի վարկածով գործող չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյից, պատասխանել է Նոնիտո Դոների պրոումոթեր Բոբ Արումի՝ վերջերս իր հասցեին արած հայտարարությանը: «Ես Դոների հետ կհանդիպեմ ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում,- լրատվամիջոցներին ասել է նա:- Գլխավորը, որ Նոնիտոն

«Պարտավոր ենք ապրել»

«Զանգակը»՝ հանուն երեխաների ինտեգրման «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագրով կրթադաստիարակչական կենտրոններ են ստեղծվել Երեւանում, Մեծամորում եւ Վանաձորում: Վանաձորի «Զանգակ» կենտրոնը գործում է 2003 թվականից: Այս ընթացքում կենտրոնի ծառայություններից օգտվել եւ օգտվում է մոտ 200 ընտանիք, 300 դպրոցահասակ երեխա: Ծրագրի շահառուները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են: «Մենք երեխաներին տալիս ենք հիմնականում հոգեբանական օգնություն:

ԱԽ, ԱՅԴ ՃԳՆԱԺԱՄԸ

Հարցազրույց՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ – Ի՞նչ իրավիճակ է ստեղծել Լոռու մարզում միջազգային տնտեսական ճգնաժամը, եւ մարզպետարանը հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում: – Տնտեսական ճգնաժամի արդյունքում խնդիրներ են ունենում մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները՝ Ալավերդու Էյ-Սի-Փի ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը եւ Վանաձորի քիմիական համալիրի մեջ մտնող կազմակերպությունները, հիմնականում՝ քիմիական գործարանը: Բնական է, որ ՀՀ կառավարությունը

ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԻ

Մոսկվայի Վիճակագրության եւ տեղեկատվության տնտեսագիտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում ուսանողները այս տարվա հունվարից թոշակ չեն ստանում: Բուհի ռեկտորատից ու հաշվապահությունից ուսանողներին ասում են, որ Մոսկվայից այդ նպատակով գումար չեն ուղարկում, իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով թոշակի համար գումար հատկացնել: Այս առնչությամբ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց ինստիտուտից: Ռեկտորատից հորդորեցին այդ հարցով դիմել հաշվապահություն, իսկ հաշվապահության աշխատակիցը միայն

ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Banks.am պորտալի, ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի շրջանակներում «Մեդիամաքս» գործակալությունը ստացել է 36 ռեֆերատ: Ըստ «Մեդիամաքսի»՝ մրցութային հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել հետեւյալ բուհերի ուսանողների աշխատանքները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (12), Երեւանի պետական համալսարան (9), Գավառի պետական համալսարան (3), Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա (3), Հայաստանի պետական ագրարային

ԳՅՈՒԼԸ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդես են եկել հայտարարությամբ, որով հավաստիացնում են, թե Ադրբեջանը չպիտի անհանգստանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» թերթը: Այդ հրապարակման համաձայն, ապրիլի 23-ին Գյուլը, զրուցելով լրագրողների հետ, նշել է, որ իր երկրի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ չհասկացվածության պահ չկա: «Այն, ինչ տեղի

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Մասաչուսետսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 82 անդամներ, ներառյալ պալատի նախագահ Ռոբերտ Ա. Դելեոն, նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով Արեւելյան Մասաչուսետսի Հայ դատի հանձնախումբը, նամակը հեղինակել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եւ նահանգային Ներկայացուցիչների պալատի անդամ Պիտեր Քութուջյանը: Վերջինս հիշատակել է իր նախնիներին, ովքեր

60 ԶՈՀՎԱԾ՝ ԲԱՂԴԱԴՈՒՄ

Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն, որի զոհը դարձավ առնվազն 60 հոգի, եւս 125 հոգի վիրավորվել է: Ինչպես հայտնում է BBC-ն, երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց շիիթական տաճարի դարպասի մոտ՝ այն ժամանակ, երբ հավատացյալները հավաքվել էին աղոթքի: Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ մահացածների թվում են Իրանից եկած 25 ուխտավորներ: Ռադիոկայանը հիշեցնում

Ֆավորիտը իշխանության թեկնածուն է

Կիրակի օրը Սոչիում կայանալու են քաղաքապետի ընտրությունները, որտեղ հաղթելու մեծ շանսեր ունի իշխանության թեկնածու եւ քաղաքապետի պաշտոնակատար Անատոլի Պախոմովը: «Կոմերսանտ» թերթի թղթակիցն արձանագրում է, որ քաղաքում սակավաթիվ են նախընտրական պաստառները, ավելին՝ դժվար է հայտնաբերել Պախոմովի նախընտրական շտաբը: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունում ասացին, որ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն եւ չգիտեն, թե որտեղ է գտնվում շտաբը: Տեղացի

