Օրվա լրահոսը
ՍԱՌՈՒՅՑԸ ՏԵՂԻՑ, ԿԱՐԾԵՍ, ՇԱՐԺՎՈՒՄ Է
«Առավոտի» հունիսի 23-ին տպագրված «Մարզիկներին բժիշկներ պետք չե՞ն» հոդվածից հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը շահագրգիռ կողմերին խորհրդակցության է հրավիրել: Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն Աշոտ Հովակիմյանը երեկ պատմեց հետեւյալը. «Նախ, շնորհակալ եմ ձեր թերթից՝ մարզիկների բժշկական հսկողության խնդիրը բարձրացնելու համար, որին նախարարն անմիջապես արձագանքեց: Խորհրդակցությանը հրավիրվել էինք մենք՝
Դիմորդների անկում՝ «պրեստիժնի» ֆակուլտետներում
Հուլիսի 20-ին կմեկնարկեն բուհական ընդունելության քննությունները եւ կավարտվեն օգոստոսի 10-ին: Երեկ հրավիրված ասուլիսին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացավ. «Անելու ենք այնպես, որ քննությունների ընթացքում ներքին շեմը հեշտ հաղթահարելի լինի, իսկ վերինը՝ ավելի բարդ: Այսինքն՝ ճիշտ քննություն ենք անցկացնելու, համաձայն որի, մասնակիցների մեծամասնությունը ստանում է միջին գնահատական: Միավորների համընդհանուր իջեցումը հնարավորություն կտա ավելի լայն հասարակական շերտերի
«ՓՈՔՐԻԿ ԿԱՆԱՉ ՄՈՆՍՏՐՆԵՐԸ»՝ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը օրերս է վերադարձել Շոտլանդիայից, որտեղ նա հանդիպում էր ունեցել Ֆալկիրկ քաղաքում գործող «Կանաչ մեքենաներ» (“The Green machine”) ճանաչված ընկերության ղեկավարության՝ վաճառքի եւ տեխնիկական հարցերով տնօրեն Պետեր Մուննոչի, կառավարման տնօրեն Գորդոն Ֆլեմինգի եւ արտահանման հարցերով կառավարիչ Սելիա Նորտոնի հետ: Այս ընկերությունն արտադրում է եվրոպական երկրներում մեծ ճանաչում ունեցող մեքենաներ, որոնք նախատեսված
Հերթական խումբը մեկնեց Իրաք
Երեկ Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ հերթական հերթափոխում ընդգրկված 46 խաղաղապահ զինվորների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Հուլիսի 22-ին հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխը մեկնելու է Իրաք՝ փոխարինելու վերականգնման գործընթացներին մասնակցող, դեռեւս այս տարվա փետրվարի 2-ին Իրաք մեկնած հայ խաղաղապահների 5-րդ զորագնդին: Նշենք, որ Իրաքում եւ Կոսովոյում խաղաղապահ ստորաբաժանման առաքման թվաքանակի ավելացման հարցում ՊՆ-ում դեռեւս նոր տվյալներ չկան: Հանդիսավոր
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՔԻՄԻԿՈՍ ՀԱՇՎԱՊԱՀԸ «ՅՈԼԱ» ՉԵՆ ԳՆՈՒՄ
Թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցում կրքերը բորբոքված են Թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցի գլխավոր հաշվապահ, քիմիայի ուսուցչուհի Մանյա Կնյազյանի եւ տնօրենի պաշտոնակատար Սամվել Երանյանի «ջուրը մի առվով չի գնում»: Տիկին Կնյազյանը պնդում է, որ Ս. Երանյանը իրեն խանգարում է աշխատել եւ հոգեբանական ճնշում է գործադրում իր վրա: «Նախկին տնօրեն, ՕԵԿ անդամ Ռուբեն Սահակյանը որպես մանկավարժական
«Արմավիայից» քաշվածները
Ընկերությունն իր ուղեւորների գլխին ինչ օյին ասես, որ չի խաղում Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի հուլիսի 4-ի «LUFTHANZA»-ն ուզում է դո՞ւրս մղել «Արմավիային» հրապարակմանը՝ «Արմավիայից» տուժած ուղեւորներից մեկը՝ Մերի Զաքարյանը, «Առավոտին» ներկայացրեց իր կրած տառապանքները՝ «Արմավիայի» չվերթից օգտվելու ժամանակ: Հիշեցնենք, որ «Առավոտի» հրապարակումն այն մասին էր, թե ինչպես են Հայաստանի կամերային նվագախմբի երգիչներն ու Ստրասբուրգից վերադարձող հայ
1 ՔՄ՝ 400 ԴՐԱՄ
