Օրվա լրահոսը

Ռազմավարության գրողները, սեփական երկրի անվտանգային միջավայրի սպառնալիքների մի կեսը տեսնում են, իսկ մյուս կեսը չեն ցանկացել տեսնել. Արտակ Զաքարյան

Մոռացել են նշել, որ ՀՀ անվտանգային միջավայրի վրա ուղղակի սպառնալիք է, եթե ՌԴ-ի, որպես հիմնական ռազմավարական դաշնակցի արտաքին կամ ներքին քաղաքական կյանքում տեղի ունենան վտանգավոր զարգացումներ: Մոռացության է մատնվել նաև օդային հաղորդակցության պրոբլեմը

Արթուր Դանիելյան- Ալեն Սիմոնյան ծեծկռտուքի գործով նիստը չի կայացել

Կողմը նիստի մասին ծանուցվել է 10 ժամ առաջ

Գերբեռնված տրանսպորտային միջոցներ, խախտումներ գազալցակայաններում. ինչ են փաստում տեսչական մարմինների մշտադիտարկումները

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել

«Զանգում են ինձ եւ ասում են, որ հանքը բացվի, մենք սիրով ետ կգանք, մեր ծնողների ու երեխաների հետ կապրենք մեր հողի վրա»

Առուստամ Առուստամյանը հրաժարվում է իրավական-օրինական բնութագրել մի երկիր, որտեղ 20, 40 կամ թեկուզ 100 հոգի 500-1700 հոգու, կամ 3500 հոգու, եթե հանքը մեծ ծավալով սկսի աշխատել, աշխատանք են խաթարում. «Ընտանիքների մասին է խոսքը, այդքան ընտանիք է օգտվելու, եթե շնչերով բազմապատկենք՝ ընտանիքը չորս շունչ, տեսեք թե ի՞նչ թիվ է ստացվում: Այսքան մարդու շահերը եթե մի կողմ են դրվում 100 մարդու քմահաճույքի համար՝ չգիտեմ ի՞նչ ասեմ»:

Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել «Հայփոստ» էլեկտրոնային դրամապանակը

Ներկայացվել է «Հայփոստի» 2020-2025 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

Պարզեցին, թե ով էր կրակել, հայտնաբերվեց նաև հրացանը. զենքի գործադրմամբ խուլիգանություն Երևանում

Ալեք Մանուկյան թիվ 7 շենքի բակում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյախառն վեճը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը հրացանով կրակել էր։

Սյունիքի մարզում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 620 դեպք

5 հոգի հիվանդ է, որից 2 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում

ԱՆ-ն առաջարկում է ախտահանող միջոցներ արտադրելու համար պետական տուրք սահմանել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեմ չէ, որ ախտահանող միջոցներ արտադրող տնտեսվարողները պետական տուրք վճարեն

Թաքցրել են հայտարարագրման ենթակա տվյալները. ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել

Հայտարարագրում չի ներառել սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի, այդ թվում` Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող բնակարանների և հողամասերի մասին տվյալները:

Վահան Արծրունի. «Ինչու ազատ արվեստագետի խնդիրը չի քննարկվել իշխանական ատյաններում»

Պետությունը մշակույթի դաշտին մոտենում է որպես տնտեսվարման մի ոլորտի

Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, վերսկսվել են հայ-լեհական ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։

Գույքի արժեքն արհեստականորեն նվազեցվել է, օտարվել. պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս

ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հանգանակությունը կբաշխվի Սիրիայում հայկական կրթական հաստատությունների աշխատակիցների և կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցների միջև

Գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։

Հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին նախաձեռնության առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձան նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։

Սիսավանի դպրոցի պատերն առաստաղից հեռացել են, մի պատը փլվել է (ֆոտոշարք)

1977 թվականից շահագործման հանձնված շենքը երբեք չի նորոգվել ու վերակառուցվել

Աշխատավարձի յուրացում, ավարտական կեղծ վկայականներ. կոռուպցիոն չարաշահումներ Վերին Գետաշեն և Գավառ համայնքների պաշտոնատար անձանց կողմից

Յուրացման եղանակով հափշտակվել է պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված շուրջ 37.665.128 ՀՀ դրամ  գումար:

Օղուց թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Գագիկ Ծառուկյանը՝ գործող իշխանությանը. «Քո խնդիրը քո պահած ժողովուրդն է»

Ծառուկյանը որ կրթությունով զբաղվեր, առաջին հերթին Բոլոնիայի ծրագիրը չեղյալ կաներ եւ սովետական կրթական ծրագիրը կկիրառեր, որն ավելի արդյունավետ էր:

ԱՄՆ-ից դրամական փոխանցումները աճել են, ՌԴ-ից նվազել. ՏԶՆԿ

Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաև ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաև ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից:

Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդը գերի է ընկել բանկերի, վարկերի ձեռքը»

Ապարանցիների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվեց, թե հավաքվածներից քանի՞սը բանկերի տոկոսի տակ չէ: Պատասխանը ոչ միայն բացասական էր, այլեւ մարդիկ նշեցին, որ շատերը անգամ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից չեն օգտվել: «Եթե մարդը դա էլ չի ստացել, ո՞նց պետք է տանի՝ տոկոսը փակի: Գոնե պետք է սուբսիդավորվի, պետությունը բանկի տոկոսները տա, որ մարդիկ կարողանան

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը․ Թրամփը շարունակում է զիջել դիրքերը

Ցուցակում հայտնվել է 18 նորեկ, որոնց թվում՝ Zoom-ի գլխավոր էրիկ Յուանը՝ 11 մլն դոլարով։ Eric Yuan and Family-ի ղեկավարը զբաղեցրել է վարկանիշի 43-րդ հորիզոնականը։

«Եթե դա Ձեզ չէր վերաբերվում, այդ փոփոխությունների կարիքը չկա՞». ԱՀ ԱԺ պատգամավորը՝ Սամվել Բաբայանին

Ինչո՞ւ չի հրապարակվում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ստորագրած համագործակցության հուշագիրը

Հայկ Ալումյան․ «200 օրից ավելի այս գործը ձգձգվել է»

«Դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից անհասկանալի պատճառներով, տևական ժամանակ գործի չգալու պատճառով, տևական ժամանակ այս ընթացքում արձակուրդ վերցնելու պատճառով»

«1993-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիներին հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին». Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը պարզաբանեց Շահումյանի շրջանի վերաբերյալ իր արած հայտարարությունը

ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Որոշում է կայացրել նրանց պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նավալնին մինչև այսօր էլ ազգայնական հայացքների տեր գործիչ է: Հատկապես նա չի սիրում հայերին և վրացիներին. Երվանդ Բոզոյան

Հայաստանն այսօր գտնվում է ծայր աստիճան վտանգավոր վիճակում: Նա բառիս բուն իմաստով այսօր չունի փրկվելու որևէ պահեստային տարբերակ, եթե Ռուսաստանում վերանա կենտրոնական իշխանության վերահսկողությունը:

Կորոնավիրուս տնտեսագիտականում` ողջ կուրսին տուն են ուղարկել

Դեպքի մասին ՀՊՏՀ-ն ծանուցել է Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիային

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728