Էստոնիայի նախկին վարչապետին չեն թողնում Ռուսաստան

Էստոնիայի նախկին վարչապետ, խորհրդարանի պատգամավոր Մարտ Լաարին մերժել են տրամադրել Ռուսաստանի մուտքի վիզա: Լաարի օգնականները պնդում են, որ այդ որոշումը կապված է նախկին վարչապետի քաղաքական գործունեության հետ, որի առանցքում է կոմունիզմի հանցագործությունների հետաքննությունը եւ դրանց դատապարտումը: Մարտ Լաարը բազմիցս հայտարարել է, որ կոմունիստական տեռորը նույն կարգի երեւույթ է, ինչպես «երրորդ ռեյխի» հանցագործությունները: Նրա կարծիքով՝ հիտլերյան

Լուկաշենկոն չի ուզում փոխվել

Մինսկի եւ Արեւմուտքի երկխոսությունը չի բերի Բելառուսի ղեկավարության քաղաքականության փոփոխության: Այս մասին հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, Լուկաշենկոն քննադատել է Բրյուսելի կողմից առաջադրված Մինսկի եւ ԵՄ-ի մերձեցման նախապայմանները, որոնց թվում են ընտրական օրենսդրության ազատականացումը, կուսակցությունների գործունեության պայմանների բարելավումը եւ ԶԼՄ-ների ազատությունը: «Լուկաշենկոյից պահանջում են փոխել

ԱՇԽԱՐՀՆ՝ ԱՌԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Ներառական կրթությունը՝ ճանապարհ դեպի հավասար հնարավորությունների եւ հանդուրժողականության աշխարհ Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը Հայաստանում (նույնիսկ՝ ԱՊՀ-ում) առաջինը սկսեց ներառական կրթություն իրականացնել: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ 9 տարի տնօրինել է այդ դպրոցը, պատմում է. «Նոր էի նշանակվել թիվ 27 դպրոցի տնօրեն, 1999 թ. փետրվարն էր, մի հավաքույթի ժամանակ դիտում էինք տեսագրված ներկայացում, որի

Չհարգեց իմ իրավունքը

Դատավորին պատիժ հասնո՞ւմ է Հայցով դիմեցինք ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Շենգավիթի տարածքի ստորաբաժանման նախկին գրությունն անվավեր ճանաչելու համար: Դրանում նշված էր, որ, իբր, սեփականաշնորհման իրավունքի իմ վկայականում նշված է «ինքնակամ կառուցված մակերես»: Ի պատիվ կադաստրի այս տարվա փետրվարի 20-ի գրության (թիվ 2/754) վերացվեց նախորդ գրությունում տեղ գտած անճշտությունը եւ հայտնվեց՝

ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԾԽԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Ցուցափեղկերում ծխախոտի պատկեր չեք տեսնի ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, ծխախոտի օգտագործման բնագավառում հսկողություն իրականացնող մարմիններ դեռ չեն սահմանված: Գործող օրենքը հնարավորություն չի տալիս իրական պայքար մղել ծխախոտի դեմ, քանի որ այն չի նախատեսում սահմանափակումներ՝ 18 տարին չլրացած անձանց կողմից ծխելու, նրանց ծխախոտ տրամադրելու, նրանց ներկայությամբ ծխելու համար, անուղղակի իրականացվում է ծխախոտ օգտագործելու գովազդը՝ մասնավորապես հեռուստատեսությամբ

Մի ընտանիքի պատմություն

«Ես էլ հայ եմ եւ հայրենիքում ապրելու իրավունք ունեմ» Հայաստանի թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային հանրապետությունների ցավոտ հարցերից մեկը արտագաղթն էր: Արտագաղթ հիմա էլ կա: Բայց կա նաեւ ներգաղթ՝ հատկապես Մերձավոր Արեւելքի երկրներից: 5 տարի առաջ Հայաստանում մշտական բնակություն հաստատած Գայմագամյան ընտանիքի հավաստմամբ, իրենց ծանոթ- բարեկամներից շատերը կուզեին Հայաստանում բնակվել, եթե միայն Հայաստանում հարմար աշխատանք ունենան:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031