Այդպիսի գնով են, ըստ որոշ տեղեկությունների, վաճառվում Ծաղկաձորի մոտակայքում գտնվող անտառները Դեպի Ծաղկաձոր տանող ճանապարհի ձախ մասում՝ հյուսիսային սարալանջին, հսկայական տարածությամբ անտառ կա, որը շուտով կարող է վերանալ: Մեկ-երկու տարի անց այդ տարածքում անտառի փոխարեն, ըստ երեւույթին, վեր կխոյանան նախարարների, գեներալների, դատավորների ու օլիգարխների դղյակներն ու զվարճանքի օբյեկտները։ Բոլորովին վերջերս կառավարության N 422-Ն որոշմամբ, Ծաղկաձորի
«ՔԱՂԱՔԱՑԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ»՝ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՏ
«Panorama.am»-ի փոխանցմամբ, երեկ, ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազություն եւ անձամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ է հրավիրվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Աղբյուրի տեղեկություններով, Ա. Հովսեփյանին հանձնարարված է եղել Գյումրիի քաղաքապետին առաջարկել 24 ժամվա ընթացքում իրավապահներին հանձնել որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որը հետախուզման մեջ է գտնվում եւ մեղադրվում է մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգությունը կազմակերպելու
ՆԱՏՕ-Ն ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է
Ի պատասխան Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի պարտավորություններից հրաժարվելու Ռուսաստանի մտադրության, ՆԱՏՕ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը, որը մեզ է տրամադրել Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը: «ՆԱՏՕ-ն կարեւորագույն տեղ է հատկացնում Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի (CFE) ռեժիմին: Դաշինքի անդամներն ակտիվորեն մասնակցեցին ՌԴ-ի կողմից հրավիրված CFE-ի Արտակարգ կոնֆերանսին, որն անցկացվեց 2007թ. հունիսի 12-15-ը՝
Հինգ քրգործ՝ մեկ վարույթում
Հույս կա, որ Վարդանյանների ընտանիքի թշնամանքի արդյունքում տեղի ունեցած հանցագործությունները կբացահայտվեն: Հուլիսի 7-ին «Երրորդ գյուղ» կոչվող բնակավայրի գերեզմանատանը դիմահար կրակոցով սպանվել էին երեք երիտասարդներ, որոնցից մեկը 2006թ. մարտի 4-ին Սայաթ-Նովա փողոցում սպանված «Քաղցրիկ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Վարդանյանի որդին էր՝ Արտավազդ Վարդանյանը, վերջինիս աներորդին՝ Վարդան Միքայելյանը, եւ վարորդը՝ Գրիգոր Ստեփանյանը: Հարուցվել էր քրգործ, քննությունը գտնվում էր
ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ: ՊԱՅՔԱՐԸ ԼՐՋԱՑԵԼ Է
Այսօր ԼՂՀ-ն կընտրի իր երկրորդ նախագահին ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված 5 թեկնածուներից 3-ի ցանկացած հրապարակային ելույթ առիթ էր դառնում թեւավոր արտահայտությունների եւ իրար փոխանցվող զավեշտների: Այդ 3-ից մեկը՝ Արմեն Աբգարյանը (Ամուլյա), որը գրեթե չօգտագործեց իրեն հատկացված անվճար եթերաժամանակը, միայն 1-2 անգամ ցուցադրեց հոլովակներ, էլի առիթ տվեց նման զավեշտների: Ասենք, Ստեփանակերտում տարածվել է, որ երբ նրան
ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Հաղթելու է Սարգիս Հովհաննիսյանը Հուլիսի 22-ին Երեւանի Շենգավիթ համայնքում տեղի կունենա համայնքապետի ընտրություն: Շենգավիթցիներն այս կապակցությամբ առանձնապես ոգեւորված չեն: Սակայն կան նաեւ ակտիվիստներ, ովքեր հիմնականում թեկնածուների շտաբներին մոտ կանգնածներն են: Շտաբականները ընտրողների հետ բավականին ակտիվ աշխատանք են ծավալում, եւ թեկնածուներից յուրաքանչյուրի թիմին թվում է, թե իրենք ամենից լավն են, եւ ընտրողները ընտրելու են հատկապես իրենց
«ԴԱԲՐՈՆ ՏՎԱԼ Ա»
«Առավոտի» աղբյուրների հաղորդմամբ, մեկ անգամ եւս համոզվելու համար, որ իրեն պաշտոնից հանելու վտանգ չկա, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ «շքախմբով»՝ քաղաքապետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, երեկ եղել է նախագահ Քոչարյանի մոտ: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Ղուկասյանը իր հարցերը տեղը տեղին լուծել է: Նախագահը վերահաստատել է վարչապետ Սերժ Սարգսյանի տված «դաբրոն»՝ մինչեւ նոր նախագահական ընտրությունները
«Օրենսդիր մարմնի անկախության ամրապնդումն ընդդեմ աճող ավտորիտարիզմի». Արարատ Միրզոյան
«2000-ականների սկզբին աշխարհով մեկ արդեն իսկ գրանցվել էր ավտորիտարիզմի աճ: Միեւնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ համաշխարհային այս մարտահրավերն ունի բազմաթիվ պատճառներ, սակայն եթե մատնանշելու լինենք հիմնականը, ապա դա կլինի ավանդական ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցության ձախողումը: Մինչեւ oրենսդիր մարմնի անկախության կարեւորության վերահաստատումը, մենք պետք է վերագնահատենք անկախ օրենսդիր մարմնի դերը եւ էությունը:
«ԽՆԴԻՐԸ ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԵՆ»
«Պեկին-2008» օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների աշխատանքները համադասող շտաբի նիստում համոզմունք հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի օրակարգում դրված էին Եվրոպայի ա ռաջնություններին ազատ, հունահռոմեական, ձյուդո ըմբշամարտերի, ծանրամարտի եւ բռնցքամարտի Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների, ինչպես նաեւ աշխարհի առաջնությունների մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները: Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ այսօր պետությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն
Հայ արվեստագետներին կրկին մերժեցին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոչընդոտում է մշակութային անցուդարձին՝ անտեսելով Գրիֆ Օ՛Նիլի միջնորդությունը՝ հայաստանցի արվեստագետներին մուտքի թույլտվություն տրամադրելու հարցում: Հոլիվուդում անցկացվող Աշխարհի կատարողական արվեստների ամենամյա առաջնությանը Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: Հիշեցնենք, որ 2000թ. առաջին հայ մասնակից Արտակ Բաղդասարյանը (մոդել) շահեց առաջնության բոլոր մրցանակները՝ 2 ոսկի, 1 արծաթ եւ 1 բրոնզ, ուղի բացելով արվեստի այլ ոլորտներում ստեղծագործող
ԱԲՈՎՅԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ
Վանաձորի ամենահին վարժարանի շենքի մի մասը նոր տեր ունի, իսկ մյուս մասնաշենքի ճակատագիրն անորոշ է: Վանաձորի Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 ազգային վարժարանը տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում՝ Դպրոցի 20 հասցեում, «ախորժակ» էր գրգռում: Բնագիտական, հումանիտար, ֆիզմաթ, օտար լեզուների եւ ազգային արհեստների հոսքեր ունեցող կրթօջախը 2003-ին «տարրալուծվեց» Վանաձորի թիվ 20 եւ 1 դպրոցների մեջ, այնուհետեւ 2004-ին
Նրա համար հայրենիքը քարտեզով չէր սկսվում
Լրագրող Էվելինա Մելքումյանը հրատարակության է պատրաստել 15 տարի առաջ զոհված ՀՀ եւ ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ Լեոնիդ Ազգալդյանի կյանքին նվիրված գիրքը: «Առավոտը» տպագրում է գրքից մի հատված: Ազատագրելով Արցախը, նա մտովի ազատագրում էր Կարինն ու Վանը, Ղարսն ու Անին եւ հաճախ սիրում էր կրկնել. «Մի հավատացեք, եթե գան ու ասեն ձեզ, որ զոհվել
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԵՑԱՎ
Երեկ կայացած ընտրությունները Մատենադարանի նորընտիր տնօրեն Հրաչյա Թամրազյանի հոբելյանին նվիրված միջոցառում էին հիշեցնում: Երեկ Մատենադարանում կայացան տնօրենի ընտրություններ: Մատենադարանի խորհրդի անդամները պահանջեցին, որ այն մատենադարանցիները, որոնք խորհրդի կազմում չեն, դուրս գան դահլիճից: Վիրավորված գիտնականները, նրանց թվում նաեւ բազմավաստակ մասնագետներ, նեղսրտած լքեցին դահլիճը: Եվ ինչպես կանխորոշված էր ի սկզբանե, անցավ իշխանությունների թեկնածուն՝ «Նաիրի» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ,
Գյումրեցի տաքսիստները կդառնան գործազուրկ
Քանի որ շատ վարորդների տաքսիները ժամկետանց են Արդեն քանի օր է՝ մոտ 300 գյումրեցի տաքսու վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպում՝ փակելով մայրաքաղաք տանող ճանապարհը: Նրանց բողոքը կառավարության վերջերս ընդունած «Մարդատար, տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման մասին» որոշման դեմ է, ըստ որի՝ այսուհետեւ տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիների վարորդները պետք է արտոնագիր ստանան եւ դեղին պետհամարանիշ
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ԱՆՏԵՐ Է
Մայրաքաղաքում գտնվող շենքը քաղաքային իշխանությունների անտարբերության հետեւանքով փլուզվում է եւ մարդկանց դժբախտության պատճառ դառնում: Օրերս Երեւանի Աերացիայի թիվ 7 հանրակացարանի շենքում փլուզվել էր 2-րդ հարկի պատշգամբը, ինչի հետեւանքով 5 բնակիչ վայր է ընկել՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական ծանր վնասվածքներ: Բնակիչներից 3-ը՝ Կարինե եւ Սմբատ Առաքելյաններն ու Հրաչիկ Աչինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Երեկ «Առավոտի» հետ զրույցում
ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Մայիսյան ընտրություններից հետո ՀԱԱԿ-ի ներսում տարաձայնություններ առաջացան, ձեւավորվեց երկու թեւ՝ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Էդուարդ Անտինյանի: ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է խոսել կուսակցության ներսում անառողջ զարգացումների մասին: Նրա ասելով՝ ՀԱԱԿ ներսում ձեւավորված երկու թեւերը համաձայնության են եկել չխոսել մինչեւ 2007-ի սեպտեմբեր՝ կուսակցության հերթական համագումար: Սակայն
ՀՀԿ-ի թեկնածուն շանս չունի
Երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Երեկ «Հայելի» ակումբում սուր բանավեճ է ծավալվել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկի՝ «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի միջեւ: Բանախոսների տեսակետների առաջին բախումն արձանագրվել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շանսերի գնահատման համատեքստում: Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու
ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
«Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ների գլխին նոր խաղ են խաղում Եղեգնաձորի մեր աղբյուրների ասելով, ժամանակին քաղաքի հիվանդանոցի նորմալ աշխատանքն ապահովելու նպատակով հիվանդանոցի եւ նրան հարակից պոլիկլինիկայի նորակառույց շենքերի միացման տեղում կառուցվել էր երկկամար մուտք: 1997թ. Եղեգնաձորի բուժմիավորումը, կառավարության որոշմամբ, բաժանվել էր երկու առանձին՝ «Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» կազմակերպությունների: Մինչեւ 2006 թվականը կամարամուտքերը նորմալ
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԸՆՏՐՈՂՆԵՐ ՉԵՆ ԲԵՐՎՈՒՄ ԼՂՀ
Պնդում է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, որը գերազանցապես հերքեց Մասիս Մայիլյանի շտաբի ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ պնդումները: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը երեկ՝ քարոզարշավի վերջին օրն է պատասխանել ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբի պետի տեղակալի՝ հուլիսի 13-ի եւ հուլիսի 16-ի դիմումներին: Ըստ պատասխանի՝ այդ դիմումներում բերված փաստարկները ուսումնասիրվել են ԿԸՀ-ում: Եվ
ԹԹՎԱԾՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՕԲՅԵԿՏ ԵՆ ՇՆՉԵԼՈՒ
Օրերս «Առավոտն» ահազանգ ստացավ Վայքի մարզի Եղեգնաձոր քաղաքից: Մեզ զանգած մարդը խնդրում էր գնալ Եղեգնաձոր եւ տեսնել, թե ինչպես են տեղական իշխանությունների թողտվությամբ կամ նույնիսկ հովանավորությամբ ծառահտվում այդ քաղաքի հիվանդանոցի եւ դրա հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկայի կանաչ տարածքը, ապամոնտաժվում այգու նստարանները, որոնց փոխարեն առաջիկայում այդ տեղում մի նոր օբյեկտ է կառուցվելու: Տեղում լինելով՝ մեր թղթակիցը համոզվեց,
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզ հուզող բոլոր խնդիրները թեթեւ ու անցողիկ կլինեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Մարդկանց հետ շփումներում ավելի կարեւորեք շրջապատի իրավունքները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը հովանավորում է ամեն տեսակի սիրավեպերը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Անձնական կյանքին առնչվող հարցերում որոշում կայացնելիս մի շտապեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ավելորդ զգացմունքայնությունը գործին ոչնչով չի օգնի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա ձեր նշանաբանը չափավորությունն է ամեն ինչում:
ՔՐԵԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Հուլիսի 14-16 Մեղադրողը սպառնաց փաստաբաններին, վերջիններս պարտք չմնացին Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ազդարարեց ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ նախկին մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ավարտը: Հինգշաբթի օրը մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Ժաննա Կոտիկյանը: Երեկ Ս. Ասատրյանի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը եւ Ինեսա Պետրոսյանը հանդես
Հեռացեք, ի սեր Աստծո……
Գրասերի խնդրանք Ամենից առաջ ես կցանկանայի ընդգծել հետեւյալը. այն, ինչ դուք կկարդաք ստորեւ, պատվիրված ու թելադրված չէ որեւէ մեկի կողմից եւ չէր էլ կարող այդպես լինել, քանզի ես բնավ չեմ հարում որեւէ քաղաքական կամ հասարակական խմբակցության, չունեմ ինչ-որ հավակնություններ: Պարզապես հայ եմ, գրասեր ու այլեւս չեմ կարող համբերել, երբ կործանում է (գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ կարեւոր
ԱԼԱՎԵՐԴԻՆ 5-7 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՆՄԱՆՎԻ
Այս ծրագիրը նախաձեռնել է «Վալլեքս գրուպի» նախագահ Վալերի Մեջլումյանը Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին Ալավերդի քաղաքում նշվում է Մետալուրգի օրը: Այս անգամ տոնը համընկավ «Վալլեքս գրուպի» 10- ամյակի եւ Վարդավառի տոնի հետ: «Վալլեքս գրուպ» ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը յուրօրինակ նվեր մատուցեց քաղաքին՝ Ալավերդու Սանահին սարահարթ թաղամասում տեղադրվեց «Երկնային դուռ», իսկ պղնձաձուլական գործարանին կից տարածքում՝


















































